- 2026-07-01 00:08:00Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
- 2026-06-23 21:28:00«Ժողովուրդ»-ը հերթական հաղթանակը տարավ դատարանում․ ԱԺ աշխատակազմի որոշումը ճանաչվել է ապօրինի. «Ժողովուրդ»
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը «Արմենիա» հեռուստաընկերության «Ռ-էվոլյուցիա» հաղորդման եթերում՝ ի պատասխան հարցի, թե արդյոք ճիշտ են այն խոսակցությունները, թե ուսանողական պոլիկլինիկան լուծարվում է՝ նախարարի սեփականությունը համարվող «Վարդանանց» բուժկենտրոնի բիզնեսը զարգացնելու նպատակով, հնչել է ուշագրավ պատասխան:
«50 տոկոսով համապատասխանում է իրականությանը, 50 տոկոսով՝ ոչ»,- հայտարարել է Լևոն Ալթունյանը: Այնուհետև, երբ նախարարը մանրամասնել է, թե ուսանողական պոլիկլինակայի լուծարումից հետո ինչպես է կազմակերպվելու ուսանողների առաջնային բուժօգնությունը, ակնհայտ է դարձել, որ ուսանողական պոլիկլինիկայի լուծարման արդյունքում նրա բիզնեսն անպայման ունենալու է աճ:
«Նախարարությունն առաջարկել է լուծարել Ուսանողական պոլիկլինիկան օպտիմիզացիայի, բարեփոխումների բաղադրիչի սահմաններում: Առողջապահության բյուջեն սահմանափակ է, և մենք պետք է մեր հնարավորություններն ու կարիքներն իրար հետ համադրենք:
Հայաստանի առողջապահությունն առաջնային օղակում աշխատում է կցագրման սկզբունքով: Այսինքն՝ Հայաստանի յուրաքանչյուր բնակիչ կցագրվում է ինչ-որ առաջնային օղակի՝ պոլիկլինիկայի, և պոլիկլինիկան այդ անձի համար տարեկան մոտ 6 հազար դրամ սպասարկման գումար է ստանում պետությունից: Ինչ ունենք ուսանողների դեպքում: 6 հազար դրամ ստանում է նրա տարածքային պոլիկլինիկան, ԲՈւՀ ընդունվելուց հետո 6 հազար դրամ էլ սկսում է ստանալ Ուսանողական պոլիկլինիկան: Այսինքն՝ ուսանողների համար, որոնք շատ հազվադեպ են դիմում Ուսանողական պոլիկլինիկա, բյուջեից դուրս են գրվում կրկնակի կցագրման գումարներ: Սա չի արդարացվում ոչ իրենց առողջական վիճակով, ոչ դիմելիությամբ, ոչ անհրաժեշտությամբ»,- ասել է նախարարը:
Ըստ նրա՝ ուսանողական պոլիկլինիկան այսօր սպասարկում է շուրջ 56-58 հազար ուսանողի և համապատասխանաբար ստանում յուրաքանչյուրի համար 6 հազար դրամ գումար, այսինքն՝ տարեկան մոտ 330 մլն դրամ ֆինանսավորում:
Նախարարը համոզված է, որ ուսանողների մեծ մասը չի օգտվում այս ծառայությունից, ուստի այդ գումարները արդյունավետ չեն ծախսվում, ուստի ուսանողական պոլիկլինիկան պետք է փակել: Ուշադրություն, ոչ թե բարելավել աշխատանքը, այլ փակել: Իսկ փակումից հետո գործի է դրվում մի մեխանիզմ, որն անպայման նպաստելու է նախարարի անձնական բիզնեսին:
«Ենթադրենք 56 հազար ուսանող ունենք, նրանց մոտավորապես կեսը՝ 28 հազարը Երևանի բնակիչներ են: Իրենք ունեն իրենց տարածքային պոլիկլինիկաները, որտեղ կցագրված են: Մարզերի ուսանողները, որ սովորում են Երևանում և բուժում էին ստանում Ուսանողական պոլիկլինիկայում, կկցագրվեն ԲՈւՀ-ին ամենամոտը գտնվող երկու-երեք պոլիկլինիկաներին՝ համամասնության սկզբունքով, եթե նշված «Վարդանանց» բուժհաստատությունը գտնվի այդ 2-3 պոլիկլինիկաների շարքում, ապա այն կստանա համամասնորեն ուսանողների քանակ»,- բացատրել է նախարարը և ավելացրել, որ ուսանողը ԲՈւՀ ընդունվելիս կլրացնի համապատասխան հարցաթերթիկ, անկետա և միանգամից կա՛մ իր նախընտրանքով, կա՛մ էլ բուհի ցուցումով կկցագրվի մոտակա 2-3 պոլիկլինիկաներից մեկին:
Լևոն Ալթունյանին պատկանող «Վարդանանց» կլինիկան գտնվում է Վարդանանց փողոցում՝ Խանջյան-Վարդանանց խաչմերուկից հեռու է ընդամենը 50 մետր: Այսինքն՝ նախարարին պատկանող բուժհիմնարկը գրեթե ցանկացած բուհի պարագայում կարող է ընդգրկվել մոտակա 3 պոլիկլինիկաների ցանկում:
Ահա և վերջ՝ կասեր դասականը: Նախարարը ցուցաբերել է նորարար մոտեցում՝ սեփական բիզնեսի զարգացման հարցում: Իսկ մնացածը, ինչպես արդեն ասել է, 50/50:
Արման ՎարդանյանՈւշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան



