- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-20 15:01:00Ռուսաստանաբնակ թամադա Էդգար Համբարձումյանն ընդամենը 24 ժամ ժամանակ ունի
- 2025-05-20 11:36:00Պարզվում է, որ այդ մեղադրանքներն իրականության հետ աղերս չունեն և արատավորել են լրագրողի և նրա մոր պատիվն ու արժանապատվությունը.Փաստաբան
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Նկարներ, որ ինձ ուղարկեց Սուսաննա Յաղուբյանը... Ես նրան խնդրում եմ, որ հանկարծ տեսանելի չդարձնի իրենց կողքին իմ ոչ բարետես պատկերը, բայց մտքերի մեջ ընկա, երբ նույնությամբ ստացա այդ նկարները նրա դստեր` Մերի Միրզաբեկյանի կողմից:
Միշտ չէ, որ ծնողական հասարակության կողմից այսպես սիրով է ընդունվում ուսուցիչը` ջերմ ու մտերմական, ազնիվ զգացողությամբ: Իսկ գուցե հանրայի՞ն դարձնեմ ծնող-ուսուցիչ-դպրոցական փոխհարաբերության մի գեղեցիկ պատկեր, որ անցյալ է դարձել, բայց ներկայում էլ ապրում է այդ ջերմ զգացումը, որ տարածքներ չի ճանաչում:
Տարիների պատմություն ունի այդ ջերմությունը դեռևս տասնամյա դպրոցից, որ սկիզբ դրվեց նրա դստերը` 4-րդ դասարանում դասավանդելու օրվանից: Սևահեր էր նա, համեստ ու ազնիվ մի սիրուն աղջնակ, պարելու գեղեցիկ շնորհ ուներ, բայց ուշադրությանս արժանացավ նրա ստեղծագործելու ունակությունը:
Ընթերցում էի նրա գրածները, երբեմն շարադրությունները ներկայացնում մրցույթների: Պատկերներ կային այնտեղ, գեղարվեստական խոսք ստեղծելու երևակայական թռիչք, արտահայտչական միջոցների գործածություն...Երբեմն կասկածամիտ նայում էի նրան, բայց գրիչը սահուն սևացնում էր տողերը` նուրբ ու մանրակրկիտ պատկերների հյուսվածքով: Գարնանային նոր բացվող օր կար այնտեղ, ծաղիկների մեղմ օրոր, քամու նուրբ համբույր կար, աստղալից գիշեր ու երազանքներ:
Օրերը տարիներ դարձան, բայց դասարանից դասարան փոխադրվող իմ աշակերտուհու կոկիկ ու համեստ պահվածքը երբևէ չփոխվեց: Նրա ստեղծագործական միտքը թևեր էր առնում, իսկ նրան ոչինչ պետք չէր, միայն մի «թղթի կտոր»` պատվոգրի տեսքով, որ իր համար ավելին էր, քան մյուս գնահատանքի խոսքերը...Ժամանակնե՞րն էին ուրիշ, թե՞ այսօրվա ուշադրությունը չկար, իսկ հիմա, հակառակ այն օրերի, արդեն շատ վաղուց ամեն տարի մեր մրցանակակիրներին և ուսուցիչներին պարգևատրում են:
Մերին իմ տանն էի տեսնում մի որոշ ժամանակ` բուհ ընդունվելու համար անհատական պարապմունքներում: Նույն հեզիկ կերպարն էր նա, իսկ ես երբեմն նրան խորհուրդներ էի տալիս. չէ՞ որ նրա գեղեցկությունը չէր անտեսվում շրջապատի կողմից: Ուսանողական տարիներին իմ տեսադաշտում չկար նա, բայց ծնողներից տեղեկանում էի մեր դպրոցի շրջանավարտի մասին, ում հանդեպ առանձնակի համակրանք ունեի: Քույրը` Էմման, իմ տեսադաշտում էր, առավել ևս, երբ դպրոցում չէի դասավանդել, բայց նախապատրաստում էի նրան բուհական քննությունների: Գործի բերումով նրանց հայրիկի հետ առնչվում էի, ու փոխադարձ հարգանքը տեսանելի էր:
Տարիներ անց Մերիի հետ իմ հանդիպումը անսպասելի էր: Մի հեռախոսազանգ, և շուտով Հայաստանում հաստատված ու իր ուսուցչուհուն հյուրընկալվող իմ նախկին աշակերտուհին և նրա մայրը: Երկուսն էլ շիկահեր էին, իրենց` սազական...Իմ բնակարանում դիմացս նստած էր այն նույն հեզիկ կերպարի մեջ ամփոփված, բայց նոր օրերում հասուն մտքերով մի թախծոտ գեղեցկուհի: Խոսքերը նրա հատ-հատ էին ու շատ նուրբ: Հայացքս մեկ մայրիկին էի ուղղում, մեկ` դստերը, զգում, որ սիրո անափ մի կարոտ նրանց բերել էր ինձ մոտ:
Իմ երկրորդ հանդիպումը Մերիի հետ նրա մայրիկի ծննդյան տարեդարձին էր...Նույնպիսի կարոտով նրանք գրկեցին ինձ, բերկրալից այդ պահը հավերժացավ, բայց մեզանից ոչ ոք չգիտեր, որ օրեր անց այդ նկարներն իմ այսօրվա գրառման շարժառիթը կդառնային, որ ինչքան էլ տարիներ անցնեն, ուսուցիչը մնում է դպրոցականների ու նրանց ծնողների հիշողության մեջ:
Նատաշա Պողոսյան

Ինչ շուտ մոռացաք Բագրատ Սրբազանին, Միքայել Սրբազանին և Սամվել Կարապետյանին

Սեյրան Օհանյանին և Արծվիկ Մինասյանին ՔՊ-ական 59 պատգամավոր զրկեց անձեռնմխելիությունից

Հայաստանի դատարանները երբեք անկախ չեն եղել.Լևոն Բաղդասարյան

Ի լուր աշխարհի ասում եմ՝ եթե կառուցապատման թույլտվությունների հարթակը սենց աշխատեց, հրաժարվելու ենք. Ավինյան

Սրբազան Պայքարի ակտիվիստ Լիդյա Մանթաշյանը նույնպես կալանավորվեց երկու ամսով

«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանի գործը դատարան է հասնում

Նոր շինծու քրգործեր. Ադրբեջանը Սամվել Կարապետյանի, Դավիթ Գալստյանի և Արա Աբրահամյանի նկատմամբ հայտարարել է հետախուզում

Այսօր աշխարհն իր լույսերից մեկն էլ կորցրեց…

Խոր վշտով տեղեկացնում ենք...

Այսօր բառերը խեղդվում են կոկորդում…

ԽԱՂԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ, ՄԻՆՉ ԵՐԿԻՐԸ ԴԱՏԱՐԿՎՈՒՄ Է …

Երջանկահիշատակ Սերգեյ Գրիգորյանի լուսավոր հիշատակին

Կրակnցներ Ավանի բացօթյա շուկայի տարածքում, վիրավnրներ կան, այդ թվում՝ 76-ամյա կին

Խոսքի ուժը կարող է սպանել, կարող է ապրեցնել, կարող է հրաշքներ գործել...

«Նիկոլական գաղափարների հիվանդություններով տառապողներին թույլ չեմ տալու մտնել եկեղեցի». Տեր Փառեն քահանա Պետրոսյան

Սարդարապատով անցած երկիրը, խաղաղության կեղծ քողի տակ, թշնամու պահանջներին հլու-հնազանդ, դեպի ու՞ր են տանում.Նատաշա Պողոսյան

Շնորհավոր Մայիսի 28

Նժդեհի լռության մեջ խոսում էր երկաթը, Մովսեսի խոսքի մեջ՝ լռությունն էր խոսում.Արիս Քարամյան

«Հիմա էդ էքստրասենսները չեն ամաչո՞ւմ»․ Փայլակ Ֆահրադյան

Բարի ե՛րթ ձեզ, երջանկություն և նորանոր բարձունքների նվաճում. Լևոն Բաղդասարյան

Կանաչ ճանապարհ բոլոր շրջանավարտներին, որ վերևից ճառագող լույսը միշտ լինի նրանց ուղեկից

Ռուսաստանաբնակ թամադա Էդգար Համբարձումյանն ընդամենը 24 ժամ ժամանակ ունի

Պարզվում է, որ այդ մեղադրանքներն իրականության հետ աղերս չունեն և արատավորել են լրագրողի և նրա մոր պատիվն ու արժանապատվությունը.Փաստաբան

Ռոբերտ Քոչարյանը հստակեցրեց ցավալի իրավիճակից ելքը. ո՞րն է նախապայմանը



