USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 16 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Արման Թաթոյանն աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ
2016-12-22 09:26:00
Տպել Տպել

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր աշխատանքային այց է կատարել Գեղարքունիքի մարզ: Այցի շրջանակներում Պաշտպանը եւ աշխատակազմի ներկայացուցիչները հանդիպել են Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանին եւ վերջինիս հետ քննարկել մարզում մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված խնդիրները, ինչպես նաեւ քաղաքացիների` այդ խնդիրներին առնչվող անհատական բողոքները:

 

Այնուհետեւ Պաշտպանը Գավառի պետական համալսարանում քննարկում է ունեցել համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողների եւ հասարակական կազմակերպությունների hետ:

Ներկայացվել են Մարդու իրավունքների պաշտպանի լիազորություններին առնչվող սահմանադրական նոր կարգավորումները, քննարկվել են մարզում առկա խնդիրները՝ կապված կրթության, սեփականության, սոցիալական իրավունքների եւ հասարակական կազմակերպությունների գործունեության հետ:

 Արման Թաթոյանը Մարդու իրավունքների պաշտպանի Գեղարքունիքի մարզային ստորաբաժանումում կատարել է նաեւ քաղաքացիների ընդունելություն  եւ ծանոթացել նրանց հարցերին:

 ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Այս նյութը դիտել են - 990 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook