- 2026-07-01 00:08:00Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
- 2026-06-23 21:28:00«Ժողովուրդ»-ը հերթական հաղթանակը տարավ դատարանում․ ԱԺ աշխատակազմի որոշումը ճանաչվել է ապօրինի. «Ժողովուրդ»
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Մի ցավախառն պատմություն` անհայտ կորած եղբոր ծննդյան օրվա հիշատակին
Այս տարածական աշխարհը մի նոր միջավայր է, որտեղ մարդկային լավագույն կերպարների հետ ենք առնչվում, երբեմն ընկերանում մեկի հետ, ով պարզվում է` բարեկամուհիդ է, հարազատ մարդ: Այդպես էր Սվետլանա Հովհաննիսյանի հետ մեր պատահական ծանոթությունը, և այն տարավ մեզ անցյալի գիրկը: Իմացա, որ ավարտել է Մարտակերտի հ.1 միջնակարգ դպրոցը դեռևս 1969 թվականին: Հետագայում բարձրագույնի կրթությանը համատեղել էր աշխատանքային գործունեությունը մեր շրջանի Կարմիրավանի, Ջրաբերդի դպրոցներում, իսկ ընտանիքը Երևան տեղափոխվելուց հետո աշխատել է 117-րդ դպրոցում` որպես ռուսաց լեզվի ուսուցչուհի:
Ամիսներ շարունակ, կարելի է ասել, ականատես եմ վաստակաշատ մանկավարժի հայրենասիրություն տարածելու նվիրական ոգուն, ազնիվ հայուհու դրական մղումներին, որ այս տարածքում արտահայտվում է մեր նվիրյալների ծննդյան կամ զոհվելու օրերը հիշատակելով, նրանց նկարների ձևավորմամբ: Մեծ է Սվետլանայի վիշտը, երբ անհայտ կորած եղբայր կա հոգում` Գառնիկ Հովհաննիսյանը, ով սկզբնական կրթությունն ստացել է նույնպես Մարտակերտի միջնակարգ դպրոցում` այստեղ սովորելով մինչև 7-րդ դասարանը: Այնուհետև ընտանիքը տեղափոխվելուց հետո նա իր ուսումը շարունակել է մայրաքաղաքի Տերյանի անվան դպրոցում, իսկ բարձրագույն կրթություն է ստացել` ավարտելով Երևանի ժողտնտեսության ինստիտուտը:
Այսօր` ապրիլի 27-ին, Գառնիկի ծննդյան օրն է, և ես ցանկանում եմ շնորհավորել, նաև հասկանալ հարազատների կսկիծը, որ տարիներ շարունակ քույրերը հայացքները հառել են դեպ անհայտություն, սպասել հարազատ եղբոր վերադարձին: Ծերացած մայր կա այդտեղ, ճերմակած մազերի խառնուրդում անհաշիվ սպասումներ կան խորտակված, սրտի մրմուռ կա այդտեղ ու հավատ կա ճերմակած: Անհայտ կորած մի երիտասարդ կյանք, հավերժությանը գամված արդարության ճիչ, որ քառորդ դար սպասում են վերադարձին: Ու նորից մի նոր ծննդյան տարեդարձ, նորից սրտահույզ սպասում…
Ես Սվետլանայից իմանում եմ, որ եղբայրն անհայտ կորել է 1992թ.-ի հունիսի 13-ին Շահումյանի շրջանում (Բուզլուխ) մարտական գործողությունների ժամանակ: Ու տեսանելի է դառնում մի հարուստ կենսագրություն, որ հպարտությամբ լեցուն է, բայց արցունքախառն ու վշտալի. «88-ի փետրվարից նա ազատագրական շարժման մասնակիցներից էր, Գառնիկն այնտեղ էր, որտեղ զգացվում էր իր կարիքը և ամեն կերպ ջանում էր անհնարինն անել, որպեսզի վերականգնվի պատմական արդարությունը: Իսկ 88-ի դեկտեմբերի 7-ի երկրաշարժի սարսափելի օրերին սրտի կսկիծով միացավ աղետի գոտու փրկարարական աշխատանքներին: 89-ին հայրենի հողի կանչով Արցախում էր. աշխատանքի էր ընդունվել Ստեփանակերտում: Այդ ընթացքում Հայաստանի տարբեր շրջաններում կազմավորված կամավորական ջոկատները Շահումյանը պաշտպանում էին թշնամու ոտնձգություններից: 1990թ. Գառնիկն արդեն Շահումյանում էր: Լինելով ՀՅԴ անդամ` նա միանում է Կարոտ Մկրտչանի հրամանատարությամբ գործող ջոկատին, մասնակցում Մանաշիդ, Էրքեջ, Բուզլուխ և մյուս գյուղերի պաշտպանությանը: Մինչև 1992թվականը Գառնիկը մնում է այդտեղ` այդ ընթացքում մասնակցելով տեղի հայ բնակչության անդորրն ապահովող բոլոր մարտական գործողություններին»:
Ցավախառն մի պատմություն արձագանքում է ամենուր. «Հունիսի 12-ի լույս 13-ի գիշերը Գառնիկի և ջոկատի մյուս տղաների համար ճակատագրական դարձավ: Ավելի քան ութ ժամ մարտնչելուց հետո և անհրաժեշտ տեխնիկայի բացակայության պայմաններում, այլևս ելք չունենալով, տղաները ճարահատյալ թողնում են դիրքերը և նահանջում: Գառնիկն աջ կողքից ծանր վիրավոր էր, նա հրաժարվում է նահանջել և մնում է հենակետում, նրա հետ մնում է նաև իր ընկերը` Ալիկը: Քիչ անց Ջամբազի բարձունքը հեղեղվում է թշնամու զինվորներով…»:
Ավարտվում է մի կյանք, որ անհայտության մեջ է, բայց նրա մասին տողեր կան հավերժացած, գալիքին հառած մի հերոսացած կյանք, որ ինձ է ուղարկում քույրը` հոգում անթեղած մի դառնակսկիծ վիշտ. «Հայրենիքի պաշտպանության ժամանակ ցուցաբերած անձնական արիության համար Գառնիկ Հովհաննիսյանը հետմահու պարգևատրվել է ՀՀ «Արիության համար» և ԼՂՀ «Մարտական ծառայություն» մեդալներով: Նա զոհեց իր մատաղ կյանքը, որպեսզի հայը վերականգնի իր հայրենիքում արժանապատվորեն ապրելու իրավունքը՝ թոթափելով թշնամու պարտադրած անարդարությունն ու նվաստացումը։ Գառնիկի անցած ճանապարհն ուղենիշ կդառա եկող սերունդների համար և անջնջելի հետք կթողնի մեր պատմության հուշամատյանի լուսավոր էջերում»:
Նատաշա Պողոսյան
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան



