- 2025-08-15 11:22:00Նարինե Չարչյանը զավթել է մեր շենքի տանիքը, շինություններ կառուցել.NewDay
- 2025-08-05 00:19:00Փաստաբան, մարդ, խորհրդանիշ. Լևոն Բաղդասարյանը դարձավ 60 տարեկան
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Եռասերունդ Երկրապահ կամավորականների միության, Հանրապետության բոլոր երկրապահների, 5-րդ բրիգադի մարտիկների, երիտասարդ, պատանի երկրապահների եւ իմ անունից շնորհավորում եմ Արցախի Անկախության մասին հանրաքվեի եւ Սահմանադրության օրվա կապակցությամբ:
Այս տոնական օրվա առիթով ես ջերմորեն շնորհավորում եմ Արցախի հերոսական ժողովրդին, Արցախի իշխանություններին, անձամբ նախագահ Բակո Սահակյանին, շնորհավորում եմ պաշտպանության բանակին` շարքայինից մինչեւ պաշտպանության նախարար:
Շնորհավորում եմ իմ բոլոր մարտական ընկերներին, քաջարի արցախցիներին: Ես հպարտանում եմ ձեզանով, հարգարժա´ն արցախցիներ: Շնորհավորում եմ աշխարհի տարբեր անկյուններում ապրող բոլոր արցախցիներին եւ առհասարակ` աշխարհասփյուռ հայ ազգին: Հատուկ շնորհավորանքներս մեր նահատակ ընկերներին եւ հերոսներ ծնող հայոց հերոս մայրերին:
Հետաքրքիր մի զուգադիպությամբ Արցախի ժողովուրդը բախտորոշ համաժողովրդական քվեարկությունները երկու անգամ կազմակերպել է հենց դեկտեմբերի 10-ին` մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը: 1991-ի այս օրը, ռումբերի պայթյունների ներքո, Արցախի ժողովուրդը միասնականորեն «Այո´» ասաց անկախությանը: 2006-ի այս օրն էլ հայկական Արցախ պետությունը հանրաքվեով Սահմանադրություն ընդունեց:
Արցախցին ոչ միայն ձեւական քվեարկություններ է կազմակերպել, այլեւ հետեւողականորեն ապացուցել է աշխարհին, մարդկությանը, որ կարող է օրինակելի պետություն ստեղծել: Այսօր Արցախն ունի պետական բոլոր խորհրդանիշերը, ունի պետականությունը փաստող բոլոր կառույցներն ու ինստիտուտները:
Արցախն այսօր առավել ժողովրդավարական պետություն է, քան իրեն բռնակցել փորձող Ադրբեջանը: Արցախում այսօր առավել պաշտպանված ու հարգված են մարդու հիմնական իրավունքներն ու հիմնարար ազատությունները: Արցախն, այսինքն, փաստարկված կերպով, ապացուցել է, որ ինքը չի կարող լինել ֆեոդալական Ադրբեջանի կազմում:
Շնորհավորելով Արցախի պետությանն ու ժողովրդին` հավաստիացնում եմ Արցախյան պատերազմի մասնակից բոլոր երկրապահ կամավորական ազատամարտիկների անունից, երեք սերունդների երկրապահների անունից, որ անհրաժեշտության պահին միասնաբար պատրաստ ենք կանգնել պատերազմական առաջնագծում, ցանկացած իրավիճակում պատրաստ ենք պաշտպանել Արցախի ժողովրդին եւ հայկական Արցախ պետությունը: Երկրապահն Արցախում էր ոչ միայն 1989-94 թվականներին, ոչ միայն այս տարվա ապրիլյան պատերազմի օրերին, այլեւ՝ ընդմիշտ: Մենք միշտ դիրքապահ հայ զինվորի կողքին ենք, սահմանապահ բնակչության կողքին:
Զուգահեռաբար շնորհավորելով բոլորին մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ` մաղթում եմ, որ բոլորս հարգենք մարդու իրավունքները, հիմնարար ազատությունները:
Հիշենք, որ մեր իրավունքներն ավարտվում են այնտեղ, որտեղ սկսվում են այլոց իրավունքները: Այսինքն` մենք ազատ ենք անելու ամեն ինչ, բացի այլոց իրավունքները ոտնահարելուց: Համայն մարդկությունը պետք է համախմբվի, որպեսզի միասնաբար պայքարի ահաբեկչության դրսեւորումների դեմ, ինչպիսին է նաեւ Արցախի նկատմամբ Ադրբեջանի ագրեսիան: Հայ ազգը պատրաստ է ներդրում ունենալ հանուն ողջ աշխարհում մարդու եւ ազգերի իրավունքների պաշտպանության պայքարում:
ԵԿՄ վարչության նախագահ, Արցախի հերոս Մանվել Գրիգորյան

ՀՀ–ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է

Նիկոլ Փաշինյանն Արմեն Աբազյանին ազատել է ԱԱԾ-ի տնօրենի պաշտոնից

Հայերը հայտնվել են Բաքվի օդանավակայանում, ադրբեջանցիները՝ Երևանի․ ԱԱԾ հայտարարությունը

Ինչի կարող է հանգեցնել ապօրինի ԱՄՆ մուտք գործելը

Դեսպան Քվինն ԱՄՆ քաղաքացիներին հորդորել է ՀՀ-ում ուղևորությունների ընթացքում մշտապես հետևել լրահոսին

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը դիմում է քաղաքացիներին

ԱՄՆ դեսպանատունը զգուշացում է տարածել վիզա ստանալու մասին

Լիլիթ Մակունցը Փենսիլվանիայի համալսարանի ուսանողներին ներկայացրել է ՀՀ - ԱՄՆ երկկողմ հարաբերությունները

Աննա Վարդապետյանը միջնորդել է Հովիկ Աղազարյանին զրկել պատգամավորական անձեռնմխելիությունից

Ինչ պետք է իմանան ժամանակավորապես օտարերկրյա պետությունում բնակվող ՀՀ ֆիզանձինք ՀՀ ժամանելիս

Մայր աթոռը հայտարարություն է տարածել Գարեգին Երկրորդի մուտքը Սարդարապատ խոչընդոտելու վերաբերյալ

Փաշինյանի որոշմամբ՝ պատվիրակություն է գործուղվում ԱՄՆ

ՍԵՐԳԵՅ ԱՌՍՏԱՄՅԱՆԸ ՆՇԱՆԱԿՎԵԼ Է ՀՀ ՔՆՆՉԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆ

Զարեհ Սինանյանը կգործուղվի Ուկրաինա

ՀՀ ԱԱԾ-ն հաղորդագրություն է տարածել

Արցախի իշխանություններն ընդունել են ռուսական խաղաղապահների առաջարկությունը՝ կրակի դադարեցման վերաբերյալ

Սամվել Բալասանյանի որդին նշանակվել է Իրաքում ՀՀ դեսպան

Զինծառայողի մարմինը հայտնաբերվել է անտառում՝ ծառից կախված վիճակում

Գլխավոր դատախազի տեղակալ Պողոսյանի գլխավորությամբ ամփոփվել են Արմավիրի և Վայոց ձորի մարզերի 2022 թվականի գործունեության արդյունքները

«ՀԱՄԵՌ» ՄԱԿՆԻՇԻ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՅՈՎ ՓԵՏՐՎԱՐԻ 10-ԻՆ ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔԻ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԽՈՒԼԻԳԱՆԱԿԱՆ ԱՐԱՐՔՆԵՐ ԿԱՏԱՐՈՂ ԵՎ ՊԱՐԵԿՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԻՆ ՉԵՆԹԱՐԿՎՈՂ ԱՆՁԸ ՁԵՐԲԱԿԱԼՎԵԼ Է

Կալանավորել. Հերթը հասան ՊՆ նախկին նախարար Վիգեն Սարգսյանին

ԱՄՆ վիզաների հերթերը կպակասեն

Գլխավոր դատախազ Վարդապետյանն անդրադարձել է ութ ամսից ավելի քննվող քրեական վարույթների նախաքննության ժամկետների ձգձգման պատճառներին

Պաշտոնական հաղորդագրություն Արցախից



