USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 25 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Մի լքեք Հայրենիքը, առաջին իսկ հնարավորության դեպքում վերադարձեք…
2016-09-22 02:05:00
Տպել Տպել

Իմ կարծիքով Հայաստանից դուրս ծնվածների մոտ ինչ-որ բան պակաս է, հաստատ՝ կիսատ, անկատար, անարմատ, անթև, անմիջավայր, մայրենի հողից կտրված…
Արմավենիները՝ պալմաները, Հայաստանում նույնը չեն. սենյակային, թերաճ, գաճաճ, ուղղակի նման, հիշեցնող իսկական արմավենիներին: 
Մեր հայրենակիցներից մեկը տարիներ առաջ ծիրանի կորիզ էր տարել Լոս Անջելես: Տնկել էր իր այգում: Այն աճել մեծացել էր՝ Հայաստանի պտուղը, հայերիս խորհրդանիշը. Prunus armeniaca-ն, Armeniaca vulgaris-ը կամ Armenian plum-ը:
Այո՛, իզուր չէ, որ համաշխարհային հանրագիտական բառարաններում ծիրանը կոչվում է <>:
Բայց ցավալին և տարօրինակն այն է, որ Լոս Անջելեսում աճած ծիրանի պտուղները բոլորովին նման չէին Հայաստանի մեր խորհրդանշանին: Ո՛չ ձևն էր հայկական, ո՛չ համն ու հոտը, ո՛չ գույնն էր արևային… Այդ պտուղների մեջ ինչ-որ անհարազատ, ոչ հայկական բան կար….Այն հեռու էր հավանաբար իր հող ու ջրից, իր արմատներից, իր Հայրենիքից, իր հայկական միջավայրից, հայկական արևի էներգիայից ու ջերմությունից:
Նույնն արտերկրում ծնված մեր հայրենակիցներն են, հատկապես մի քանի սերունդ հետո…Բացառությունները չհաշված, որոնք շատ քիչ են…Սենյակներում, սրահներում, միջանցքներում, այգիներում աճեցրած արմավենիների նման, որ միայն հեռվից հեռու են հիշեցնում իրենց մերձարևադարձային, բարձր, սլացիկ, վեհաշուք տեսակներին:
Մի լքեք Հայրենիքը, առաջին իսկ հնարավորության դեպքում վերադարձեք…Պետք չէ նմանվեք ծիրանի ծառի այն պտուղներին՝ անհարազատ, հեռու, անհամ, անբույր, անձև՝ հայրենիքի հետ ու անհայրենիք…
Ամենադժբախտությունը նրանում է, որ երբ հեռանում, կտրվում եք Հայրենիքից, սերունդ տալիս, փոխվում է ձեր ոգին, փոխվում է ձեր հոգու ծիածանի գույները՝ հայկական, հայրենիքի, ձեր հող ու ջրի, ձեր նախնիների, ձեր ապագայի վառ գույները…Այն նմանվում է դրսում աճեցրած ծիրանին՝ հայրենիքից հեռու ու անհայրենիք և ոչ հայկական…

Ռոբերտ Մելքոնյանի ՖԲ էջից

 

Այս նյութը դիտել են - 8161 անգամ
Թողնել մեկնաբանություն
2019-10-08 22:46:00 Ցռան Վերգոն
Ցռան Վերգոն
2018-04-21 22:32:00 Հարազատներ, Հայեր
Հարազատներ, Հայեր
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook