USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երկուշաբթի, 13 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
ԳԵՏՆՈՎ ՏՎԱԾ ՊԱՏԻՎԸ
2016-07-29 01:20:00
Տպել Տպել
Մետրոյով մի վեց կայարան պետք է անցնեի: Առավոտ շուտ է: 
Պիկ ժամ:Ուղևորների մեծ մասը ոտքի վրա կանգնած է: Վագոնի սկզբնամասի երեք տեղանոց նստատեղին երկու ոստիկան է նստած: Երրորդ տեղը զբաղված չէ, բայց ոչ-ոք չի նստում: Շոգից ոստիկանները հանել են գլխարկներն ու դրել ծնկներին: Դեպի վագոնի պատը նստածը թեքված, փսփսալով բան է պատմում ընկերոջը : Հաջորդ կայարանում, արգելակման ժամանակ, փսփսացողի գլխարկը ընկավ գետնին: Ընկերը շտապով գլխարկը վերցրեց, թափ տվեց, մի հատ էլ փչեց ու տվեց ընկերոջը.
-Արա՛, դե զգույշ եղիր էլի, պատիվդ գետնով մի տա,- ուրախ քրքջաց:
Ձողից բռնած ու կանգնած երթևեկող մի պատկառելի տղամարդ պոռթկաց.
-Ինչի՞,դուք նոր ե՞ք ձեր պատիվը արատավորել, պատիվ պիտի ունենաք, որ գետնով տաք, դուք պատվի տակի գլուխն էլ եք գետնովը տվել:Չեք նկատո՞ւմ, թե՞ չնկատելու եք տալիս, որ ձեր կողքին ոչ-ոք չի ուզում նստել,որովհետև զզվում են ձեզանից: Ըհը՛, ես ձեզ օրինակ:Բա ես «լայաղ» կանե՞մ իմ ազատագրած Հայաստանի ժողովրդին թշնամաբար վերաբերվողի կողքը նստեմ: Հայ չե՞ք,արա՛.

Ժողովրդի ուշադրությունը ամբողջությամբ տեղափոխվել էր վագոնի սկզբնամաս: Խուլ արձագանքներ էին լսվում այս ու այն կողմից:Գուցե մթնոլորտը շիկանար, բայց հաջորդ կայարանին մոտեցանք:

Վագոնի դռները էդ րոպեին բացվեցին ու էս երկու ոստիկանը,գնդիգլոր, գնդակների նման դուրս թափվեցին վագոնից:
Չգիտեմ, իրո՞ք, իրենց անհրաժեշտ կայարանում իջան,թե՞ ուղղակի փախան:
-Էդ չե՞ք,արա՛, այ վախկոտ նապաստակներ: Անզեն ժողովրդին բոլուկով վրա տալու ժամանակ ե՞ք գազան կտրում:Թո՛ւհ, ես ձեր աննամուս հերն եմ անիծել,-չէր հանգստանում տղամարդը:
Հետո կամաց խաղաղվեց ու նստեց ազատված նստատեղին:
ՄԻՆՉԵՎ ՎԵՐՋԻՆ ԿԱՅԱՐԱՆ ՄՆԱՑԵԼ ԷՐ ՄԻ ԿԱՆԳԱՌ:
Այս նյութը դիտել են - 3958 անգամ
Թողնել մեկնաբանություն
2019-10-08 22:46:00 Ցռան Վերգոն
Ցռան Վերգոն
2018-04-21 22:32:00 Հարազատներ, Հայեր
Հարազատներ, Հայեր
Բոլորը ›››
Facebook