USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 03 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Դեսպան Չարչօղլյանի հանդիպումն Աթենքի և Համայն Հունաստանի Պատրիարքի հետ
2016-11-04 09:49:00
Տպել Տպել

Նոյեմբերի 4-ին Հունաստանում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանն հանդիպեց Աթենքի և Համայն Հունաստանի Պատրիարք Ամենապատիվ Յերոնիմոս Բ Արքեպիսկոպոսին: 
Շնորհավորելով դեսպանին նշանակման կապակցությամբ՝ Աթենքի և Համայն Հունաստանի Պատրիարքը վերջինիս մաղթեց արգասաբեր գործունեություն և ամենայն հաջողություն իր կարևոր առաքելությունում՝ ի շահ հայ և հույն եղբայրական ժողովուրդների դարավոր բարեկամության: Աթենքի և Համայն Հունաստանի Պատրիարքը խնդրեց իր եղբայրական ողջույնները փոխանցել Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ-ին:
Զրուցակիցները մտքեր փոխանակեցին տարածաշրջանային և միջազգային մի շարք հարցերի շուրջ: 

Երկուստեք կարևորվեց Հունաստանի հայ համայնքի ունեցած դերը երկրի հասարակական-քաղաքական կյանքում: Այդ համատեքստում ՀՀ դեսպանն իր երախտագիտությունը հայտնեց Պատրիարքին հայկական գաղթօջախի և Հունաստանում գործող հայկական եկեղեցիների նկատմամբ դրսևորված հոգատար վերաբերմունքի համար: 
Պատրիարքի խնդրանքով ՀՀ դեսպանը ներկայացրեց Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթությունները, հարևան երկրների հետ հարաբերությունները, արցախյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի առաջմղման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից գործադրվող ջանքերը:

Այս նյութը դիտել են - 1821 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook