- 2026-06-10 22:55:00Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Երբեմն ինձ թվում է` արցախցիներիս չեն հետաքրքրում դրսի աշխարհի իրադարձությունները, երբ մենք ինքներս թաղված ենք խնդիրների մեջ: Տարբեր դասարաններում փորձեցի տեղեկանալ, թե դպրոցականներին որքանով են հետաքրքրում հայաստանյան ընտրությունները, բայց նրանց լռությունն անտեղյակ լինելու արտահայտություն էր, նույնիսկ ոմանց չէր մտահոգում այդ անհանգիստ վիճակը:
Գուցե մեղադրեի այդ անտարբերության համար, բայց լուռ եմ, որովհետև նրանց մտահոգվելու շատ թեմաներ ունեն: Ու դրա փոխարեն լսում եմ մեկի արձագանքը. «Ընտրությունները մեզ չեն հետաքրքրում, ապրիլ է գալիս…»:
Մի վա~յ ապրիլ, որ տեղահան արեց մեզ, ու նորից անցանք հիշողությունների… Նորից մեկի հարցը. «Բայց ինչու՞ ստվերի տակ թողեցին ապրիլի 2-ի քառօրյան և այդ օրը նշանակեցին ընտրությունների օր»:
Հարց, որին ես էլ չեմ կարողանում պատասխանել, իմ լռությունն էլ անտեղյակության արտահայտություն էր, և ինձ չեմ էլ մեղադրում, թե ինչու, չգիտեմ: Բայց ահա 11-րդ դասարանում իմ դասն ընդհատվում է… Հայաստանից լրագրող է եկել, պետք է պատասխանել նրա հարցերին: Եվ նրա «այստեղ` սահմանից այդքան մոտիկ Մարտակերտում, ինչպես եք ապրում»-ը տանում է ինձ դեպի ապրիլյան օրեր, ու մոռանում եմ հայաստանյան ընտրական իրադարձությունները, որոնք այս օրերին բոլորիս մտահոգությունն են:
Հաջորդ դասաժամին 12-րդ դասարանում եմ: Ինձ հանձնված թղթի կտորի վրա սևացրած տողերն իմ աշակերտուհիներից ոմանց թերահավատության մասին է խոսում, որ լուռ ընթերցում եմ. «Շուտով Հայաստանում ընտրություններ են, բոլոր կուսակցություններն ու դաշինքներն ուզում են հաղթել, այնտեղ խառնաշփոթություն է, ամեն մեկն իր ծրագիրն է ներկայացնում, բայց անկեղծ ասած, ես դրանց չեմ հավատում: Բոլորը սուտ խոստումներ են տալիս, ով էլ ընտրվի, կամ որ կուսակցություն ու դաշինք էլ հաղթի, ոչ մի փոփոխություն չի լինի, դրա համար էլ ինձ չեն հետաքրքրում այդ ընտրությունները» /Բաղրյան Իննա/:
«Ես գիտեմ, որ բոլոր խոստումները մնալու են օդում, դրա համար էլ չեմ հետևում այդ իրադարձություններին: Էլ ինչու՞ ենք նեղանում հակառակորդից, եթե մեր պետության ներսում հայերը միմյանց դեմ պատերազմ են սկսել: Դա խոսքի պատերազմ է, թե ով կկարողանա ավելի համոզիչ ու ավելի շքեղ խոստումներ տալ, մի բան, որին ես ինքս էլ չեմ հավատում» /Կարապետյան Արմինե/:
Որտեղի՞ց է գալիս այս թերահավատությունը, որ այսօրվա սերունդը չի հավատում թիկնապահներով շրջապատված այդ կուսակցությունների և դաշինքների ղեկավարներին ու նրանց թիմակիցներին, որ իրենց շուրջն են համախմբել ժողովրդի հարյուրավոր զանգվածների, և ամպագոռգոռ խոստումներով, մի նոր երազանքներով լի կյանք են խոստանում: Այս պատերազմ տեսած սերունդը չի հավատում խոստումներին, ու ես էլ չեմ ուզում նրանց հակադրվել: Նրանց մի ուրիշ կյանք է հետաքրքրում` առանց ընտրապայքարի, որտեղ գզվռտոցներ չկան, կեղծ խոստումներ, խաղաղ ու անհոգ մի կյանք են ուզում, որ երազանք է դարձել:
Նատաշա Պողոսյան
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան



