- 2026-06-10 22:55:00Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Տարիների ընթացքում երևի թե ոչինչ Հայաստանում այնքան չի հասցրել կատարելագործվել, որքան՝ պետական փողերի ու միջոցների փոշիացման համակարգերը:
Այս իմաստով՝ դժվար կարելի է գտնել աշխարհում ևս մի երկիր, ուր պետական փողերի վատնումը նույնքան կատարյալ մակարդակի վրա գտնվի, որքան՝ Հայաստանում:
Որպես կանոն, երբ խոսք է գնում այս կամ այն ծրագրի չիրականացման, լավ ու պայծառ գաղափարների չնյութականացման մասին, ու հարց է հնչում՝ ինչո՞ւ, առաջին պատճառաբանությունը, որ իշխանությունները մեջտեղ են բերում, փող չլինելու սին ու դատարկ պատճառաբանությունն է լինում:
Անկասկած, ներկայիս Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակն այնպիսին է, որ գրեթե միշտ «փող չկա» պատասխանը համոզիչ է հնչում, բայց որ այդ իրավիճակը շտկելուն ուղղված քայլեր շատ քիչ են պետության կողմից արվում, ոչ ոք ժխտել չի կարող:
Երկրում ստեղծվել է մի վիճակ,երբ փողի հիմնական մասսան հայտնվել է խոշոր օլիգարխների ու իշխանությունների հետ ամուր կապերի մեջ գտնվող չինովնիկների ու նրանց հարազատների ձեռքերում,ու չկա մեկն,ով կհանդգնի ձեռնոց նետել այս ամենին:
Երբ Կարեն Կարապետյանը նշանակվում էր ՀՀ վարչապետ, բոլորի մոտ այն տպավորությունն էր, թե վերջապես հայտնվել է մեկն, ով ի վիճակի է լինելու կոտրել կարծրատիպերն ու գոնե մի փոքր մեղմել պետական թալանի մասշտաբները:
Պարզվեց, սակայն, բոլոր նմանատիպ հույսերը սին էին, չհիմնավորված, ու միակ բանը,որ դեռևս Կարապետյանը հասցրել է անել,ըստ էության,մարդկանց անգործ թողնելն է:
Կրճատված մեծաթիվ ՊՈԱԿ-ների ու ԾԻԳ-երի հետևանքով անգործ մնացած մարդկանց թվի վերաբերյալ իսկական լեգենդներ են պտտվում: Արդյունքում 50-200000 դրամ ստացող մարդիկ մնում են անգործ, ու չի բացառվում, որ ելնելով սոված չմնալու բնական մղումից, ժամանակի ընթացքում անվերադարձ լքեն Հայաստանը: Մինչդեռ, վստահաբար, ֆինանսական տնտեսումներ անելու շատ ավելի գործուն ու արդարացված միջոցներ ու մեթոդներ կան:
Բանից պարզվում է՝ բացառապես Հայաստանը ծաղկուն Եվրոպայի մի մասնիկն երևակայելու նպատակով վերջին տարիներին բյուջեից անհատակ միջոցներ են ծախսվել գյուղական համայնքներում խորհրդատվական ծառայություններ մատուցելու նպատակով:
Ինչպես ցույց է տալիս համապատասխան զեկույցը, անցյալ տարի գյուղական խորհրդատվական ծրագրի համար պետական բյուջեից հատկացվել է 397.3 միլիոն դրամ, 2015-ին՝ 395.8 միլիոն դրամ, իսկ 2014-ին՝ 346.5 միլիոն դրամ:
Զեկույցում նշված է, որ այս ծրագրի ֆինանսավորման ծավալները 2008-2016 թվականների ընթացքում աճել են 2.8 անգամ կամ միջինը տարեկան 13.9%-ով: Իսկ այդ կլորիկ գումարները ծախսվել են սեմինարների, դաշտային ուսուցումների, փորձացուցադրական աշխատանքների, ռադիոհեռուստահաղորդումների, տեղեկատվական թերթիկներ և բուկլետներ տպելու համար:
Դատելով ամենայնից՝ 2017-ին ևս այս բարի ավանդույթը մեզանում կգտնի իր շարունակությունը՝ լրացնելով 3 մլրդ դրամի սահմանագիծը:
Որքան էլ կարող է անհեթեթ հնչել, փաստ է, սակայն, որ, ինչպես ցույց են տալիս «Օքսֆամ Հայաստան»-ի իրականացրած հետազոտության արդյունքները, այդ ամենի արդյունքում ոչ մի էական օգուտ գյուղացիները բացարձակապես չեն ստացել: Գյուղացին շարունակում է հող մշակել և անասուն պահել պապենական ավանդույթներով՝ հարցերի դեպքում դիմելով իր գյուղապետին կամ համագյուղացուն:
Ընդհանրապես, պետք է նկատել, որ այս դաժան պրակտիկան հատկապես ակտիվորեն կիրառվում էր Տիգրան Սարգսյանի օրոք: Բոլորն են հիշում նրա կողմից Հայաստանում սկիզբ դրված կովերի պտուկների լվացման ավանդույթի մասին:
Փաստորեն՝ բանից դուրս է գալիս՝ Կարապետյանի օրոք ևս այս «բարի» ավանդույթները շարունակվում են:
Այնպես որ՝ ինչպես կարելի է տեսնել, Հայաստանի թիվ մեկ գերխնդիրն այսօր ոչ թե երկրի ներսում փող չլինելն է, այլ՝ բյուջետային միջոցները ճիշտ տնօրինելու պատրաստակամության կամ ունակության բացակայությունը:
Ինչ է անում Կարապետյանն այս իրավիճակը իրապես շտկելու՝գործնական հարթությունում՝ ոչինչ՝ բացի, թերևս, որոշակի ուսումասիրություններ անելուց:
Ուսումնասիրել հարկավոր չէ ոչինչ, ընդամենը հարկավոր է վաղուց հանրահայտ խնդիրներին լուծում տալ՝ այդ թվում և բյուջեի սուղ միջոցները «քամուն չտալու» ճանապարհով:
Անուշ Արշակյան
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան



