- 2026-06-10 22:55:00Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Մեր երկրի հյուսիսարեւելյան սահմանագոտու պաշտպանությունն իրականացնող զորամասերից մեկում եմ: Սահմանագոտու այս հատվածում հակառակորդի հետ մանր ու մեծ ընդհարումներն առօրյայի անբաժան մասն են… Այստեղ հերոսական են թե՛ թշնամու հարեւանությամբ ապրող գյուղերի բնակիչները եւ թե՛ նրանց խաղաղ կյանքն ապահովող զինվորականները:
Մեր զրուցակիցն է զորամասի հրամանատար, գնդապետ Սողոմոն Խաչատրյանը:
-Ի՞նչ ընթացիկ աշխատանքներ են կատարվում զորամասում: Ինչպիսի՞ն է զինծառայողների պատրաստվածության աստիճանը:
-Ծառայության ընթացքում մենք հասցրել ենք ճիշտ գնահատել մեր ուժերը և անհրաժեշտ բոլոր ուղղություններով աշխատանքներ ծավալել: Մեծ կարևորության խնդիրներ ենք իրականացրել հատկապես առաջնագծի ամրացման, կրակային միջոցներով հագեցվածության առումով: Մեր, այսպես ասած, «կռվող դիրքերը» հագեցած են բոլոր անհրաժեշտ պարագաներով, իսկ անձնակազմը համալրված է մասնագետներով: Մեր դիպուկահարները, գնդացրորդները, նռնակաձիգները, հրետանավորները իրենց գործի գիտակներն են: Ուսումնական փուլի ամփոփիչ զորավարժություններում մեր ստորաբաժանումները բարձր ցուցանիշներ գրանցեցին և հաստատեցին, որ զորամասը միանգամայն պատրաստ է իր առջև դրված խնդիրները կատարելու: Ստորաբաժանումների մարտական պատրաստականությունը անփոփոխ բարձր է, հագեցած ե՛ւ տեսական, ե՛ւ գործնական պարապմունքների, ինչպես նաեւ վարժանքների ընթացքում ձեռք բերված մասնագիտական գիտելիքների պաշարով: Անընդհատ լարված իրավիճակը մեզ ստիպում է զգոն լինել, անդադար մարզվել ու կատարելագործվել: Բացի այդ, հիմնական խոցման միջոցները մշտապես կրակային դիրքում են՝ պատրաստ ցանկացած իրավիճակում մարտական կիրառման:
-Պարոն գնդապետ, ասում եք, որ միշտ առաջնագծում եք ծառայել: Դա ի՞նչ է՝ յուրատեսակ ձգտո՞ւմ է:
-Ես ինձ չեմ պատկերացնում թիկունքային զորամասում: Երբեք էլ չեմ պատկերացրել: Մարտական հերթապահության մեջ ինձ զգում եմ ինչպես ձուկը ջրում: Այստեղ ամեն ինչ ուրիշ է, հետաքրքիր, հոգեհարազատ: Զգում ես հակառակորդի շունչը, կարեւորում գործիդ նպատակը, իսկ արդյունքը աչքիդ առաջ է: Իհարկե, դժվարությունները շատ են, կան խնդիրներ, որոնք հատուկ են միայն սահմանապահ զորամասերին, հատկապես սահմանային լարվածության օրերին: Բայց չի եղել մի դեպք, որ չկարողանանք կողմնորոշվել, կանխատեսել հետևանքները և կանխել անցանկալի զարգացումները: Հենց այս դժվարություններն են հետաքրքիր դարձնում մարտական զորամասի առօրյան. այստեղ ավելի, քան որևէ այլ տեղ հստակ գիտակցում ես գործիդ կարևորությունը: Թիկունքը, ի տարբերություն սահմանի, ձգողական ուժ չունի ինձ համար…
-Ի՞նչ կասեք մեր այսօրվա հակառակորդի մասին:
-Հակառակորդը, իհարկե, փոխվել է, առաջվանը չի, ձեռքերը ծալած չի նստում: Փոփոխությունները զգալի են թե՛ իրենց կիրառած զինատեսակների, թե՛ խրամատների կահավորվածության եւ թե՛ ընդհանուր ծառայության կազմակերպման որակի առումով: Սակայն, պետք է ասեմ, որ մեր զորքերի մարտունակությունն անհամեմատ բարձր է:
…Անցած տարի սեպտեմբերին իրավիճակը լարվել էր, հակառակորդն անընդհատ կրակում էր: Կրակի ինտենսիվությունն իր գագաթնակետին հասավ սեպտեմբերի 24-ին, իսկ 25-ին շարունակվեց հրետանային կրակով: Շատ արագ, մոտավորապես 20-30 րոպեում դիպուկ կրակոցներով կարողացանք լռեցնել հակառակորդի՝ մեր գյուղերի ու դիրքերի կողմը ուղղված խոցման միջոցները: Երբ խաղաղ բնակչությանն է վտանգ սպառնում, մեր գործողությունները պատժիչ բնույթ են կրում: Սա հենց այդ դեպքերից էր, և հակառակորդը «ուսանելի դասեր» քաղեց:
Այս պահին սահմանին համեմատաբար խաղաղ է…
♦♦♦
Գնդապետ Խաչատրյանը, ինչպես և զորամասի ամբողջ անձնակազմը իրենց պաշտպանության տակ գտնվող բնակավայրերի բնակիչների հարգանքն ու վստահությունն են վայելում:
Հայաստանի գրողների միության Տավուշի բաժանմունքի նախագահ, ազատամարտիկ Սամվել Բեգլարյան.
-Որպես ազատամարտի մասնակից, վետերան, որպես գրող՝ ինձ հաճախ տարբեր հանդիսությունների մասնակցելու համար հրավիրում են զորամաս: Խիստ, արդարամիտ, սիրված ու հարգված հրամանատար է գնդապետ Խաչատրյանը: Զորամասում հստակ են սպա-զինվոր, զինվոր-զինվոր փոխհարաբերությունները: Ընդհանրապես, սահմանամերձ զորամասի հրամանատար լինելուց բացի, նա դարձել է այս բնակավայրի մարդկանց՝ բոլորիս հրամանատարը: Նա պատասխանատու է ոչ միայն իր զորքի, այլև՝ սահմանապահ ժողովրդի անվտանգության ու ապահովության համար:
Մեր ժողովուրդը, ինչպես ասում են, ամեն օր նրա աչք-ունքին է նայում. «Կամանդի՛ր, ի՞նչ կա, ո՞նց ա վիճակը»: Ինքն էլ բութ մատը միշտ վերև է տնկում, ինչը նշանակում է՝ սահմանում ամեն ինչ կարգին է:
Զորամաս մտնող նորակոչիկի, հատկապես քաղաքաբնակի համար սահմանը միշտ էլ որոշակի անհանգստություն է պարունակում: Ես դա տեսել եմ նոր ժամանած, ավտոբուսից իջնող զինվորի աչքերում: Եվ երբ նույն այդ զինվորին տեսնում եմ մեկ-երկու ամիս անց, նրա դեմքին արդեն հանգստություն, ինքնավստահություն եմ նկատում: Եվ, իհարկե, զինվորի սրտից անփորձի ու անվարժի տագնապը հեռացնելը նախեւառաջ հրամանատարի գործն է:
Քնար ԹԱԴԵՎՈՍՅԱՆ / ՀԱՅ զինվոր շաբաթաթերթ
Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
Այս ընդդիմությունը կվերցնի մանդատները ու գլխիկոր կգնա խորհրդարան. այլ անելիք չունի էլ...Արմենուհի Վարդանյան
Որպես ընդդիմադիր ընտրող՝ կարծում եմ, որ իրավունք ունեմ այս հարցերը տալու ընդդիմությանը.Արփինե Հովհաննիսյան
ԲՀԿ-ն չի հաղթահարում շեմը ու պատկերը սա է.
ՔՊ–ին չի բավարարում ընդամենը 2 ձայն՝ 3/5 մեծամասնություն ունենալու համար. Արփինե Հովհաննիսյան
«Մայր Հայաստան» կուսակցության առաջնորդ, ԲՀԿ ցուցակի 2-րդ համար Անդրանիկ Թևանյանը 2 ամսով կալանավորվեց
Այսօր թոռնիկիս «Վերջին զանգն» է նաև, 12-րդ դասարանի վերջին դասը.Նատաշա Պողոսյան
Հիմա ես չասեմ, դուք ասեք, սա ով ա...Արգիշտի Կիվիրյան
Անանուն լինելը առցանց այլևս երաշխավորված չէ
«Փոքրիկ Հրեշտակներ» շաբաթօրեայ մայր դպրոցը՝ որպէս հայապահպանութեան փարոս
Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
Ես որոշել եմ չմասնակցել այս ընտրություններին. Արփինե Հովհաննիսյան
Երգն ու պարը միասին էին` ապրելու կենարար ուժով, Արցախ վերադարձի հույսով, այն մեծ հավատով, որ մի օր նորից հայրենին ծաղկունք է ապրելու...
Խմբագրակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում Լևոն Բաղդասարյանին, նրա ընտանիքի անդամներին և հարազատներին
Մեկը՝ Սերժի միտինգներին է, մյուսը՝ ՔՊ-ի ժողովին․․․ Իսկ հանդիսատեսին նրանք հարգու՞մ են․․․
ԲԱՑ ՆԱՄԱԿ ԺՈՂՈՎՐԴԻՆ
Դե պատկերացրեք` ինչքան խղճուկ ու լեղաճաք եղած վիճակում են, որ անգամ ինձ` «Հրապարակի» խմբագրին են կանչել Քննչական կոմիտե` հարցաքննության. Արմինե Օհանյան
Ռուսաստանը փոխում է մուտքի կանոնները
«Հայաստան» դաշինքը հայտարարում է առաջիկա ընտրություններին մասնակցության ձևաչափի մասին
Ոստիկանությունը հանցավոր գործունեությամբ զբաղվող «Զանգերի կենտրոն» է բացահայտել
«Նախկինների մարդ»․ հերթական քաղաքական միֆը
«Ուժեղ Հայաստանի» ֆենոմենը. ինչո՞ւ է նոր ուժը արագ առաջատար դառնում ընդդիմադիր դաշտում
Դատախազությունը պահանջում է ՀՀ կրթության և գիտության նախկին նախարար Լևոն Մկրտչյանից բռնագանձել 35 անշարժ և շարժական գույք, շուրջ 893 միլիոն դրամ
ՉԱՓ ՃԱՆԱՉԵՔ....Լիլիթ Կուջոյան



