USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 16 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ուսումնական այցով Հայաստանում են գտնվում Սերբիայի Հանրապետության Քաղաքացիների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները
2016-12-23 10:57:00
Տպել Տպել

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի հրավերով դեկտեմբերի 22-ից 24-ը ուսումնական այցով Հայաստանում են գտնվում Սերբիայի Հանրապետության Քաղաքացիների պաշտպանի (Օմբուդսման) աշխատակազմի ներկայացուցիչները:

 Այցի հիմնական նպատակն է Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես Հայաստանում ազգային կանխարգելման մեխանիզմի, գործունեության ուսումնասիրությունը եւ երկու ինստիտուտների միջեւ փորձի փոխանակումը: Այցի շրջանակներում մի շարք քննարկումներ են տեղի ունեցել Պաշտպան Արման Թաթոյանի, ինչպես նաեւ Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների հետ:

 Սերբիայի պատվիրակության ներկայացուցիչները, ընդգծելով իրենց ինստիտուտի կարողությունների ամրապնդման գործում Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի օրինակը, ցանկություն են հայտնել համատեղ ծրագրեր իրականացնելու, ինչին ի պատասխան Արման Թաթոյանը հաստատել է մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում համատեղ երկկողմ համագործակցության ոլորտներն ընդլայնելու իր պատրաստակամությունը:

 Առավել համապարփակ ուսումնասիրության համար հյուրերը Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչների ուղեկցությամբ այցեր են իրականացրել ՀՀ ոստիկանությանՁերբակալված անձանց պահման վայր: Նախատեսվում է նաեւ այցելություն «Արմավիր» քրեկատարողական հիմնարկ:

 
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Այս նյութը դիտել են - 1346 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook