- 2026-06-23 21:28:00«Ժողովուրդ»-ը հերթական հաղթանակը տարավ դատարանում․ ԱԺ աշխատակազմի որոշումը ճանաչվել է ապօրինի. «Ժողովուրդ»
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
ՀՀ ՊՆ կապիտալ շինարարության եւ զորքերի բնակավորման վարչության պետ, ՔՀԾ 2-րդ դասի պետական խորհրդական ԱՇՈՏ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ զրուցեց մեր թղթակից Շուշան Ստեփանյանը:
-Պարոն Գրիգորյան, անցնող շաբաթը հագեցած էր նոր շենք-շինությունների շահագործման հանձնելու արարողություններով: Կարելի՞ է ենթադրել, որ, չնայած ապրիլյան պատերազմին, 2016 թվականին Ձեր ղեկավարած կառույցը շարունակել է շինարարությունը մեծ ծավալով:
-Քառօրյա պատերազմի ժամանակ հակառակորդի կողմից բազում շենքեր, զինավաններ, ենթակառուցվածքներ արկակոծման եւ հրետակոծման ենթարկվեցին, կրեցին լուրջ վնասներ: Եվ մենք մեր ծրագրերում բնականաբար որոշակի խմբագրումներ կատարեցինք: Առաջնային դարձավ վնասված շենք-շինությունների վերականգնումը, պատերազմի հետեւանքով շարքից դուրս եկած կոնստրուկցիաների ուժեղացումը: Որքան էլ տարին լարված էր, այդուհանդերձ, մեծածավալ աշխատանք կատարեցինք: Շահագործման ենք հանձնել «Սըդըխի գյոլ» կոչված տարածքում կահավորված ուսումնական մասնաշենքը: Երկու տարի տեւած շինարարական բարդ աշխատանքներից հետո գործարկվեց Խնձորեսկի զինավանը, որը հազվագյուտ տիպային կառույց է: Իրանում տեղի ունեցած երկրաշարժի հետեւանքով Ագարակում շարքից դուրս էր եկել շինություններից մեկը, որը մենք ապամոնտաժել եւ փոխարենը սեյսմիկ չափանիշներին համապատասխան շենք ենք կառուցել: Զորամասերից մեկում կառուցել ենք ճաշարան ու կաթսայատուն, մեկ այլ տեղ՝ կայանատեղի հատուկ տեխնիկայի համար: Վանաձորի կայազորային հոսպիտալի ինֆեկցիոն բաժանմունքն էլ տեղափոխել ենք տիպային նոր շինություն: Շահագործման ենք հանձնել սպառազինության պահեստային տնտեսություններ: Հունվարին շահագործման կհանձնենք Ռազմական ավիացիոն համալսարանի նորակառույց զորանոցը, եւս երկու զորանոց՝ զորամասերից մեկում: Կգործարկվեն հոսպիտալներից մեկի հիմնովին վերանորոգված ինֆեկցիոն եւ վիրահատական մասնաշենքերը: Պատրաստ է տանկային գումարտակներից մեկի նոր զորանոցը, ինչպես նաեւ ավարտել ենք Իջեւանի զինավանի շինարարությունը: Այժմ այն կահավորում ենք ու փորձարկում:
-Պարոն Գրիգորյան, խոսենք նաեւ բնակարանային շինարարությունից:
-Պաշտպանության նախարարը հաստատել է 2017թ. ծրագիրը: Գալիք տարում մեծ թափ կառնի զինծառայողների համար բնակելի շենքերի կառուցումը: 2017թ.-ին նախատեսում ենք սկսել մոտ 10 շենքի շինարարական աշխատանք: Բնակելի շենքեր ենք կառուցելու Ագարակում, Կապանում, Գորիսում, Սիսիանում, Վայքում, Գյումրիում, Երեւանում: ՀՀ-ԼՂՀ համագործակցության շրջանակում բավականին հետաքրքիր շենք կկառուցվի Քարվաճառում, նաեւ՝ Ստեփանակերտում: Շահագործման կհանձնենք 2018 թ.-ին: Իսկ մինչ այդ՝ 2017 թ. աշնանը, շահագործման կհանձնենք Երեւանում կառուցված բնակելի 14 հարկանի շենքը 71 ծառայողական բնակարանով, ինչպես նաեւ՝ 50 բնակարան Սանասարում (Կուբաթլի), երկու շենք էլ՝ Հադրութում:
-Իսկ ի՞նչ նորամուծություններ են նախատեսվում:
-Պաշտպանության նախարարի հանձնարարականով նախատեսվում է զինված ուժերում փուլային տարբերակով անցում կատարել էկոնոմ լամպերի օգտագործմանը: Քննարկումների ենք հրավիրել թե՛ ներկրող կազմակերպությունների, թե՛ տեղական արտադրողի` «Գյումրիի տեխնոպարկ» ՓԲԸ ներկայացուցիչներին, քանի որ հայկական արտադրանքը բավականաչափ որակյալ է: Ուսումնասիրել ենք ե՛ւ արտաքին, ե՛ւ ներքին լուսավորության համար առաջարկվող լամպերը: Լուսադիոդային (LED) լամպերն ունեն մի շարք առավելություններ՝ ի տարբերություն լույսի ավանդական աղբյուրների: Էլեկտրախնայող են, դիմացկուն: Մենք նախատեսում ենք 1:5, 1:7 տնտեսում: Սա բավականին լուրջ թիվ է: Ակտիվ քննարկումների փուլում է նաեւ արեւային էներգիայի միջոցով մարտական հենակետերում եւ դիրքերում հոսանքի ապահովումը: Հարցը կարեւոր է, քանի որ կապի սարքավորումները, մարտկոցները լիցքավորելու խնդիր ունենք, նաեւ հաշվարկը այնպես ենք կատարում, որ հրամանատարական կետերում հեռուստացույց դիտելու հնարավորություն լինի:
-Պարոն Գրիգորյան, Ձեր կողմից այս տարի մշակվել եւ հրատարակվել է «Զինված ուժերում շինարարական աշխատանքների կազմակերպումն ու զորանոցաբնակելի ֆոնդերի եւ ինժեներական հաղորդակցուղիների շահագործումը (սպասարկումը)» ձեռնարկը, որը նորմատիվային փաստաթուղթ է հիշեցնում:
-Ճիշտ եք: Մեր վարչությունը նորմատիվային փաստաթուղթ չի ունեցել: Երեք տարի ուսումնասիրել ենք ոլորտը, ապա եւ հրատարակել 500 էջանոց այս ձեռնարկը: Ձեռնարկում ընդգրկված են մեր ոլորտը կանոնակարգող նյութեր: Դասակարգել ենք շենք-շինությունները, անդրադարձել շինմոնտաժային աշխատանքների կատարման տեխնոլոգիային, մանրամասն նշել ենք, թե զինված ուժերում ինչպես պետք է կազմակերպվեն ընթացիկ նորոգման աշխատանքները, ինչպես շահագործվեն շինությունները, համակարգերը, օրինակ` տանիքները, նկուղները, սալիկներով երեսպատված մակերեսները, հատակները, ջրագծերը, կոյուղագծերը, ջեռուցման գծերը: Առանձին գլխով ներկայացրել ենք շենք-շինությունների ապամոնտաժման կարգը, նաեւ` զինված ուժերի շենքերի, կառույցների, ենթակառուցվածքների կոնսերվացումը եւ դրանց շահագործումը կոնսերվացումից հետո: Եթե զորամասը դուրս է գալիս ճամբարային հավաքի, ապա երկարաժամկետ կամ կարճաժամկետ կոնսերվացումը պարտադիր է: Անդրադարձել ենք կաթսայատան սարքավորումների եւ ջերմային գծերի շահագործմանը: Մեկ այլ գլուխ էլ նվիրված է զինավանների, զորանոցաբնակարանային ֆոնդի, կոմունալ կառույցների, ենթակառուցվածքների ձմեռային նախապատրաստմանը: Ձեռնարկում շինանյութերի մասին 80 տեղեկատու հավելված է ներառված : Գրքից կարող են օգտվել նաեւ ուսանողները: Ի վերջո, շինարարությունը գիտություն է, ուստի պետք է բացառել ցանկացած կամայականություն:
-Քանի որ խոսեցիք ձմեռային նախապատրաստությունից, հետաքրքիր է՝ պատրա՞ստ ենք ցրտին ու սառնամանիքին:
-Ինձ ամեն օր զեկուցում են` ջեռուցման համակարգերում վթար ունե՞նք, թե՞ ոչ, կաթսայատները բնականոն աշխատո՞ւմ են, թե՞ ոչ: Վերջին ձյան պատճառով 18 վթար ենք ունեցել: Որոշ տեղերում խափանվել էին թե՛ էլեկտրական, թե՛ ջեռուցման գծերը, ջրագծերն ու կաթսայատները: Սակայն խնդիրները օպերատիվորեն կարգավորել ենք, քանի որ ապահովված ենք բոլոր անհրաժեշտ միջոցներով: Զորանոցներում այժմ անխտիր 18 աստիճան ջերմություն է, բուժկետերում` 20, չորանոցներում` 50:
-Պարոն Գրիգորյան, իսկ որտե՞ղ եք թերացումներ արձանագրել:
– Տարվա ընթացքում զորամասերում շարունակ խմբեր են աշխատել եւ ստուգել 124 ճաշարան, 170 բաղնիք-ցնցուղարան, 700 զուգարան-լվացարան, որոնց արդյունքում հայտնաբերվել են շահագործման հետ կապված լուրջ խնդիր: Հատկապես՝ սանհանգույցների մասով: Վերահսկողությունը որոշ տեղերում թույլ է, ինչի հետեւանքով աչքաթող են արել այս շինությունների սպասարկումը: Ուստի խնդրում եմ հատկապես վաշտ-մարտկոցի հրամանատարներին` «Ուշադիր եղեք, եղեք հոգատար, ինչպես ձեր սեփական տանը»:
armlur.ՔՊ-ի ներսում սպասում են Փաշինյանի կադրային որոշումներին. նա ժամկետներ է խոստացել
Ծառուկյանի փեսան վնասել է բռնագանձման ենթակա բնակարանը․ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Hraparak.Պարտված 3 ուժ 5 տարի բյուջեից փող կստանա
Hraparak. Առուշը տեղակալին է ազատել` ՔՊ-ի տոկոսները չապահովելու համար
Հայաստանն այսօր խորհրդարան է ընտրում
ԶԶՎԱՆՔԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՐԱԹՈՆ. Արիս Քարամյան
«ԱՐՑԱԽԻ ՀՈՐՈՎԵԼ». ՌԱԶՄԻԿ ԱՄՅԱՆԻ ՑՆՑՈՂ ԿԱՏԱՐՈւՄԸ՝ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈւՄ
armlur. ՈւՂԻՂ. Բանավեճը սկսված է. որ ուժերն են մասնակցում
Tete A Tete. Աննա Գրիգորյանը՝ իր անվան հետ կապված կոռուպցիոն սկանդալի, ընտանիքի մասին
armlur. Ընտրովի՞ ծանուցագրեր․ ովքե՞ր են բնակարաններն ազատելու պահանջ ստացել Արցախի բարձրաստիճան զինվորականներից
Միրզոյանը ճանապարհեց Ռուբիոյին. ԱՄՆ պետքարտուղարի այցը ՀՀ ավարտվեց
Գլենդել քաղաքի քաղաքապետը Վահե Էնֆիաջյանին հանձնեց քաղաքի խորհրդանշական բանալին
«Չտալ խավարին վերջին խոսքը»․ Բրբենքում ազգային ոգու և հիշողության հզոր երեկո՝ նվիրված Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին
Ո՞ր ՔՊ-ական պատգամավորները «դուրս մնացին» 50 հոգանոց ցուցակից.armlur
Ովքեր են ԲՀԿ-ի նախընտրական ցուցակում ընդգրկվել. անուններ.armlur
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Արամուսում 4 ժամում 4 անձի uպանողը կրկնակի փորձաքննությամբ անմեղսունակ է ճանաչվել. պատի՞ժ չի սպասվում
«Փոքրիկ հրեշտակներ»․ Սփյուռքի սրտից դեպի հայրենիք՝ հավատքի, սիրո և հույսի ճանապարհով
Մայրաքաղաքի շուրջ 20 հասցեում խուզարկություններ են
Հայկ Կոնջորյանի, նրա մոր ու քրոջ առանձնատների գործով նոր գործընթաց է սկսվել. «Ժողովուրդ»
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայաստանի ամեն 5-րդ քաղաքացին աղքատ է այն պատճառով, որ աղքատությունը վարչապետի գլխում է»․ Ռ․ Քոչարյան
«Փաստ». Հայկ Մարությանը նախընտրական քարոզարշավը վերածում է սովորական թատրոնի
Մեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից.Panorama
HetqTV.Ողջամիտ ժամկետը՝ թղթի վրա, վճիռների հերթը հասել է 2028 թվական. Հայաստանում իրականությունն այլ է




