USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 16 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Այցելություն ոստիկանության զորքերի հատուկ նշանակության գումարտակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ և ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ)
2016-12-23 09:51:00
Տպել Տպել

 Դեկտեմբերի 23-ին ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանն այցելեց ոստիկանության զորքերի հատուկ նշանակության գումարտակ՝ հետևելու մասնագիտական ուսուցման պլանով նախատեսված հերթական վարժանքներին:Համաձայն զինավարժանքի սցենարի՝ գումարտակը առաջին փուլում իրականացնում է քաղաքացիական տրանսպորտային միջոցով տարածք թափանցած դիվերսիոն-հետախուզական խմբի վնասազերծման գործողություն:

Այնուհետև հատուկ նշանակայինները ներկայացրին շինության ներսում դիրքավորված հանցախմբի վնասազերծման հնարքների համալիր՝ կիրառելով արգելքների հաղթահարման միջոցներ և սառը զենք: 
Ի դեպ, այս համալիրն օգտագործվում է եվրոպական մի շարք երկրների հատուկ նշանակության ստորաբաժանումների գործողություններում:
Վերջին փուլում գումարտակի անձնակազմը մշակում էր շինության ականապատման, պայթեցման, հանցագործների վնասազերծման հնարքներ՝ օգտագործելով լարային և հեռակառավարվող ականներ, արգելքների հաղթահարման տեխնիկական միջոցներ, բարձրլեռնային պայմաններում հատուկ գործողությունների իրականանցման հատուկ հանդերձանք:
Այս փուլն ավարտվեց ձեռնամարտի հնարքների ցուցադրումով:
Վարժանքների ավարտից հետո Վլադիմիր Գասպարյանը դրական գնահատեց ստորաբաժանման պատրաստականությունը:
Ավարտին Վլադիմիր Գասպարյանը, ելնելով զինավարժանքի ընթացքից և արդյունքներից՝ անձնակազմի գործառնական պատրաստվածության կատարելագործման վերաբերյալ կոնկրետ հանձնարարականներ տվեց պատասխանատուներին:

 

police.am

Այս նյութը դիտել են - 1323 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook