USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 16 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Պարզվում է՝ քահանա լինելու համար պետք է նախ հանրապետական լինես...
2016-08-23 02:55:00
Տպել Տպել

Պարզվում է՝ քահանա լինելու համար պետք է նախ հանրապետական լինես և Աստծուն ծառայելուց առաջ՝ հավատարմության երդում տաս Սերժ Սարգսյանին: Կաթողիկոսի սրբազան գահը եկամտաբեր բիզնեսի վերածած վեհափառը Էրեբունիում տեղի ունեցած դեպքերից և դրան հաջորդած իրադարձություններից հետո «կադրային ջարդ» է սկսել եկեղեցում և հեռացնում է բոլոր այն հոգևորականներին, որոնք հանդգնել են մի «թթու խոսք» ասել Սերժ Սարգսյանի գլխավորած իշխանությանը կամ էլ բողոքի ցույցերին են մասնակցել՝ կանգնելով ժողովրդի կողքին:

Օրեր առաջ իմացանք, որ Գարեգին Երկրորդը Հոլանդիայում հոգևորականի է կարգալույծ արել, բողոքի ցույցին մասնակցելու համար, այսօր հայտնի դարձավ, որ նման կերպ է վարվել նաև երկու այլ քահանաների հետ՝ արդեն Հայաստանում: Նրանք նույնպես ցույցերի են մասնակցել, բայց արդեն Երևանում՝ Խորենացի փողոցում:

Մեր բարձրաստիճան շատ հոգևորականների պահվածքն ընդհանրապես միայն պարսավանքի է արժանի, քանզի նրանք պարզապես խայտառակում են մեր Եկեղեցին: Եվ այս խայտառակությունը գալիս է հենց Գարեգին Բ-ից, ով Սերժ Սարգսյանի համար վերածվել է՝ Աստծո մոտ յուրահատուկ բարեխոսի և ով աչքերը փակում է, կամ էլ արդարացնում Սերժ Սարգսյանի ցանկացած դատապարտելի արարք, դրա դիմաց էլ ստանում հարկային և այլ ֆինանսական արտոնություններ՝ սեփական բիզնեսը ծաղկեցնելու համար, քանի որ վեհափառը չի սահմանափակվում միայն ՓԲԸ-ի վերածված Եկեղեցու եկամուտներից, այլ ձեռքը գցել է նաև «աշխարհիկ» բիզնեսների մեջ:

Սա պարզապես ամոթալի է: Հետո էլ զարմանում են, թե ինչու էին մարդիկ Հռոմի պապի այցի ժամանակ այդքան մեծ խանդավառությամբ ընդունում նրա օրհնությունը, ուշադրության չարժանացնելով Գարեգին Բ-ին: Զարմանալի բան չկա, քանի որ այդ մարդը երևի կարծում է, որ ինքն էլ Ամենայն Հանրապետական Կաթողիկոս է՝ անտեսելով ժողովրդին: Ժողովուրդն էլ նույնությամբ է պատասխանում: Ցավն էլ այն է, որ եթե այսպես շարունակվի, մականունավոր կաթողիկոս ենք ունենալու՝ օրինակ, Բենթլի Առաջին...եվ սա, ցավոք, չար կատակ չէ, այլ դաժան իրականություն:

Հրանտ Ենոքյանի ֆբ էջից

Այս նյութը դիտել են - 6774 անգամ
Թողնել մեկնաբանություն
2019-10-08 22:46:00 Ցռան Վերգոն
Ցռան Վերգոն
2018-04-21 22:32:00 Հարազատներ, Հայեր
Հարազատներ, Հայեր
Բոլորը ›››
Facebook