USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 18 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
ԶՈՐԱՑՐՎԱԾԻ ՊԱՏՄԱԾԸ
2016-09-25 14:02:00
Տպել Տպել

-Վարպետ, նստող կա, կանգնի՛ր:

Ճռռոցով արգելակեց: Դուռը սահուն բացվեց ու մի երկնային գեղեցկուհի ճկուն շարժումով բարձրացավ, դուռը ետևից սահուն, անձայն փակեց:

Մեքենան շարժվեց:

- Ներեցեք, Ձեր գիրկը կարելի՞ է նստել, - հարցրեց կապուտաչյա գեղեցկուհուն, ժպիտը շողշողուն աչքերում ինձ նայլեով, - մյուս տեղերը զբաղված են:
Նայեցի չորս կողմս, իրոք մյուս տեղերը զբաղված էին: Ամեն մեկի գրկում մի գեղեցկուհի էր նստած, միայն մի բոյով տղայի բախտը չէր բերել, գոգում կնճռապատ, ծեր կին էր:
- Այո՛, իհարկե, նստեք, - ասացի դողացող ձայնով: Բանակում անգամ չէի կարող երազել այսպիսի գեղեցկուհուն հեռվից հեռու տեսնել, իսկ հիմա գիրկս է նստում: Ու ի՞նչ տարօրինակ է: Ինձ միշտ ասում էին, որ ծառայությունից հետո քաղաքը չեմ ճանաչելու, բայց մտքովս չէր կարող անցնել, որ այսպիսի կարգեր կփոխվեն, որ երթուղայիններում աղջիկներն այլևս տղաների գրկում են նստում: Հրա՜շք:
- Ինչ չոր  ե՜ք, - երգեցիկ ձայնով բողոքեց աղջիկը:
- Բանակից նոր եմ եկել, նիհարել եմ, - արդարացա կարմրելով:
- Ոչինչ, կչաղանաք, - աչքով արեց աղջիկը, - իսկ Ձեր վրա նստելն այնուամենայնիվ հարմար է: Շնորհակալություն:
- Ինձ էլ հաճելի է Ձեր նման նստող ունենալը, դուք բոլորովին անհանգստություն չեք պատճառում:
- Ի՜նչ բարին եք: ես երբեք Ձեր նմանի գրկում չէի նստել:
- Նա իրոք այդպես հարմա՞ր է, հարցրեց կողքի նստարանին նստած տղայի գրկում նստած կանաչաչյա աղջնակը:
- Այո, - պատասխանեց իմ կապուտաչյա գեղեցկուհին, - շա՜տ:
- Իսկ իմը շատ չորոտ ու անհարմար է: Դեմ չեք, եթե ես էլ Ձեր գրկում նստեմ, կարծում եմ երկուսով կտեղավորվենք:
- Ո՛չ, իհարկե դեմ չեմ,իսկ մտքիս մեջ ասում եմ ոչ...ոչ...ոչ...
- Ի՞նչը ոչ, այ տղա ջան, ասում եմ վերջին կանգառին ենք հասել, իջիր, - պատասխանեց կապուտաչյա գեղեցկուհին ինչ-որ անսովոր, կոշտ ձայնով:
Զարմացած աչքերս բացեցի: Նստած էի երթուղային տաքսու վերջին նստատեղում: Հասկացա,որ իմ կանգառը բաց էի թողել՝ քնած լինելուս պատճառով: Արդեն վերջին կանգառում էինք: 
Ափսո՜ս... փաստորեն ծառայությանս ընթացքում քաղաքը այնքան էլ չի փոխվել:

Ֆիալկա  Հախինյանի ՖԲ էջից

Այս նյութը դիտել են - 4286 անգամ
Թողնել մեկնաբանություն
2019-10-08 22:46:00 Ցռան Վերգոն
Ցռան Վերգոն
2018-04-21 22:32:00 Հարազատներ, Հայեր
Հարազատներ, Հայեր
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook