USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 18 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
,,Ամենակարող Ռուբիկը,, Հանրային հեռուստաընկերության եթերում իրականացնում է ,,Ամենակարող երգիչ,, ռաբիսի մրցույթը
2016-09-24 10:53:00
Տպել Տպել

Ռուսաստանյան հայտնի ալիքում տապալված ,,Ամենակարող Ռուբիկը,, Հանրային հեռուստաընկերության եթերում իրականացնում է ,,Ամենակարող երգիչ,, ռաբիսի մրցույթը: Եթե ORT-ում փակեցին նրա հաղորդումը՝ հայերին բացահայտորեն ծաղրելու համար, ապա սեփական հայրենիքում նա ազատորեն իրականացնում է նման ,,առաքելություն,,:
Նորմալ է: Սերժ Սարգսյանն ու նրա տիկինը բոլոր հարսանիքներին ,,Ջան ախպերս,, երգն են պատվիրում եւ դրա տակ շախով պարում:
Ուրեմն՝ Սպիտակցի Հայկոն էլ պետք է հայտնվի Հանրայինի եթերում՝ որպես ,,այդ ժանրի նվիրյալ,, եւ դատի ռաբիս երգի մրցույթի կատարողներին:
Հանրայինը պետբյուջեից խժռում է միլիարդներ, որպեսզի հանրությանը իրական արժեքներ քարոզի, մինչդեռ ռաբիսն է թագավորում Ջաղինյանի եթերում:
Ո՞ւր հասանք, հարգելիներս...
Այս առիթով իր զայրույթը չի թաքցրել աշխարհահռչակ օպերային երգչուհի ՀԱՍՄԻԿ ՊԱՊՅԱՆԸ, որն իր ֆեյսբուքյան էջում գրել է. 
,,Ոտքի՛ հայ ժողովուրդ! Սա երկար մտածված, լավ կազմակերպված և մեր մշակույթը վերջնականապես կացնահարելու հանցավոր գործողություն է: Անհրաժեշտ է այն անհապաղ դադարեցնելու միջոցներ ձեռք առնել,,:
Ինչ վերաբերում է 6/8-ի մրցույթի ժյուրիի մնացած անդամներին, ապա ինքներդ դիտեք, թե ովքեր են Սպիտակցի Հայկոյի կողքին:
Ողբալի է...Որքա՞ն կարող եք ընկնել...Լա՛վ, դուք ձեր արածից չեք ամաչո՞ւմ...Այս ու այնտեղ եթե հարկ է՝ գեղգեղում եք կոմիտասյան մարգարիտների մասին, իսկ եթերում Սպիտակցի Հայկոյի ,,խաղիկներն,, եք գնահատում...Թո՛ւ...
Ստիպված եմ նախապես կանխել բոլոր նրանց, ովքեր պատրաստվում են քարկոծել Մշակույթի նախարարությանը: Այդ նախարարությունը հաստատ դասական արվեստն է քարոզում, տարածում եւ հանրահռչակում: Սակայն լծակներ չունի ազդելու եթերային քաղաքականության վրա: 
Այնպես, որ՝ մեղադրեք նախագահականին, որը նման եթերային բովանդակությունը խրախուսում է եւ արդեն ռեստորանն է բերել եթեր: Համարձակություն ունեք՝ քննադատեք Բ26-ի հեռուստակոյուղիները, ոչ թե...
Ի դեպ, Բ26-ն այնպես է խրախուսում սույն կեղտաջուրը, որ Ջաղինյանին ,,Մովսես Խորենացի,, մեդալ է շնորհել եւ նաեւ՝ պատվել ՀՀ Նախագահի մրցանակով:
Ամոթանք տալն էլ իմաստ չունի, երբ Բ26-ի համար արաբա-թուրքական մելիզմը, արտաքնոցային տնքոցներն ու կաղկանձող կոկորդներն են համարվում ,,երգարվեստ,, կամ ,,մշակույթ,,:

 

Այս նյութը դիտել են - 3492 անգամ
Թողնել մեկնաբանություն
2019-10-08 22:46:00 Ցռան Վերգոն
Ցռան Վերգոն
2018-04-21 22:32:00 Հարազատներ, Հայեր
Հարազատներ, Հայեր
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook