USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 29 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Հայաստանի և Ավստրալիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակ
2017-02-07 23:53:00
Տպել Տպել
Արտաքին գործերի նախարարներ Էդվարդ Նալբանդյանը և Ջուլի Բիշոփը ուղերձներ փոխանակեցին՝ Հայաստանի Հանրապետության և Ավստրալիայի Միության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:Նախարար Նալբանդյանն իր ուղերձում նշում է, որ միջպետական հարաբերությունների սկզբնավորումից ի վեր մեր պետություններին հաջողվել է ձևավորել վստահության և հարգանքի վրա հիմնված ամուր և անկեղծ գործընկերություն: Հայաստանի արտգործնախարարը վստահություն է հայտնում, որ առկա է հարաբերությունները զարգացնելու մեծ ներուժ, ինչին կծառայեն քաղաքական երկխոսության ընդլայնումը, մարդկային շփումները, իրավապայմանագրային դաշտի զարգացումը:

Նախարար Բիշոփն իր ուղերձում նշում է, որ նախորդ 25 տարիների ընթացքում Հայաստանը և Ավստրալիան ունեցել են ջերմ և բարեկամական հարաբերություններ՝ հիմնված մարդկային ամուր կապերի և միջազգային խաղաղության ու անվտանգության հարցերում միասնական շահերի վրա: Ավստրալիայի արտգործնախարարը հավելում է, որ մեր համատեղ ջանքերը նպաստել են՝ զարգացնելու լայն քաղաքական, տնտեսական, հումանիտար և բնապահպանական օրակարգ՝ և երկկողմ, և բազմակողմ ձևաչափերում:
Երկու նախարարները գոհունակությամբ են նշում միջազգային կազմակերպություններում հաստատված սերտ փոխգործակցությունը:
Էդվարդ Նալբանդյանը և Ջուլի Բիշոփը բարձր են գնահատում Ավստրալիայի հայության դերը երկու պետությունների միջև հարաբերությունների զարգացման գործում:
Հայաստանի և Ավստրալիայի արտգործնախարարները վստահություն են հայտնում, որ համատեղ ջանքերով մեր պետությունների միջև բարեկամական հարաբերություններն առավել կընդլայնվեն և կխորանան:

Այս նյութը դիտել են - 2642 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook