USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 17 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հյուրընկալվել է «Լույս» հիմնադրամում
2017-06-14 11:02:00
Տպել Տպել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը մասնակցել է «Լույս»  հիմնադրամի «Առավոտյան հանդիպում «Լույս»-ում» խորագրով հանդիպում- քննարկմանը: Նա ներկայացրել է Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի դերը և նշանակությունը՝ Հայաստանում և աշխարհում, անդրադարձել խնդիրներին,  որոնց հաստատությունն առնչվում է ամենօրյա աշխատանքի ընթացքում: Պատասխանելով հանդիպման մասնակիցների հարցերին՝ Արման Թաթոյանը խոսել է նաև «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքով Պաշտպանի ինստիտուտին վերապահվող նոր լիազորությունների, միջազգային կառույցների հետ համագործակցության մասին:

«Առավոտյան հանդիպում «Լույս»-ում» խորագրի ներքո Հիմնադրամը հյուրընկալում է ՀՀ պետական կառույցների ներկայացուցիչներին և «Լույս»-ի շրջանավարտներին, քննարկվում են տարբեր ոլորտներում առկա մարտահրավերները, դրանց հաղթահարման ռազմավարությունը, ներկայացվում են նաև Հիմնադրամի կրթաթոշակառուների կողմից Հայաստանում և աշխարհում իրագործվող տարբեր նախագծեր, որոնք նպաստում են հայրենիքի զարգացմանը։

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ևս «Լույս» հիմնադրամի աջակցությամբ սովորել և ավարտել է ԱՄՆ Փենսիլվանիայի համալսարանի իրավունքի դպրոցը (Upenn Law)`մագիստրոսական ծրագրով:

Այս նյութը դիտել են - 14037 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook