- 2026-06-10 22:55:00Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն օրերս ընդունել է ամբողջ աշխարհում Ռուսաստանի քաղաքական միջամտությանը հակազդելու մասին օրինագիծ: Ըստ այդմ՝ նախատեսվում է ստեղծել միջգերատեսչական մարմին, որը պետք է հակազդի «երկրների ու կառավարությունների վրա գաղտնի կերպով ազդելու» Ռուսաստանի փորձերին:
Այդպիսի գործողությունների տակ նկատի են առնվում կեղծ տեղեկատվության տարածումը, մարդու իրավունքների ոտնահարումները, կոռուպցիան, ահաբեկչական գործողությունները և քաղաքական սպանությունները, որոնք, ինչպես նշվում է օրինագծում, իրականացնում են ռուսաստանյան հատուկ ծառայություններն ու քաղաքական վերնախավը կամ նրանց կողմից վստահված անձինք:
ՄԱՀՀԻ հիմնադիր, քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը այն կարծիքին է, որ Հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը ևս կատարվել է Ռուսաստանի հատուկ ծառայությունների աջակցությամբ, բայց որպեսզի այդ ողբերգությունը հայտնվի նրանց դիտակետում՝ բացարձակապես քաղաքական գործոններից է կախված. «Այսինքն՝ որքանով նպատակահարմար կհամարվի դա կամ որքանով շահեկան կլինի Միացյալ Նահանգների համար: Ենթադրենք՝ ապացույցներ լինեն Հոկտեմբերի 27-ի կապակցությամբ՝ որպես հատուկ ծառայությունների միջամտության դրսևորում. գիտեք, որ այս մասին և տեղական փորձագետներ, և միջազգային փորձագետներ տեսակետ են հայտնել: Ավելին՝ ռուսական հատուկ ծառայությունների նախկին բարձրաստիճան պաշտնյա Լիտվինենկոն բառացիորեն մեղադրել էր Ռուսաստանի հատուկ ծառայություններին Հայաստանում Հոկտեմբերի 27 կազմակերպելու մեջ: Այսինքն՝ ակնհայտորեն ինչ-որ ապացույցներ կլինեն՝ գոնե այն մասով, որ Լիտվինենկոն փախել էր Միացյալ Թագավորություն, բայց իր տրամադրության տակ եղած ապացույցները ներկայացրել էր:
Հիմա որքանո՞վ նպատակահարմար կլինի գոնե Հայաստանի մասով այդպիսի հանցագործություններին վերաբերող փաստաթղթերի փաթեթ տրամադրելը՝ թերևս այս պահին վաղ է ասել, որ ԱՄՆ-ը դա կանի: Ես գրեթե կասկած չունեմ, որ Բոսնիայի հետ կապված, որտեղ ակնհայտ է ռուսական հատուկ ծառայությունների առնչությունը պետական հեղաշրջման փորձին, կամ եթե որևէ այլ միջամտություն լինի եվրոպական կամ ամերիկյան երկրների հետ կապված, բնականաբար՝ կդառնա, իսկ կոնկրետ Հոկտեմբերի 27-ի հետ կապված՝ ես դեռևս մեծ վստահություն չունեմ, թեպետ մենք բացառել չենք կարող, որ երբևիցե այդպիսի քաղաքական անհրաժեշտություն առաջանա»:
Մեր այն դիտարկմանը, թե արդյոք Հայաստանը շահագրգիռ կլինի՞ այս հարցում՝ այն կոնտեքստում, որ շատերը մեղադրում են այն ժամանակվա իշխանություններին Հոկտեմբերի 27-ի ոճրագործության հարցում, մեր զրուցակիցը պատասխանեց. «Բացի խմբից, որևէ այլ հանգամանքներ ի հայտ չեկան. դա վկայում է այն մասին, որ Հայաստանում ավելի շատ են նրանք, ովքեր շահագրգռված չեն հանցագործության բացահայտմամբ: Շահագրգռված չլինելը կարող է ունենալ տարբեր դրդապատճառներ՝ մեկը գուցե վախենա, մեկը ուղղակի կաշկանդված լինի խոսել Ռուսաստանի դեմ:
Համենայնդեպս, փաստն այն է, որ այդ հանցագործության բացահայտմամբ չշահագրգռվածներն ավելի շատ են, քան շահագրգռվածները. եթե հակառակ պատկերը լիներ, հանցագործությունը բացահայտված կլիներ»:
Այդուհանդերձ, մեր զրուցակիցը կարծում է, որ եթե որևիցե աղմկահարույց փաստ ի հայտ գա, ապա մենք իրավիճակի փոփոխություն կունենանք. «Որովհետև, ինչպես նշեցի, նրանք, ովքեր շահագրգռված չեն հանցագործության բացահայտմամբ, շահագրգռված չլինելու տարբեր դրդապատճառներ ունեն»:
Ծառուկյանի փեսան վնասել է բռնագանձման ենթակա բնակարանը․ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Hraparak.Պարտված 3 ուժ 5 տարի բյուջեից փող կստանա
Hraparak. Առուշը տեղակալին է ազատել` ՔՊ-ի տոկոսները չապահովելու համար
Հայաստանն այսօր խորհրդարան է ընտրում
ԶԶՎԱՆՔԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՐԱԹՈՆ. Արիս Քարամյան
«ԱՐՑԱԽԻ ՀՈՐՈՎԵԼ». ՌԱԶՄԻԿ ԱՄՅԱՆԻ ՑՆՑՈՂ ԿԱՏԱՐՈւՄԸ՝ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈւՄ
armlur. ՈւՂԻՂ. Բանավեճը սկսված է. որ ուժերն են մասնակցում
Tete A Tete. Աննա Գրիգորյանը՝ իր անվան հետ կապված կոռուպցիոն սկանդալի, ընտանիքի մասին
armlur. Ընտրովի՞ ծանուցագրեր․ ովքե՞ր են բնակարաններն ազատելու պահանջ ստացել Արցախի բարձրաստիճան զինվորականներից
Միրզոյանը ճանապարհեց Ռուբիոյին. ԱՄՆ պետքարտուղարի այցը ՀՀ ավարտվեց
Գլենդել քաղաքի քաղաքապետը Վահե Էնֆիաջյանին հանձնեց քաղաքի խորհրդանշական բանալին
«Չտալ խավարին վերջին խոսքը»․ Բրբենքում ազգային ոգու և հիշողության հզոր երեկո՝ նվիրված Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին
Ո՞ր ՔՊ-ական պատգամավորները «դուրս մնացին» 50 հոգանոց ցուցակից.armlur
Ովքեր են ԲՀԿ-ի նախընտրական ցուցակում ընդգրկվել. անուններ.armlur
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Արամուսում 4 ժամում 4 անձի uպանողը կրկնակի փորձաքննությամբ անմեղսունակ է ճանաչվել. պատի՞ժ չի սպասվում
«Փոքրիկ հրեշտակներ»․ Սփյուռքի սրտից դեպի հայրենիք՝ հավատքի, սիրո և հույսի ճանապարհով
Մայրաքաղաքի շուրջ 20 հասցեում խուզարկություններ են
Հայկ Կոնջորյանի, նրա մոր ու քրոջ առանձնատների գործով նոր գործընթաց է սկսվել. «Ժողովուրդ»
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայաստանի ամեն 5-րդ քաղաքացին աղքատ է այն պատճառով, որ աղքատությունը վարչապետի գլխում է»․ Ռ․ Քոչարյան
«Փաստ». Հայկ Մարությանը նախընտրական քարոզարշավը վերածում է սովորական թատրոնի
Մեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից.Panorama
HetqTV.Ողջամիտ ժամկետը՝ թղթի վրա, վճիռների հերթը հասել է 2028 թվական. Հայաստանում իրականությունն այլ է
Ishkhanutyun. Անանուն նամակի հեղինակը չի ստում․ 150 միլիարդի հետքերով



