- 2026-07-01 00:08:00Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
- 2026-06-23 21:28:00«Ժողովուրդ»-ը հերթական հաղթանակը տարավ դատարանում․ ԱԺ աշխատակազմի որոշումը ճանաչվել է ապօրինի. «Ժողովուրդ»
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Այս տարիներին բազմաթիվ օրագրային գրառումներ եմ կատարել, և որպես դպրոցի ուսուցչուհի` այդտեղ լուսաբանվել են տարբեր դպրոցականների ու մանկավարժների մասին, բայց այսօր համարձակվում եմ ներկայացնել իմ մանկավարժ դստերը` նկատի ունենալով, որ նրա ծննդյան տարեդարձն է: Ես առի՞թ էի փնտրում, թե՞ ուզում էի հարազատս էլ երևա իմ հրատարակվելիք գրքում, դա չէ կարևորը, երբ նպատակ ունեմ այդ գիրքը նվիրել դստերս` Սոֆյա Պետրոսյանին: Կարծում եմ` այդ գիրքը մանկավարժ մայրիկի արժանվույն նվերը կլինի իր հարազատին, որ ռուսաց լեզվի ուսուցչուհի է Մարտակերտից ոչ հեռու մի գողտրիկ գյուղում, որ Նոր Կարմիրավան անունն է կրում:
Վաղուց լսել էինք, որ 13-ն անհաջող թիվ է, բայց ապրիլի 13-ը տարիներ շարունակ գեղեցկացավ ու մի նոր շուք ստացավ մեր ընտանիքում: Շրջապատի համար զարմանալի էր, որ ռուսամետ տրամադրվածության մթնոլորտում ես դստերս հայերեն դասարան ընդունեցի: Բայց երկար չտևեց այն, երրորդ դասարան էր փոխադրվել, երբ 92-ի Արցախյան պատերազմը խաթարեց մեր կյանքը, ընտանիքով ապրեցինք նկուղային կյանքի, պատերազմական օրերի ու բռնագաղթի սարսափները, որ մտան մեր կենսագրության մեջ` որպես հային ուղեկցող դառնագին ճակատագիր:
Օտարության մեջ ռուսական դպրոց-լիցեյ հաճախող աշակերտուհու համար այնքան էլ դյուրին չէր անցնելիք ճանապարհը, երբ ուծացման վտանգից զգուշանալով` փորձում էի հայատառ գիրը հավերժացնել նրա հոգում, չնայած ռուսերենի ընկալումը շատ արագ կատարվեց նրա մոտ: Անցումը հայերենից ռուսերենին ինձ մոտ էլ ցավոտ հնչողություն ուներ, բայց հանգիստ հոգոց քաշեցի, երբ 96-ին վերադարձանք Արցախ: Մարտակերտի Վլ. Բալայանի անվան միջնակարգ դպրոցի ռուսական դասարանում սովորող աշակերտուհին շատ արագ աչքի զարնվեց հայոց լեզվի առարկայական օլիմպիադայում` շրջանային փուլում վաստակելով ամենաբարձր միավորը: Շուտով ռուսաց լեզվից արձանագրած հաջողության արդյունքում` նա մի շարք դպրոցականների հետ մասնակցեց ՀՀ առարկայական օլիմպիադայի եզրափակիչ փուլին:
Մասնագիտությունն արդեն ընտրված էր, և այն պիտի շարունակեր Արցախի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռուսաց լեզվի և գրականության բաժնում: Եվ ես հպարտ էի, որ նա նույնքան սիրում և տիրապետում էր հարազատ մայրենին, այնքանով, որ երբեմն զարմացնում էր ինձ հայոց լեզվի քերականության իր իմացությամբ:
Մի նոր հպարտություն էր ինձ համար, երբ նա ընդունվեց ԱրՊՀ-ի ասպիրանտուրան՝ «Ռուսաց լեզու» մասնագիտությամբ: Հայաստանի բարձրագույն որակավորում ունեցող տարբեր ամսագրերում հրատարակվող նրա մասնագիտական հոդվածները մի նոր լույսի տակ երևան էին հանում Արցախի մի փոքրիկ գյուղական դպրոցի ուսուցչուհու, որ սիրում էր իր մանագիտությունը և ուներ իր անհատական մոտեցումը մանկավարժության ասպարեզում:
Անցած տարի ապրիլյան պատերազմը չնայած մեր ուղեկիցը դարձավ, բայց նա իր ընտանիքով մնաց հարազատ Մարտակերտի հողին կառչած: Այսօր էլ նա շարունակում է իր մանկավարժական առաքելությունը Նոր Կարմիրավանի Յ. Գալստյանի անվան հիմնական դպրոցում, որտեղ հրաշալի կոլեկտիվ կա, գործի հանդեպ նվիրվածություն:
Օգտվելով օրվա գեղեցիկ պահի զգացողությամբ` շնորհավորում եմ դստերս ծննդյան օրը, որ այս տարիների ընթացքում նաև իմ մտերիմ ընկերուհին է, և ցանկանում եմ այն ամենը, ինչ կցանկանա յուրաքանչյուր մայր իր սիրելի դստերը:
Նատաշա Պողոսյան
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան



