USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երկուշաբթի, 06 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Մեր հանրապետական փուչիկին մի խորհուրդ ունեմ, ռուսական ասացվածք է. «Молчи – за умного сойдешь»
2016-09-06 00:34:00
Տպել Տպել

Կարեն Ավագյանը չի մեծանում էլի...ոնց՝ ջահել վախտը ուսխորհրդի կուսակցական նախագահ կար, այդպես էլ նույն մակարդակին է մնացել, չնայած որ իր տիրոջ թեթև ձեռքով դեպուտատ է դարձել ու ինչ-որ բիզնեսից էլ ռենտա ունի, հավանաբար. Սերժ Սարգսյանն իր ծաղրածուներին լավ է նայում, որ պետք եղած ժամանակ հանի տեսախցիկների առաջ իրանք էլ աչքերը պլշած տեսախցիկի օբյեկտիվի վրա տքելով ասեն «մեր նախագահը...հա, ճիշտ ա ասում, մեր աստվածն ա» ու լիքը նման անիմաստ բաներ:

Շատ բան չեմ ուզում ասել, մեր հին ու տկար, բայց հավերժ երիտասարդ ու զվարճալի Փուչիկ Կարենն ա:

Բայց ախր ա՛յ Կարեն ջան, գնա դու քո փուչիկներով զբաղվի, հանրապետական տաշի-տըմբլ կազմակերպի էլի...անգրագետ-անգրագետ քիթդ խոթում ես քաղաքականություն որ ի՞նչ անես:

Սկի հայերենին չես տիրապետում. «Սելեկտիվ ընտրությունը» ո՞րն է, այ տիրոջդ աստծուն մեռնեմ: Ոնցոր ասես «թաց ջուր» կամ «ստախոս հանրապետական»: Հասկանում եմ, որ ուսանող վախտերդ կուսակցական կարիերայով էր զբաղված ու դաս սովորելու և նման անիմաստ բաների վրա ժամանակ չունեիր, բայց դե ամոթ ա...տարին մեկ «թխկում ես», գոնե գիրք ա բան ա՝ կարդա, խայտառակ չլինես էլի՝ ընկնես Աշոտյանի օրը:

Հետաքրքիր է, այս մարդն ընդհանրապես մտածում է խոսելուց առաջ:

Ասում է, թե «Նախագահները կառավարում են, իրենց ժամկետը լրանալուց հետո զբաղվում որևէ հանրօգուտ գործով, մտածում երկրին օգուտ տալու մասին»: Կարեն ջան, իմ փուչիկ ախպեր, գուցե և Սերժ Սարգսյանի դեպքում դա այդպես լինի և նա իսկապես այսքան տարիների թալանի ու վայրագություններից հետո թոշակի անցնի ու որոշի հանրօգուտ գործով զբաղվել ու մտածի երկրին օգուտ տալու մասին, բայց սովորաբար, նորմալ մարդիկ դա անում են երկրի ղեկավարի պաշտոնը ստանձնելու ժամանակ, այլ ոչ թե հեռանալուց հետո:

Ո՞նց սրանց լուրջ վերաբերվես: Մի քանի ջահելի իր «թևի տակ է առել», դրանք էլ երևի ինչ-ինչ ակնկալիքներով իրեն հավատացրել են, որ ինքը խելացի մարդ ա, էս միամիտ Կարենս էլ հավատացել ստատուսներ ա էլի գրում՝ գործ է անում:

Երիտասա՛րդ, գնա գիրք կարդա, դեռ ուշ չի:

Մեր հանրապետական փուչիկին մի խորհուրդ ունեմ, ռուսական ասացվածք է. «Молчи – за умного сойдешь»: Հանրապետականի ուսխորհրդի նախագահի համար դա թերևս լավագույն բանն է, որ կարող են անել:

Հրանտ Ենոքյանի ՖԲ էջից

Այս նյութը դիտել են - 7187 անգամ
Թողնել մեկնաբանություն
2019-10-08 22:46:00 Ցռան Վերգոն
Ցռան Վերգոն
2018-04-21 22:32:00 Հարազատներ, Հայեր
Հարազատներ, Հայեր
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook