USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Չորեքշաբթի, 15 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Այսքանից հետո դուք այլեւս իրավունք չունեք հարգանքի ակնկալիք ունենալ ժողովրդից
2016-08-02 13:52:00
Տպել Տպել

Ռուբեն Բաբայան, Հովհաննես Չեքիջյան, Էդուարդ Թոփչյան, Տիգրան Մանսուրյան, Պերճ Զեյթունցյան, Երվանդ Մանարյան, Ռոբերտ Էլիբեկյան, Ռուբեն Մաթևոսյան, Սասուն Պասկևիչյան, Լևոն Մալխասյան, Ալեքսանդր Գրիգորյան, Արթուր Գրիգորյան, Նորայր Մեհրաբյան, Սոնա Հովհաննիսյան, Շուշան Պետրոսյան, Նարեկ Հախնազարյան, Նունե Եսայան, Ժիրայր Դադասյան, Ռոբերտ Մլքեյան, Վահան Բադալյան, Արև Պետրոսյան, Նարեկ Դուրյան, Սերգեյ Սմբատյան, Ռոլանդ Շառոյան, Ալլա Լևոնյան, Նիկոլայ Ծատուրյան, Գևորգ Հակոբյան, Ռուբեն Հովսեփյան ո՞ւր եք:

Դուք բաց նամակով դիմել էիք Ժիրայր Սեֆիլյանին՝ խնդրելով հորդորել իր ընկերներին՝ վայր դնել զենքն ու հանձնվել իրավապահներին: 
Հիմա ձեր տեսողության կամ լսողության հետ ի՞նչ է կատարվում:

Մի՞թե չեք տեսնում հարյուրավոր բերման ենթարկվողներին, ձերբակալվողներին: Մի՞թե տեղյակ չեք, որ Լեւոն Բարսեղյանին 16 ժամ ջուր չեն տվել, որ անգամ թույլ չեն տվել զուգարանից օգտվի:

Արդյոք տեղյակ չե՞ք, որ բերման են ենթարկել համաշխարհային ճանաչում ունեցող դերասանուհի Արսինե Խանջյանին: Թե՞ այս ամենը դուք նորմալ եք համարում: Եւ այսքանից հետո դուք ուզում եք , որ ձեզ հարգեն, թե՞ իշխանությունների նման թքած ունեք, թե ձեզ կհարգեն, թե ոչ, կարեւորը հաճոյանաք իշխանություններին եւ ձեր մանր գործիկներն առաջ տանեք:
Այսքանից հետո դուք այլեւս իրավունք չունեք հարգանքի ակնկալիք ունենալ ժողովրդից:

Դիմելով Ժիրայր Սեֆիլյանին դուք գրել էիք, թե անսալով Ձեր բանականությանն ու հայրենասիրությանը, վստահ եք, որ Ձեր խոհեմությամբ ու հորդորներով կմիջամտեք ու կկանխեք անպատասխանատու ու անհեռանկար այս իրավիճակն ու դեպքերի հետագա անցանկալի հետեւանքները: Հիմա ինչո՞ւ նման կոչով չեք դիմում ժողովրդին: Իսկապես չեք հասկանո՞ւմ, որ եթե Հայաստանում իշխի խավարը, ձեր աշխատանքը որեւէ արժեք չի ունենա: Ձեր կտավները չեն նայելու, երգերը չեն լսելու: Մենք Հայաստան ենք կորցնում:

Եթե դուք շարունակեք լռել, դուք ոչնչով չեք տարբերվի Զորի Բալայանից կամ ՀՀԿ խորհրդի անդամ այն երիտասարդից, որը կոչ էր անում սատկացնել զինյալ խմբի տղաներին, այն տղաներին, որոնք հուսահատ քայլ արեցին Հայաստանը դուրս բերելու համար այս կեղտի միջից:
Իսկապես, որեւէ բանական մարդ չի ցանկանում, որ Հայաստանում հարցերը լուծվեն զենքի ուժով, բռնությամբ, բայց ինչու կոչ չեք անում այսուհետ չկեղծել ընտրությունները, վերացնել մենաշնորհները, վերականգնել արդարությունը: Դուք հիմա լռում եք, քանի որ ավելի վատ եք տեսնում, քան Ալեք Ենիգոմշյանը, որին պահում են ԱԱԾ-ի խցում: Այսքանից հետո դուք ինչպե՞ս եք նայելու ժողովրդի աչքերին:

Գագիկ Մարտիրոսյան 

top-news.am

Այս նյութը դիտել են - 7705 անգամ
Թողնել մեկնաբանություն
2019-10-08 22:46:00 Ցռան Վերգոն
Ցռան Վերգոն
2018-04-21 22:32:00 Հարազատներ, Հայեր
Հարազատներ, Հայեր
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook