- 2026-07-01 00:08:00Աննա Վարդապետյանն ուղերձ է հղել Դատախազության աշխատողի օրվա առթիվ
- 2026-06-23 21:28:00«Ժողովուրդ»-ը հերթական հաղթանակը տարավ դատարանում․ ԱԺ աշխատակազմի որոշումը ճանաչվել է ապօրինի. «Ժողովուրդ»
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Մի քանի խոսք, թե խորհրդային տարիներին Արցախում ինչպես էինք ապրում ազերիների «հովանու» ներքո: Մարտակերտում էլ հայ իշխանավորներ ունեինք, որ ստրկացած էին նրանց գաղափարախոսությանը, և մեր ընտանիքն էլ զոհ գնաց նրանց նկրտումներին: Այդ ազատ ու խաղաղ կոչվող երկրում պառակտվեց մի բազմանդամ ընտանիք, որտեղ Երևանի բարձրագույն բուհերից մեկում սովորող հայր կար, մանկապարտեզում նվազագույն աշխատավարձ ստացող մայր և չորս երեխա: Որբանոցային կյանքից հետո կրթություն չունեցող հայրս գիշերային հեռակա միջնակարգ դպրոցն ավարտեց և շարունակեց այն բարձրագույնում, երբ արդեն անչափահաս երկու տղա և երկու աղջիկ ուներ: Մորս ուղղված երեխաներիս դժգոհությունները` մեր աղքատ ապրելակերպի շուրջը, սահմանափակվում էին նրանով, որ պետք է հարմարվենք, որովհետև մեր հայրը ուսանող է, կավարտի, աշխատանք կստանա, ու մենք կկարողանանք շատերի նման բարվոք կյանքով ապրել:
Մենք չգիտեինք, որ հայրս տարիներ շարունակ անգործության կմատնվեր: Լավ կյանքի մասին մեր երազանքները փլուզվեցին, ազերիներին հլու-հնազանդ ծառայող մեր տեղի հայ իշխանավորները վախեցան. նրանք «գորդյան հանգույցի» առջև էին…Ինչպե՞ս կարելի էր աշխատանքով ապահովել մեկին, ով Հայաստանում էր բարձրագույն կրթություն ստացել: Տարիների անգործությունը մեզ բաժանեց իրարից…Հայրս ստիպված էր ընտանիքը թողնել ու մեկնել արտագնա աշխատանքի հեռավոր ափերում: Երկու եղբայրներս դպրոցի աչքն էին` մաթեմատիկական գիտելիքների իրենց իմացությամբ, բայց մորս աչքից ընկած էր այն բարձրագույնի դիպլոմը, որ մեր բազմանդամ ընտանիքի համար բարվոք կյանք չբերեց: Խորհրդային բանակում ծառայելուց հետո եղբայրներս էլ մեկնեցին արտագնա աշխատանքի: Պառակտվեց մի գեղեցիկ ընտանիք` օտարության մեջ գտնվող հայրս` երկու որդիների հետ, այստեղ` Մարտակերտում մայրս էր` երկու դուստերով, իսկ մեզ միացնողը հեռախոսային զրույցն էր, այն էլ` հարևանի տնից, քանի որ մենք զրկված էինք նույնիսկ բնակարանում հեռախոս ունենալուց. երևի վերևների թույլտվությունը պիտի լիներ:
Միջնակարգն ավարտեցի` արցունքն աչքերիս…Մորս խոսքերի արձագանքն առայսօր լսելի են ինձ «Մեր տանը դիպլոմը գին չունի, պետք չէ դու էլ բարձրագույնի դռները ծեծես»: Բայց հանդգնեցի ծեծել այդ դռները, այն էլ` երեք տարի, մինչև մեծ դժվարությամբ ընդունվեցի, երբ կողքիս կաշառակերությունն ու ծանոթությունն էր թևածում: Տարիներ անց բարձրագույն կրթություն ստացավ նաև ինձանից փոքր քույրս:
Խորհրդային տարիները, ազերիների հետ մեր «բարեկամությունը» և տեղի իշխանավորների ստոր կեցվածքը մեզ մի պառակտված ընտանիք պարգևեցին, ու տարիներ շարունակ մենք կամրջված տեսանք մեզ այն հեռու-հեռուներին, և կարոտը հավիտենական դարձավ ու իր հետքերը դրոշմեց մեր ընտանիքի մասնատված թևերին:
88-ի Արցախյան շարժումը մի նոր ավետիս էր մեզ համար, որ հայրս վերջապես աշխատանք ստացավ հայրենիքում…Եվ այնքա~ն կարճ էր դա` արդեն թոշակառուի տարիքի հասած մարդու համար, իսկ եղբայրներս այդպես էլ մնացին օտարության մեջ: Վերջապես մեզ նաև հեռախոսի «համար» տրամադրեցին: Աչքիս առջև դեռ իր ուսանողության տարիներից` 60-ականներին գրած հորս դիմում-խնդրանք էր, որ բնակարանում հեռախոս միացնեն: Կարծես արդարության համար մաքառող Պեպոյի «բարաթն» էր ձեռքիս, ես այդ դեղնած թուղթը, որ սուրբ մասունք էր դարձել, դժգոհությամբ մի պետական պաշտոնյայի աչքն էի խոթում 80-ականներին, որ 20 տարի է անցել, բայց իրար հաջորդող այդ ստոր պաշտոնամոլները դիտավորյալ անուշադրության էին մատնել այդ խնդրանքը, և մենք զրկված էինք հեռախոս ունենալու իրավունքից:
92-ի բռնագաղթը բոլորիս տարավ օտար ափեր, ծնողներս, նաև տատս հանգան օտար հողում, քույրս ետ չվերադարձավ, իսկ ես եկա դստերս հետ, եկա` ազդարարելու, որ մեր պառակտված ընտանիքի մի շյուղն եմ ես, որ ցանկանում է ապրել իր հայրենիքում: Արցախյան վերածնունդն ինձ համար էլ մի նոր զարթոնք էր, վերջապես 96-ին հնարավորություն ստացա մտնելու դպրոց` ազատ ու խաղաղ իմ իրավունքներով, որ խաթարված էին անգամ իմ ուսանողության և հետագա մի քանի տարիներին, չէ՞ որ այն ժամանակներում ես արտագնա աշխատանքում գտնվող մարդու աղջիկ էի, այն էլ` ազերիներին հլու-հնազանդ ծառայող մի քանի հայ իշխանավորների կամայականություններին զոհ դարձած «սեզոնչիկի»:
Նատաշա Պողոսյան
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան



