USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 04 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Կոչ է արվել հստակ հաշվարկել ու մոբիլիզացնել կամավորական բոլոր ուժերը
2016-11-07 08:54:00
Տպել Տպել

Հայաստանի զինված ուժերն ուշադրությամբ հետևում են հակառակորդի գործողություններին և անհրաժեշտության դեպքում մշտապես արձագանքում բոլոր տեսակի մարտահրավերներին:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այդ մասին նշել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը` անդրադառնալով «Պահեստազորի սպաների համահայկական միության հայտարարությանն այն մասին, որ մոտակա օրերին անհրաժեշտ է մոբիլիզացնել կամավորական բոլոր ուժերը՝ կապված Ադրբեջանում անցկացվելիք խոշոր զորավարժությունների հետ:

«Պահեստազորի սպաների համահայկական միության» հայտարարությունում նշվում է, որ պետք է հատկապես նոյեմբերի 11-ից 18-ը պատրաստ լինել իրադարձությունների ցանկացած զարգացման և ապրիլյան պատերազմին մասնակցած աշխարհազորային ջոկատների հրամանատարներին կոչ է արվել հստակ հաշվարկել ու մոբիլիզացնել կամավորական բոլոր ուժերը: Ըստ ՀԿ-ի` առաջիկա օրերին ադրբեջանական բանակի պատմության մեջ թերևս ամենախոշոր զորավարժություններն են անցկացվելու:

«Պահեստազորի սպաների համահայկական միության» նախագահի հայտարարությունը չի արտահայտում ՊՆ դիրքորոշումը, հավանաբար այն ուղղված է միայն ազատամարտիկների զգոնության բարձրացմանը: Հավաստիացնում ենք, որ անհանգստանալու որևէ առիթ չկա, և դա բացառապես Վարդան Ավետիսյանի և իր ղեկավարած ՀԿ-ի՝ «Պահեստազորի սպաների համահայկական միության» կարծիքն է»,- ընդգծեց Հովհաննիսյանը:
Այս նյութը դիտել են - 4511 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook