- 2026-03-17 14:47:00Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
- 2026-03-16 12:50:00ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայաստանի ամեն 5-րդ քաղաքացին աղքատ է այն պատճառով, որ աղքատությունը վարչապետի գլխում է»․ Ռ․ Քոչարյան
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Հայաստանի գիտակրթական ոլորտին առնչվող խնդիրներն, ինչպես հայտնի է, չափազանց շատ են՝ սկսած համակարգային կոռուպցիայից, վերջացրած կրթական ծրագրերի անկատարությամբ :
Ու չնայած բոլորը լիահույս էին, որ գոնե Արմեն Աշոտյանից հետո այս ոլորտն ինչ-որ կերպ ոտքի կգանգնի, իսկ տարիներով արմատացած խնդիրներն էլ կգտնեն իրենց տրամաբնական լուծումը, կյանքը, սակայն, ապացուցեց, որ ներկայիս դաշնակցական նախարար Լևոն Մկրտչյանն ամենևին էլ նվեր չէ համակարգին ու բացի, թերևս, սեփական «եսն» ընդգծող վիճելի նախաձեռնություններով հանդես գալուց՝ սույն պարոնը, չնայած ունեցած բավական պատկառելի աշխատանքային համապատասխան փորձին, ուրիշ ոչնչով դեռևս չի հասցրել աչքի ընկնել:
Վերջին շրջանում բավական մեծ աղմուկի տեղիք է տվել կառավարության կողմից շրջանառության մեջ դրված « Բարձրագույն կրթության մասին օրենքի նախագիծը », որը, պարզվում է, շուտով փոխարինելու է բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին գործող օրենքին : Բացի նրանից, որ սույն նախագծով բակալավրիատի և մագիստրատուրայի երկու աստիճաններին ավելանալու է նաև երրորդն՝ ասպիրանտուրան, որ, փաստորեն, ընդգրկվելու է բարձրագույն կրթության մեջ , չի բացառվում նաև այս ամենով փորձ արվի Հայաստանում երկաստիճան գիտական համակարգը վերացնելու՝ փոխարինելով այն միաստիճանով:
Համաձայն ակնկալվող փոփոխության՝ ներկայիս գիտության թեկնածուի և գիտության դոկտորի գիտական աստիճանների փոխարեն կլինի ընդամենը մեկը` գիտության դոկտորի գիտական աստիճանը կամ,ինչպես արևմտյան աշխարհի մի շարք երկրներում է, PHD- ն :
Չնայած « Բարձրագույն կրթության մասին օրենքի նախագծի » ջատագովները դեռևս հրաժարվում են կոնկրետ պատասխաններ հնչեցնել սույն հարցի վերաբերյալ՝ պատճառաբանելով , թե համապատասխան փաստաթուղթ դեռևս առկա չէ, քանի որ դեռևս ուսումնասիրվում է համապատասխան միջազգային փորձը, ու միայն դրանից հետո կձևավորվի համապատասխան հանձնաժողով, որն էլ երկու ամսվա ընթացքում կմշակի եվրոպական երկրների հետ համադրելի գիտական աստիճանաշնորհման համակարգ ստեղծելու վերաբերյալ փաստաթուղթ ը :
Սակայն չափազանց մեծ է հավանականությունը , որ Հայաստանի համար կընդունվի հենց միաստիճան գիտական համակարգի տարբերակը :
Մասնագիտական շրջանակներում , պետք է նկատել , չափազանց մեծ է անհանգստությունը՝ կապված այս խնդրի հետ :
Շատերն այն կարծիքին են , որ Հայաստանի պարագայում միանշանակորեն չարդարացված է լինելու միաստիճան համակարգին անցումը , քանի որ գիտության ոլորտը ոչ մի կերպ պատրաստ չէ դրան:
Հայաստանում նույնիսկ շատերը չգիտեն՝ ի՞նչ է ասել PHD, ուր մնաց թե արժևորեն:
Նախ՝ եթե ընդունվի համապատասխան որոշումն ու Հայաստանում, իրոք, վերացվի գիտությունների թեկնածուի գիտական աստիճանը՝ փոխարինվելով PHD-ով, ստացվելու է այնպես, որ բոլոր գիտությունների թեկնածուներն ինքնըստինքյան դառնալու են գիտությունների դոկտորներ:
Իսկ միայն այն , որ , մեղմ ասած , ոչ բոլոր թեկնածուներն են արժան գիտությունների դոկտորի կոչմանն , անվիճելի է :
Այս ամենն , անկասկած , կհանգեցնի գիտության արժեզրկմանն՝ ընդհանրապես :
Եվ հետո՝ էապես տուժելու է հատկապես ֆունդամենտալ գիտությունը , քանի որ գիտական երկրորդ աստիճանի բուն նպատակն է խրախուսել ֆունդամենտալ հետազոտությունների իրականացմանը , որ խորքային բովանդակություն ունեն իրենց մեջ :
Հետևաբար՝ եթե վերացվում է գիտական երկրորդ աստիճանի համակարգն , ապա այլևս կարիք չի լինում՝ ֆունդամենտալ ուսումնասիրություններ կատարելու , ու անձը կարող է դոկտոր համարվել՝ առանց ավելորդ ծանրաբեռնվածություն իր ուսերին առնելու :
Սրան էլ երբ գումարվում է արտերկրյա շփումների ընթացքում առաջ եկող բարդությունների հարցը , պարզ է դառնում , որ Հայաստանի պարագայում միաստիճան համակարգին անցումը ոչ մի կերպ ընդունելի չի կարող համարվել :
Հետևաբար՝ նախքան Հայաստանը որպես Եվրոպայի սիրտ երևակայելը՝ շատ ավելի տրամաբանական կլիներ, եթե Լևոն Մկրտչյանը նախ զբաղվեր ոլորտին հուզող առավել հրատապ խնդիրներով ու հետո միայն անցներ վիճելի թեմաներին :
Անելիքներ համակարգում դեռ շատ կան :
Ալեքսանդր Գրիգորյան
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան
«Սամվել Կարապետյանը գնալու է մինչև վերջ». Նարեկ Կարապետյան
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Երբ անգրագիտությունը դառնում է քաղաքական գործիք
Դատախազությունը պահանջում է «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել 10 անշարժ գույք և դրամական միջոցներ
Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
Հրայր Թովմասյանի վերաբերյալ կայացված մեղադրական դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ
3 պետություններից ստացված եզրակացությունները հաստատում են՝ սրբազանը առնչություն չունի տեսագրությունների հետ․ փաստաբան
Արգելվել է Կտրիճ Ներսիսյանի ելքը Հայաստանից
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Սամվել Կարապետյանը միաձայն ընտրվել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախագահ
Տուգանվելու են համացանցում հայհոյանք, ատելության խոսք գրողները. նոր նախագիծ է մշակում
Հայաստանում վերջապես կսկսի աշխատել YouTube-ի դրամայնացումը՝ մոնետիզացիան
Ժամանակն է կանգնել աշխատող մարդու կողքին. «Մեր ձևով» շարժման խոսնակ
Քենիայի փոխոստիկանապետ, գեներել-լեյտենանտ Արտակ Սարգսյանին Աստված ճիշտ ժամանակին ուղարկեց մեր բզկտված, հազար տեղից արնածոր ու թշվառ ԵՐԿԻՐԸ. Ֆիալկա Խաչատուրի
«Սենատոր» Գևորիկի արկածները
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ՀՀ Զինված ուժերի կազմավորման 34-րդ տարեդարձի առիթով.
Հայկական չիրը պարզապես ապրանք չէ․ այն մշակույթ, որակ և պատասխանատվություն է
Զգուշացում սպառողներին․ «Հայկական» չրի



