- 2026-06-10 22:55:00Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Մեկ ամիս շարունակ տարբեր լրատվամիջոցներ Զարուհի Փոստանջյանին նույն հարցն էին ուղղում՝ եթե «Ժառանգությունը» որոշի դաշինքով մասնակցել ընտրություններին, ապա դուք դուրս կգա՞ք կուսակցությունից:
Եվ ուղիղ մեկ ամիս Փոստանջյանը նույն պատասխանն էր տալիս. «Ընդհանրապես ես եթե մի տեղ գնում եմ, հետ չեմ վերադառնում, եթե ինձ խանգարում են, ապա խանգարողներին եմ հեռացնում: Ես այդպիսի դիրքորոշմամբ եմ հանդես գալիս»:
Հիմա պարզվեց, որ ինքն է որոշել հեռանալ «Ժառանգությունից»:
Իրեն «խանգարողները» կարող են հանգիստ շունչ քաշել, թե չէ՝ ո՞վ իմանա՝ մեկ էլ տեսար՝ կարող էր բռնել ու «խանգարողներին» հեռացնել կուսակցությունից:
Ինչպիսի՜ «սկզբունքայնություն». մեկ ամիս շարունակ ասում է՝ չէ՛, չեմ հեռանալու, հակառակը՝ ինձ խանգարողներին եմ հեռացնելու, բայց հիմա ինքն է հեռանում:
Այո՛, ոչ ոք չի վիճարկում հարցը, որ «ժառանգության» ներսում ժողովրդավարություն կա և կուսակցության վարչության անդամները տևական քննարկումներից հետո միայն որոշեցին միանալ Սեյրան Օհանյանին և Վարդան Օսկանյանին /որոշումն էլ ընդունվել է ձայների մեծամասնությամբ/՝ ձևավորելով «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» նախընտրական դաշինքը:
Սակայն Փոստանջյանի բռնած դիրքն այնպիսին էր, որ նա պարտադրում էր մեծամասնությանը ենթարկվել իրեն:
Ու հիմա ինչ-որ արժեքային համակարգից, սկզբունքներից ու գաղափարախոսությունից է խոսում, որոնցից իբր շեղվել է «ժառանգությունը»: Այն կուսակցությունը, որը եթե չլիներ, դժվար է ասել, թե որտե՞ղ էր կայանալու ինքը որպես գործիչ:
Իսկ ի՞նչ է, «Ժառանգության» գաղափարախոսությունը կամ արժեքային համակարգը խորհրդանշվում էր Փոստանջյանի տեսքո՞վ: Եվ եթե մեծամասնությունը համաձայն չի եղել միանյակ մասնակցել ընտրություններին, ապա դա նշանակում է «շեղո՞ւմ» արժեքներից, սկզբունքներից ու գաղափարախոսությունից:
Իսկապես, Փոստանջյանը շատ տարօրինակ պատկերացումներ ունի կուսակցության ներքին ժողովրդավարության վերաբերյալ: «Ով իմ դիրքորշման հետ համաձայն չէ, ուրեմն՝ վսյո՛, իմ թշնամին է»: Ահա՛, այսպիսին է նրա պատկերացումը:
Լա՛վ, որոշեց դիմում գրել ու հեռանալ կուսակցությունից, բայց ինչո՞ւ է վիրավորում արդեն նախկին կուսակիցներին, որոնց հիմա համարում է այնպիսին, թե նրանք խեղաթյուրում են ամենը ու ասում՝ «տգիտությունը ուժ է» /վերջերս մեկն էլ էր գիտելիքից խոսում՝ ծիծաղ հարուցելով հանրության շրջանում/:
Այդ ինչո՞ւ է իրեն Ֆեմիդա երևակայում ու կշեռքը ձեռքն առած՝ ծանր ու թեթև անում և վճիռ կայացնում «Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքը ներկայացնող դեմքերի վերաբերյալ:
Հեռացել ես, լավ ես արել, քո՛ որոշելիքն է, բայց դատախազի ու դատավորի գործառույթներն ինչո՞ւ ես «սեփականել» ու փորձում անհիմն մեղադրանքներ հնչեցնել, միաժամանակ՝ վճիռ կայացնել: Ավելին՝ խոսել հանրության անունից:
Ո՞ր իրավունքով:
Բայց միայն այս ֆունկցիայով բանը չի ավարտվում, հաջորդ պահին անմիջապես կերպարանափոխվում ու դառնում է «Եսենյա» և «անվրեպ» գուշակում է, թե դաշինքը նույնիսկ խորհրդարան էլ չի մտնելու:
Շատ հետաքրքիր է, որտեղի՞ց այդպիսի «տեղեկացվածություն», որ այդպես վստահ հայտարարում է՝ ըստ էության, տարածելով Բաղրամյան 26-ի ցանկությունը:
Ո՞ր հիմքով է նման պնդում անում, երբ դեռ պաշտոնապես քարոզարշավն էլ չի սկսվել:
«Թուղթ ու գիր» անելով հո չի: Իսկ գուցե միշտ էլ դրանո՞վ է զբաղվել:
Կիմա Եղիազարյան
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան



