USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 28 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
ԱՄՆ դեսպանությունը վիզա տրամադրելու համար կարող է պահանջել սոցցանցերում էջերի գաղտնաբառերը Tert
2017-02-08 18:18:00
Տպել Տպել

ԱՄՆ դեսպանությունը մուտքի արտոնագիր ստանալու համար դիմող օտարերկրյա քաղաքացիներին կարող է պարտավորեցնել տրամադրել սոցցանցերում իրենց էջերի գաղտնաբառերը: BBC-ի հաղորդմամբ` այս մասին տեղեկացրել է երկրի ներքին անվտանգության նախարար Ջոն Քելին:

Վերջինիս խոսքով` այս միջոցառումը կարող է իրականացվել ԱՄՆ-ի անվտանգության համար սպառնալիք ներկայացնող արտասահմանցիների նկատմամբ ստուգումները խստացնելու շրջանակներում:

Նոր մեթոդը նախևառաջ կվերաբերի առավելապես մուսուլման բնակչություն ունեցող 7 երկրի քաղաքացիներին, որոնք մուտքը երկիր արգելվել էր ԱՄՆ նախագահ Դոնալ Թրամփի ստորագրած միգրացիոն հրամանագրով:

Քելին նշել է, որ դեռևս վերջնական որոշում այս հարցով չի կայացվել:

Թրամփի կողմից հունվարի 28-ին ստորագրված հրամանագիրը 90-օրյա արգելք է սահմանում Սուդանի, Սիրիայի, Լիբիայի, Սոմալիի, Իրաքի, Իրանի և Եմենի քաղաքացիների համար:

tert.am

Այս նյութը դիտել են - 3440 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook