- 2026-07-01 00:08:00Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
- 2026-06-23 21:28:00«Ժողովուրդ»-ը հերթական հաղթանակը տարավ դատարանում․ ԱԺ աշխատակազմի որոշումը ճանաչվել է ապօրինի. «Ժողովուրդ»
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Մարտակերտի Վլադիմիր Բալայանի անվան միջնակարգ դպրոցի գրադարանն այն ջերմ միջավայրն է, որ մեզ` ուսուցիչներիս, ազատ դասաժամերին տանում է իր գիրկը: Լորա Միրզոյանը դպրոցի գրադարանավարուհին է, ազնիվ ու ջերմ բնավորությամբ մի անհատականություն, ով քսան տարուց ավելի է, ինչ իր գործի անշահախնդիր նվիրյալն է, աշակերտների հետ մտերմական ու հարգալից, սիրված ուսուցիչների կողմից: Մենք երբեմն նրա հետ խուսափում ենք խոսել իր անցած դառնակսկիծ օրերից, բայց գիտենք, որ իրար հետևից ծնվող թոռնիկների` ծլարձակող նոր սերնդի ուրախությամբ ապրող նրա ջինջ հոգում անցյալի հետքեր կան ծանր:
Երեք մանկահասակ երեխաների մայր էր, երբ զոհվեց ամուսինը` ներքին գործերի բաժնի աշխատող Վանիկ Միրզոյանը: Երեխաներից մեծը` Արմինեն, չորս տարեկան էր, Արմենը` երկու տարեկան, իսկ կրտսեր դուստրը` Վարսիկը, տասը ամսական: Մի թանձր մշուշ պատում է հոգիս, երբ գիտեմ, թե ինչպիսի դժվարությամբ է մեծացրել այս երեխաներին, որոնց դասավանդել եմ դպրոցում, իսկ այսօր նրանք ունեն ընտանիքներ` իրենց հոգում ունենալով անհայր մեծանալու կնիքը:
Այդ օրվա զրույցը Լորայի հետ ես խախտում եմ իմ հարցումներով: Անցյալի դառը հիշողությունները կսկիծով են լցնում նրա հոգին: Համարյա քսանհինգ տարի առաջ էր…Վեց տարվա ամուսնական կյանքն ավարտվեց. «Տաս օր տեղեկություն չունեինք Վանիկից, մենք կարծում էինք նա գերի էր ընկել: Բայց հետո եկավ ու պատմեց, որ նույնիսկ անասունների ոտնահետքերի ջրից էին խմել…Վերջին հանդիպումը ամենից ծանրն էր: Նա համբուրեց երեխաներին` կարծես գիտակցելով, որ էլ չի հանդիպելու: Այդպես էլ եղավ: Սկզբում լսեցինք, որ վիրավորվել է: Պարզվեց` զոհվել էր…Դա 1992-ի օգոստոսի 18-ն էր»:
Ծանր հիշողությունը խեղդում է կոկորդը, նա սրբում է արցունքները…Երկուսս էլ լուռ ենք, ու այդ լռության մեջ միայն արցունքներն են թեթևացնում անցյալի վիշտը: Րոպեներ անց խախտում եմ լռությունը, շարունակվում է կիսատ մնացած մի տխուր պատմություն. «Վանիկի հուղարկավորությունը Հայաստանում էր` Էջմիածնում: Ես էլ երեխաների հետ այդ պատերազմական օրերին այնտեղ էի…Բայց 95-ին վերադարձանք Արցախ, հետո Վանիկի աճյունը տեղափոխվեց հայրենի գյուղի` Աղաբեկալանջի գերեզմանոց...Մասնակցել է Մարտակերտի շրջանի Այգեստան, Քաջավան, Մարաղա, Մաղավուզ, Մեծ շեն բնակավայրերի պաշտպանական մարտերին: Հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով»:
Մարդկային վիշտն այն զորավոր ուժն է դառնում, որ մարդը կարողանում է հաղթահարել: Այդ ցավի հաղթահարումից ծնվում է մի ներքին ինքնահիացում, թե ինչպես կարողացավ միայնակ մայրը, հոգու խորքում խտացնելով իր մեծագույն տառապանքը, մեծացնել անհայր մնացած երեխաներին: Մի վրձնահարվածով կամ մի քանի տողով հնարավոր չէ պատկերել մոր կերպար, ով կարողացավ այդ ցավն իր մեջ խտացնել ու երբևէ չարտահայտել այն հոգու ընդվզումները, որ ապրեց նա այդ տարիներին: Ապրած ցավալի զգացումը երբեմն անբացատրելի է դառնում, երբ մարդը, հոգում ունենալով հակադիր զգացումների խառնուրդ, ապրում է լացի ու ծիծաղի ներդաշնակությամբ, նաև անորոշության` սիրտ ճմլող տագնապով` հոգում այն մեծ ճշմարտությունը, որ մարդն անցյալի ու ներկայի բարձրակետում է, այն միակը, որ կարողանում է դառնալ կեցության չափանիշ` գալիքի նկատմամբ ունեցած լավագույն երազանքներով:
Այստեղ թոռնիկներ կան, նոր կյանքի հավատ, բարի հույսերի հրվանդան, որ մայրն իր հոգու անսպառ սերը շարունակում է տարածել իր մեծացրած երեխաների ստեղծած գեղեցիկ ընտանիքներում:
Նատաշա Պողոսյան
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան



