- 2026-06-10 22:55:00Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Ես քաղաքական դաշտում չկամ, բայց ամենուր նույն խոսակցությունն եմ լսում` տարածքներ պիտի հանձնեն: Ա՛յն տարածքները, որ պիտի հանձնեն, ե՛ս եմ այդ տարածքների հարևանությամբ ապրում, մե՛նք` բոլոր արցախցիներս: Ես կամ մյուսները այդ ու՞ր պիտի գնանք, երբ մեր այստեղ ապրելու երաշխիքը չկա այդ արյան ծարավ բորենիների կողքին:
Իմ ներկան շաղախված է անցյալիս…Հնօրյա կարոտների արահետներով եմ քայլում, ուզում ամեն մի ակնթարթի տալ հավերժականի իմաստ: Վերադարձ դեպի անցած օրերը, այդ վերադարձը չի ճանաչում ոչ մի սահման և ոչ մի պատնեշ: Անարգել վերադառնում եմ հավերժություն դարձած անցյալի հուշերի մեջ, բայց այնտեղ նաև կյանքի իմաստի տենդագին որոնումներ են, ապրած կյանքի տխուր տարեգրություն:
80-ականների սկիզբն է: Բարձրագույնը գերազանց ավարտել եմ, բայց անգործության եմ մատնված: Իմ փոքրիկ երեխան գրկիս է, աշխատանքի տեղավորվելու հարցով` ես մտնում եմ ընդունելության ոմն մի Ալիևի մոտ, ով մեր շրջանի իշխանական վերնախավի երկրորդ մարդն է: Հացի արժեքը 30 կոպեկ է, ես նրան հարցնում եմ` ամեն օր կարո՞ղ եք ինձ 30 կոպեկ տալ, որ իմ երեխային գոնե ցամաք հացով ապահովեմ: Նա զարմացած է, բայց ժպտում է ինձ, ու նրանից լսված միակ հայերեն բառը մի «բայց» է, որ հնչում է ու լռում: Ես նորից վրա եմ բերում` ու՞մից վերցնեմ այդ կոպեկները... հարևանի՞ց….Նա նորից հնչեցնում է մի կցկտուր «բայց»… ու նորից լռում է: Երբ երրորդ անգամ ես կրկնում եմ նմանատիպ մի հարց, թե պատահական անցորդի՞ց վերցնեմ այդ կոպեկները, որ իմ երեխային կարողանամ պահել: Նրա կցկտուր հնչեցրած «բայցը» ինձ համբերությունից հանում է…Ես զայրացած բացականչում եմ` ի՞նչ «բայց», ես ատեցի այդ «բայցը», որ ինձ հունից հանեց: Նա լռվեց, այն առեղծվածային ժպիտը քարացավ դեմքին, իմ երեխան սկսեց լացել, ես թողեցի իմ լացող երեխայի աղաղակը նրա խղճին, որ իմ համար աշխատանք չդարձավ:
Այդ օրվանից ես ատեցի այդ «բայցը», որի կողքին բազմակետեր էին շարված: Իսկ երբ տարիներ անց` 86-ին, վերջապես ես աշխատանքի ընդունվեցի` որպես շրջանային լուսավորության աշխատողների տան տնօրեն, հաջորդ տարին ձախողվեց Մեծ եղեռնին նվիրված իմ միջոցառումը: Շրջանի արվեստասեր ուսուցիչների ու մանկապարտեզների դաստիարակչուհիների միջոցով էր կազմակերպվում այն: Այս անգամ վերնախավի մի իշխանավոր «հայ կոչված» կանչեց ինձ, ես «մեղադրյալի աթոռին» էի նստած, որ համարձակվել եմ այդ օրը հիշել: Ինձ հատ-հատ հարցնում էր, թե ովքեր պիտի մասնակցեն, ու ես թվարկում էի շրջանի դպրոցների ու մանկապարտեզների անունները…Ու նա զանգում էր, և նրա ամեն մի խոսքին` զսպված արցունքներս չէի կարողանում պահել…Եվ նրա բարձր ձայնը արձագանք էր տալիս իր աշխատասենյակում, որ հեռախոսի մյուս կողմին հասկացնում էր, թե արգելում է այդ միջոցառմանը մասնակցեն:
Այն ձախողվեց, պարտադրաբար մեզ սկսեցին բաժանել երկու ռուբլանոց տոմսեր…Այդ օրը` Ապրիլի 24-ին, մենք պետք է մասնակցեինք համերգի: Ես կրկնում եմ` տոմսի արժեքը երկու ռուբլի էր, իսկ մեկ հացը արժեր 30 կոպեկ: Այդ օրը ոմն լյութֆիար իմանով ազերի մի օպերետային երգիչ Մարտակերտի մշակույթի տան բեմ բարձրացավ…Ասում են` հատուկենտ մարդիկ կային այնտեղ, այն էլ` պարտադրանքով բերված, որ պիտի լսեին ադրբեջանական երգեր:
Սա՞ է եղել դարավոր բարեկամությունը, որ երբեմն լսում եմ քաղաքական որոշ գործիչների կողմից, այն ո՞վ է ուզում, որ արցախցին ապրի մեր արյան ծարավ թշնամիների հարևանությամբ, բայց ո՞վ չգիտի, որ այն ժամանակներում էլ պաշտոնի գերի հայ իշխանավորներ են եղել, որ իմ նմաններին հանցագործ են դարձրել:
Նատաշա Պողոսյան
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան



