USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երկուշաբթի, 29 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Աշոտ Կարապետյանին արժանի փոխարինող է գտնվել, որը ներդաշնակ է համակարգի փիլիսոփայությանը...
2016-08-09 16:39:00
Տպել Տպել

Հանրային ակնկալիքներին ընդառաջ՝ տեղի ունեցավ անսպասելին, պաշտոնից ազատվեց խոշոր կալիբրի պաշտոնյան, այս դեպքում՝ ոստիկանապետ, որը մեծ դերակատարություն է ունեցել 17-ից 31-ն ընկած ժամանակահատվածի իրադարձությունների ընթացքում: Խոսքն, անշուշտ, Երևանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանի մասին է: Իհարկե, այս պաշտոնանկությունը պաշտոնական հիմնավորում չունի, բայց առանց դրա էլ հասկանալի է, թե ինչու է Կարապետյանը հրաժեշտ տալիս համակարգին:

Ընդունելով Աշոտ Կարապետյանի հրաժարականի հիմնավորվածությունը, հենց թեկուզ միայն այն հարցում, որ լինելով Երևանի ոստիկանապետ ի զորու չի եղել բավարար չափով ապահովել ՊՊԾ գնդի պաշտպանվածության հարցը, դե, իհարկե, այդ օրերին քաղաքացիների հանդեպ ոստիկանության բռնությունների, մասնավորապես հուլիսի 29-ի իրադարձությունների, եւ հատկապես լրագրողների թիրախավորման իրողություններում նրա ոչ պակաս դերակատարումը, այդուհանդերձ չենք կարող որոշակի հարցերի չանդրադառնալ:

Աշոտ Կարապետյանը պաշտոնանկությունից երկու օր առաջ արժանացել էր նկատողության: Այսինքն, ի սկզբանե թերեւս չի եղել նրան հեռացնելու մտադրություն: Մի՞թե սա նշանակում է, որ Կարապետյանն ինքնակամ է հեռացել՝ խիստ նեղվելով ստացած նկատողությունից, քանզի հատկապես այն պարագայում, երբ առաջնային պատասխանատվություն ունեցողները հետ էին քաշվել, իսկ ինքը դեպքերի կիզակետում էր ու անշեղորեն կատարում էր իր առջեւ դրված խնդիրը, անպատվաբեր է եղել այդ նկատողությունը:

Փաստն այն է, որ այդ օրերին Վլադիմիր Գասպարյանի հետ մեկտեղ ընդհատակ էին անցել նաեւ մյուս տեղակալները, մինչդեռ Կարապետյանը միտինգները ցրելու իր վարպետությունը մեկ անգամ էլ հնարավորություն ունեցավ ցուցադրելու: Թե՞ պարզապես Ոստիկանությունում, գուցե ավելի բարձր օղակներում հասկացան, որ հարկավոր է լրջանալ ու չծաղրել հանրությանը՝ կատարվածին համարժեք քայլ դիտարկելով նկատողությունը: Այս պարագայում անգամ Կարապետյանի պաշտոնանկությունը չի լիցքաթափում իրավիճակը, որովհետեւ ինչպես Սերժ Սարգսյանը կասեր, հարկավոր է խոշոր գլուխներից բռնել, որոնց համակարգի ղեկավարման պատասխանատվություն են ստանձնել:

Ոստիկանության համակարգում նման փոխատեղումներ, ազատումներ հաճախ են կատարվում, մարդիկ հեռացվում են պաշտոնից, ուղարկվում կադրերի ռեզերվ, քիչ անց վերականգնվում այլ պաշտոնի ու այս ամենի անունը դնում համակարգի բարեփոխում: Հաճախ այդ ազատումը մեկ օր էլ չի ձգում: Օրինակ Երեւանի նոր Ոստիկանապետի դեպքը ասվածի վառ օրինակն է:

Կարապետյանին ինչպես հայտնի է փոխարինել է Սարգիս Մարտիրոսյանը, որը համակարգի հնաբնակներից է:

Ընդամնեը ամիսներ առաջ` մարտի 2-ին, ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամանով Շիրակի մարզի ոստիկանապետ նշանակվեց 2013-2014 թվականներին Գյումրու «Մուշ» բաժնի ոստիկանապետի պաշտոնը զբաղեցրած Սարգիս Մարտիրոսյանը:

Մամուլը Մարտիրոսյանի անձի հետ կապված բավականին հետարքիր պատմություններ է ներկայացրել: Մասնավորապես առ այն, որ Վլադիմիր Գասպարյանը պարբերաբար պաշտոնազրկում ու նորից վերականգնում էր նրան պաշտոնին: Անգամ եղել է դեպք, երբ Վլադիմիր Գասպարյանը նրան պաշտոնազրկել է մի քանի ժամով ու նույն օրը փոշմանելով՝ նորից վերականգնել է իր պաշտոնին:

2013-ին աղմկոտ պաշտոնանկության մասին մամուլը գրեց, որ Մարտիրոսյանը մի քանի ժամով հեռացվեց պաշտոնից,հեռացվել էր նաեւ նրա ենթականերից քրեական բաժնի պետը, իսկ երկու աշխատակիցների նկատմամբ քրեական գործ էր հարուցել, շատ հետաքրքիր հոդվածներով՝ ՀՀ ՔՕ 309-րդ հոդվածի 2-րդ մասով եւ 314 հոդվածի՝ պաշտոնական լիազորությունների չարաշահում, ընդ որում՝ մի խումբ անձանց կողմից ուժի, զենքի գործադրման միջոցով:Այս պարագայում նրան ոչ միայն պատասխանատվության չենթարկեցին, այլեւ կադրերի ռեզերվում մի քանի ժամից ավել չպահեցին Այսինքն, աղմկոտ պատմություններով հայտնի Աշոտ Կարապետյանին արժանի փոխարինող է գտնվել, որը ներդաշնակ է համակարգի փիլիսոփայությանը:

Անի Սահակյան

hayeli.am

Այս նյութը դիտել են - 3328 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook