USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երեքշաբթի, 07 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ցանկացած պահի կարող է պատերազմ սկսվել և պետք է պատրաստվել. Կիրո Մանոյան Tert
2016-12-26 13:30:00
Տպել Տպել

Tert.am-ը գրում է.

Որպես սկզբունք պետք է ընդունենք, որ ցանկացած պահի կարող է պատերազմ սկսվել և պետք է պատրաստվել. տարեկան ամփոփիչ ասուլիսի ժամանակ այսօր նման տեսակետ հայտնեց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը՝ անդրադառնալով Ղարաբաղի հիմնախնդրի զարգացումներին:
«Պետք է պատրաստվել շփման գծով և երկայնքով, բայց ոչ միայն, որովհետև նախ ներսում պետք է լինի այդ ուժը ու միասնությունը, ապա՝ անհրաժեշտ քայլերն ուղղել շփման գծի երկայնքով: Այնպես որ, թեև ցանկացած պահի կարող է սկսվել պատերազմ, բայց հավանականությունն այդքան մեծ չէ, որովհետև Ադրբեջանն ապրիլին տեսավ, թե իր նման ոտնձգություններն ինչ պատասխանի կարժանանան։ Չմոռանանք, որ Ադրբեջանը վազեց Մոսկվա, որ զինադադար հաստատվի»,- ասաց Մանոյանը՝ հավելելով, որ որքան պատրաստ լինենք, այդքան փոքր կլինի պատերազմ սկսելու հավանականությունը:
Կիրո Մանոյանի խոսքով՝ եթե բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները չգործադրվեն՝ արդեն անիմաստ կլինի մյուս բաներից խոսել: Իսկ հիմնական խախտողն, ըստ նրա, Ադրբեջանն է: «Ադրբեջանը միշտ դժգոհ է, բայց եթե բանակցություններում որևէ բան պետք է փոխեն, դա կլինի նրա համար, որ գոհացնեն Ադրբեջանին և ոչ թե ՀՀ-ին։ Բայց չեմ կարծում, որ երկու տարում լինեն փոփոխություններ»,-ասաց նա՝ ընդգծելով, որ Դաշնակցությունը դեմ է առաջարկներին, և փոփոխության գնալը չպետք է լինի ինքնանպատակ:
Դրան զուգահեռ,ըստ Մանոյանի, մի քիչ ակտիվություն կլինի միջնորդ պետությունների կողմից՝ հաշվի առնելով այն, որ եռամսյակի ավարտին խորհրդարանական ընտրություններ են: «Կարծում եմ՝ եկող տարվա առաջին կեսին մեծ զարգացումներ պետք չէ ակնկալել, բայց  հիմքեր կան ենթադրելու, որ տեղի կունենան աշխույժ բանակցություններ»,- ասաց նա:Մանոյանի խոսքով՝ բանակցությունները պետք է այնպես անցկացվեն, որ ի վերջո փոխզիջում տեղի ունենա, որը կլինի համարժեք և միաժամանակյա:

Այս նյութը դիտել են - 1388 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook