- 2026-09-19 22:19:00Արցախում 2023-ի մեր սեպտեմբերի 20-ը. Նատաշա Պողոսյան
- 2026-09-19 21:25:00 · Արդյո՞ք Հարկադիրը ծանրաբեռնված է.Կարեն Հեքիմյան
- 2026-09-17 10:33:00Պատմական հանդիպում Սպիտակ տանը
- 2026-07-28 23:37:00Ըստ Թրամփի առաջարկի՝ ծնվելիս քաղաքացիություն պետք է տրամադրվեր միայն այն երեխաներին, որոնց ծնողներից առնվազն մեկը ԱՄՆ քաղաքացի է կամ մշտական բնակիչ
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել

Հայաստանն ունի շատ հարուստ ու երկնային մշակութային ժառանգություն. դա ոչ միայն մշակութային գլուխգործոցներն են, այլեւ՝ մարդկանց կենսակերպը, բանավոր պատմվածքները, պարը, կենցաղն ու սնունդը:
Հայաստանն ունի հարուստ մշակույթ, «Ամերիկայի Ձայն»-ին պատմում է Մոլլի Ֆաննոնը՝ աշխարհահռչակ «Smithsonian» ամերիկյան հաստատության միջազգային կապերի բաժնի ղեկավարը.
«Հայաստանի դեպքում դա ոչ միայն մշակութային գլուխգործոցներն են, այլեւ՝ մարդկանց կենսակերպը, բանավոր պատմվածքները, պարը, կենցաղն ու սնունդը»:
Լինելով համաշխարհային մշակութային ժառանգության պահպանման առաջատարը, «Smithsonian»-ը Հայաստանի հին ու հարուստ մշակույթն ուշադրությամբ ուսումնասիրում է ու փորձում պահպանել ու աշխարհին փոխանցել: Այդ նպատակով ԱՄՆ-ի կառավարության ֆինանսական աջակցությամբ «Smithsonian» հաստատությունը, Հայաստանի կառավարության հետ համատեղ, նախաձեռնել է «Իմ Հայաստանը» նախագիծը.
«Իմ Հայաստանը» նախագծի հիմքում է մշակութային ժառանգության հիմնարար տարրը՝ պատմվածքները: Մենք պատմում ենք հայկական ուտեստների, կենցաղի, արվեստի, կրոնի մասին պատմվածքները ողջ աշխարհին»:
Համագործակցության շրջանակներում «Smithsonian»-ի կողմից այս ամառ ԱՄՆ-ի մայրաքաղաքում կազմակերպված մշակութային փառատոնին երգերով էին հանդես եկել երկու հայկական համույթ՝ «ԹմբաԹա»-ն Երեւանից եւ «Armenian Public Radio»-ն Կալիֆորնիայից: Բայց դա դեռ ամենը չէ, «Smithsonian»-ը նախատեսում է Միացյալ Նահանգներում 2018 թվականի մշակութային փառատոնն ամբողջությամբ նվիրել Հայաստանին:
«Մենք Հայաստանի մշակույթն ենք ներկայացնելու մշակութային փառատոններին, Հայաստանին նվիրված ցուցահանդեսներ կազմակերպելու մեր թանգարաններում այստեղ եւ աշխարհով մեկ, նախատեսում ենք նույնիսկ այդ ցուցահանդեսների ընթացքում Հայաստանից հրավիրված մասնագետների շնորհիվ թանգարաններում ստեղծել իսկական հայկական մշակութային մթնոլորտ», - ասում է Մոլլի Ֆաննոնը:
Հատուկ ուշադրություն է հատկացվելու հայ երիտասարդներին մշակութային ժառանգության պահպանման գործընթացի մեջ ներգրավմանը:
«Հայ երիտասարդության ներգրավումն այս գործընթացում կենսական նշանակություն ունի, քանի որ նպատակներից մեկը հենց հայ առաջնորդների հաջորդ սերնդի զարգացումն է», - ասում է «Smithsonian»-ի ներկայացուցիչը:
Մոլլի Ֆաննոնի խոսքով, այդ գործում հաստատության հիմնական գործընկերն է Երեւանում գործող Ստեղծարար տեխնոլոգիաների ԹՈՒՄՈ կենտրոնը, որի հաջողություններն ուղղակի հիացրել էին Վաշինգտոնում բոլոր գործընկերներին.
«ԹՈՒՄՈ-ն կարող է օրինակ ծառայել ամբողջ աշխարհում դպրոցականների մշակութային զարգացման կազմակերպման համար: Մենք ինքներս ենք ԹՈՒՄՈ կենտրոնից սովորում եւ այդ փորձը կիրառում այստեղ»։
«Smithsonian» հաստատության գործունեության նպատակներից մեկն է նաեւ ցույց տալ, որ մշակույթը ոչ միայն արժեք է ինքնին, այլեւ կարող է տնտեսական օգուտ բերել երկրին եւ տեղական համայնքներին.
«Մենք ցանկանում ենք զարգացնել Հայաստանի մշակութային ոլորտը՝ կապելով այն զբոսաշրջությանը՝ նոր աշխատատեղեր ստեղծելով մշակութային տուրիզմի ոլորտում»:
Եթե մայրաքաղաք Երեւանում գտնվող մշակութային ժառանգությունը հասանելի է արտերկրյա զբոսաշրջիկներին, ապա Հայաստանի մյուս շրջաններում գտնվող արվեստի ու մշակույթի գլուխգործոցներին զբոսաշրջիկները հաճախ կամ անծանոթ են մնում, կամ էլ՝ այցելում դրանց մի քանի ժամով: Արդյունքում՝ տեղի բնակչությունը որեւէ օգուտ չի ստանում զբոսաշրջիկների բազմությունից:
«Մեր նպատակն է ոչ թե Երեւան այցելող զբոսաշրջիկների հոսքը շրջաններ տեղափոխել, այլ Հայաստան նոր զբոսաշրջիկներ բերել, որոնք հիմնական ժամանակն անց են կացնելու ոչ թե Երեւանում այլ՝ մայրաքաղաքից դուրս՝ ծանոթանալով հայկական ժողովրդական մշակութային ժառանգությանը», - պատմում է Ֆաննոնը:
Նախագծի շրջանակներում նախատեսվում է նաեւ 3D ֆորմատով թվայնացնել հայկական մշակույթի եւ պատմության գլուխգործոցները: Մոլլի Ֆաննոնի խոսքով, դա ավելի կհետաքրքրի պոտենցիալ զբոսաշրջիկներին Հայաստան այցելել:
Պարգև սրբազանն EB-1 ներգաղթային վիզա է ստացել
Ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի եղբայրը
Պատմական հանդիպում Սպիտակ տանը
Հայկ Սարգսյանը հենց 2018թ-ից է օլիգարխ դառնալու հավակնություններ ունեցել. վարչապետը նշել է՝ ինչ է տեղի ունեցել
Աննա Հակոբյանը՝ բռնության, ընտանեկան արժեքների, ընդդիմության մասին.Tete A Tete
Վարչապետն այցելել է Երևանի Կ. Դեմիրճյանի անվան թիվ 139 նորակառույց ավագ դպրոց
193 անշարժ գույք, միլիոնավոր դրամներ. ինչ է պահանջվում Գագիկ Խաչատրյանից.Haykakan zhamanak
Մոսկվայում ձերբակալվել է մոտ 140 անօրինական միգրանտ
Մանկավարժի մի համառոտ կյանք...
ՀԱՅԿԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ԿՅԱՆՔԻ ԱՄԵՆԱՀՈՒՍԱԼԻ ԿՈՆՍԵՍՈՒՍԸ .Արիս Քարամյան
Հարցազրույց Սրբուհի Գալյանի հետ
ՀՀ ԱԺ ՆԻՍՏԵՐ. տարիներ շարունակ նույն սերիալն է.Արիս Քարամյան
ԱՄՆ դատարանն անօրինական է ճանաչել Թրամփի վարչակազմի՝ 75 երկրների քաղաքացիներին ներգաղթային վիզաների տրամադրման արգելքը
ԱՄՆ Արևմտյան թեմի հայերենի ուսուցիչների համահայկական ամենամյա հավաքը
Ըստ Թրամփի առաջարկի՝ ծնվելիս քաղաքացիություն պետք է տրամադրվեր միայն այն երեխաներին, որոնց ծնողներից առնվազն մեկը ԱՄՆ քաղաքացի է կամ մշտական բնակիչ
armlur.Արայիկ Հարությունյանը կառավարություն է գնացել, հրաժեշտ տվել թիմին
ՀԱՅԱՊԱՀՊԱՆՈՒԹԻՒՆ՝ ՀԱՒԱՏՔԻ ԵՒ ԿՐԹՈՒԹԵԱՆ ՃԱՆԱՊԱՐՀՈՎ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ի՞նչ իրավիճակ է այս պահին Գագիկ Ծառուկյանի առանձնատանը
ՈՒՂԻՂ․ ԱԺ-ն Կառավարության առաջարկով արտահերթ նիստ է գումարել․ ինչ է սպասվում այսօր
Պաշտոնակռիվը սկսված է. «Հրապարակ»
armlur.ՔՊ-ի ներսում սպասում են Փաշինյանի կադրային որոշումներին. նա ժամկետներ է խոստացել
Ծառուկյանի փեսան վնասել է բռնագանձման ենթակա բնակարանը․ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Hraparak.Պարտված 3 ուժ 5 տարի բյուջեից փող կստանա
Hraparak. Առուշը տեղակալին է ազատել` ՔՊ-ի տոկոսները չապահովելու համար



