- 2026-06-10 22:55:00Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Ընտրական նոր օրենսգրքի պատմականության, աննախադեպության ու բացառիկության մասին այնքան շատ ու այնքան բարձր խոսվեց, որ թվում է՝ Հայաստանում այլևս անցկացվելու են միայն արդար, հատկապես ազատ ու առանձնապես արդար ընտրություններ։ Բոլոր բարձր խոսողների ասածի հիմքում այն է, որ Ընտրական նոր օրենսգրքով նոր խաղի կանոններ են սահմանվում, որոնք հնարավորություն կտան ավելի ազատ ընտրություններ անցկացնել։
Այո, Ընտրական նոր օրենսգիրքն իսկապես էականորեն բարելավել է ընտրությունների անցկացման կանոնները՝ բավական բարդացնելով ընտրակեղծարարությունը և բարձրացնելով վերահսկողության մեխանիզմները։ Բայց բոլոր դրական կողմերով հանդերձ՝ Ընտրական օրենսգիրքն ընտրությունների անցկացման ընդամենը տեխնիկական, ընթացակարգային կանոնների հավաքածու է, որը փոխվել է, դարձել է ավելի լավը։
Մինչդեռ նույնն են մնացել, իրականում՝ ավելի արմատացել են ընտրություններին մասնակցելու ու հաղթելու քաղաքական, բովանդակային կանոնները, որոնք եթե ձևակերպենք մեկ բառով, արտահայտվում են քաղաքական ուժերի լոյալությամբ, իսկ ավելի հաճախ՝ կույր պաշտամունքով։
Հայաստանի քաղաքական դաշտում մնալու, ոչ թե ուղղակի մնալու, այլ որոշումների կայացմանը թեկուզ՝ ընդդիմադիրի, թեկուզ՝ օրենսդիրի կարգավիճակով հանդես գալու միակ կանոնը եղել և շարունակում է մնալ լոյալությունը Ռուսաստանին։ Դա արդեն այնքան անթաքույց է ու այնքան բացահայտ, որ նույնիսկ քաղաքական ուժերի ներկայացուցիչներն են ուղիղ հայտարարում՝ Հայաստանի հիմնական կուսակցությունները Հայաստանը տեսնում են ԵՏՄ-ում, ՀԱՊԿ-ում։ Ամենայն ռուսականում, մի խոսքով։ Այսինքն՝ ընդամենը մի քանի ամիս հետո Հայաստանում ընտրվելու է նոր խորհրդարան, որում տեղ զբաղեցնելու հիմնական պայմանը լինելու է լոյալությունը Ռուսաստանին ու ռուսական նախագծերին։
Դա Հայաստանի իշխանության հանդեպ լոյալությունից ավելի զորեղ ու ավելի երաշխավորված լոյալություն է, քանի որ բոլոր նրանք, ովքեր ավելի ջերմեռանդորեն են պաշտպանում ռուսական շահը հայկական շահից, նրանք իշխանությունների հետ հարաբերություններում ունեն արտաքին ինդուլգենցիա։ Քանի որ, ինչպես իշխանության, այնպես էլ ընդդիմության ինդուլգենցիաները բաշխողը մեկն է՝ Ռուսաստանը, որը Հայաստանի կառավարության վերջին փոփոխությամբ առժամանակ կարողացել է հանդարտեցնել հակառուսականության ալիքը։
Հասարակության հիշողությունը, ինչպես ասում են, և ինչպես ցույց է տվել կյանքը, իրականում կարճ է։ Այսօր արդեն քչերն են հիշում ապրիլյան պատերազմն ու Ադրբեջանին վաճառված ռուսական զենքն ու զանազան դմիտրիների ադրբեջանասպասարկ հայտարարություններն ու քայլերը։ Նոր կառավարությունը բերել է գազի գնի նվազեցման հույս, ինչը հերիք է կրկին Ռուսաստանի հանդեպ սիրով լցվելու համար։ Հենց դա էլ մենք տեսնում ենք ընտրություններին մասնակցել պատրաստվող քաղաքական ուժերի վարքագծում։
Իսկ ընդդիմությո՞ւնը։ Ընդդիմությունը դեռևս միայն խոսում է հնարավոր համախմբման մասին։ Բայց անգամ խոսակցությունների մակարդակում, հենց խոսք է գնում արտաքին կողմնորոշման մասին, ընդդիմադիրների մեծամասնությունը ևս սկսում է իրեն գցել համապատասխան բախչաները։
Ընտրական նոր օրենսգիրքը, իհարկե, կարևոր է։ Բայց ոչ այնքան, որքան Հայաստանի քաղաքական ուժերի բովանդակությունը, որը, լայն իմաստով՝ հանգում է Ռուսաստանի հանդեպ լոյալությանն ու տեղի իշխանությանը ժանրի կանոնների համաձայն հասցված կսմիթներով։ Ռուսները կարողացան մարսել հակահայկականության հերթական չափաբաժինը։ Որովհետև հակառուսականությունը խլացվեց քաղաքական ուժերի մեծ մասի ռուսահաճության գոռոցների ներքո։ Հիմա բոլոր դրանք պատրաստվում են ընտրությունների։ Նրանք վստահեցնում են, որ խորհրդարան անցնելու դեպքում ևս մի քանի տարի անշեղորեն կպաշտպանեն Ռուսաստանի շահերը Հայաստանում և Հայաստանից դուրս։
Ծառուկյանի փեսան վնասել է բռնագանձման ենթակա բնակարանը․ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Hraparak.Պարտված 3 ուժ 5 տարի բյուջեից փող կստանա
Hraparak. Առուշը տեղակալին է ազատել` ՔՊ-ի տոկոսները չապահովելու համար
Հայաստանն այսօր խորհրդարան է ընտրում
ԶԶՎԱՆՔԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՐԱԹՈՆ. Արիս Քարամյան
«ԱՐՑԱԽԻ ՀՈՐՈՎԵԼ». ՌԱԶՄԻԿ ԱՄՅԱՆԻ ՑՆՑՈՂ ԿԱՏԱՐՈւՄԸ՝ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈւՄ
armlur. ՈւՂԻՂ. Բանավեճը սկսված է. որ ուժերն են մասնակցում
Tete A Tete. Աննա Գրիգորյանը՝ իր անվան հետ կապված կոռուպցիոն սկանդալի, ընտանիքի մասին
armlur. Ընտրովի՞ ծանուցագրեր․ ովքե՞ր են բնակարաններն ազատելու պահանջ ստացել Արցախի բարձրաստիճան զինվորականներից
Միրզոյանը ճանապարհեց Ռուբիոյին. ԱՄՆ պետքարտուղարի այցը ՀՀ ավարտվեց
Գլենդել քաղաքի քաղաքապետը Վահե Էնֆիաջյանին հանձնեց քաղաքի խորհրդանշական բանալին
«Չտալ խավարին վերջին խոսքը»․ Բրբենքում ազգային ոգու և հիշողության հզոր երեկո՝ նվիրված Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին
Ո՞ր ՔՊ-ական պատգամավորները «դուրս մնացին» 50 հոգանոց ցուցակից.armlur
Ովքեր են ԲՀԿ-ի նախընտրական ցուցակում ընդգրկվել. անուններ.armlur
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Արամուսում 4 ժամում 4 անձի uպանողը կրկնակի փորձաքննությամբ անմեղսունակ է ճանաչվել. պատի՞ժ չի սպասվում
«Փոքրիկ հրեշտակներ»․ Սփյուռքի սրտից դեպի հայրենիք՝ հավատքի, սիրո և հույսի ճանապարհով
Մայրաքաղաքի շուրջ 20 հասցեում խուզարկություններ են
Հայկ Կոնջորյանի, նրա մոր ու քրոջ առանձնատների գործով նոր գործընթաց է սկսվել. «Ժողովուրդ»
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայաստանի ամեն 5-րդ քաղաքացին աղքատ է այն պատճառով, որ աղքատությունը վարչապետի գլխում է»․ Ռ․ Քոչարյան
«Փաստ». Հայկ Մարությանը նախընտրական քարոզարշավը վերածում է սովորական թատրոնի
Մեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից.Panorama
HetqTV.Ողջամիտ ժամկետը՝ թղթի վրա, վճիռների հերթը հասել է 2028 թվական. Հայաստանում իրականությունն այլ է
Ishkhanutyun. Անանուն նամակի հեղինակը չի ստում․ 150 միլիարդի հետքերով



