USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 25 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը փոխել է վիզաների տրամադրման կարգը Թրամփի հրամանագրից հետո
2017-02-01 23:34:00
Տպել Տպել

Փոփոխություններն ուժի մեջ են մտել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի` Միացյալ Նահանգների իմիգրացիոն քաղաքականությունը խստացնող հրամանագրի կապակցությամբ։

Այժմ վիզայի համար երկրորդ անգամ դիմելու դեպքում անհրաժեշտություն կլինի անցկացնել հարցազրույց, եթե մուտքի նախորդ թույլտվության գործողության ժամկետի ավարտի պահից անցել է ավելի քան 12 ամիս։

«Այդ փոփոխությունը վերաբերում է բոլոր երկրների քաղաքացիներին, սակայն տարածվում է միայն առանց հարցազրույցի մուտքի վիզան նորացնելու հնարավորության վրա: Նախագահական հրամանում նշվում է, որ դիմումատուները, ովքեր ունեն վավեր մուտքի վիզա, կամ ում մուտքի վիզայի վավերականության ժամկետը լրացել է առավելագույնը 12 ամիս առաջ, կարող են նորացնել վիզան առանց հարցազրույցի՝ հյուպատոսական պաշտոնյայի հայեցողությամբ»,– ասվում է հաղորդման մեջ։

Հարցազրույցի պահանջից կարող են ազատվել նաև դիվանագիտական և պաշտոնական մուտքի արտոնագրերի դիմումատուները, 14 տարին չլրացած և 79-ը բոլորած անձինք:«Եթե նախորդ վիզայի վավերականության ժամկետը սպառվել է ավելի քան 12 ամիս առաջ, ապա գործում են առաջին անգամ մուտքի վիզա ստանալու կանոնները, որոնց համաձայն դիմումատուն պետք է անձամբ ներկայանա հարցազրույցի և հաստատի իր համապատասխանությունը վիզայի տրամադրման պահանջներին»,– նշվում է հաղորդման մեջ։

Վիզայի համապատասխանության պահանջները փոփոխության չեն ենթարկվել:

Այս նյութը դիտել են - 3201 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook