USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 18 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Վիրտուալ «հերոսությունը» կարող է ավելի սրել իրավիճակը և, չտա Աստված, կյանքեր խլել
2016-07-20 05:12:00
Տպել Տպել

Գևորգ Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Մարդու հասցեին հեռակա կարող ենք ասել միայն այնպիսի խոսքեր, որոնք պատրաստ ենք կրկնել նաև այն դեպքում, երբ դուրս կգանք նրա հետ դեմ հանդիման, ընդ որում, եթե նրա ձեռքում անգամ զենք կհայտնվի:

Հասկացաք, ինչ նկատի ունեմ: Այո, մենք պետք է պատկերացնենք, որ վտանգավոր միջադեպ է արձանագրված, որ այն դեռ չի ավարտվել, ու վիրտուալ «հերոսությունը» կարող է ավելի սրել իրավիճակը և, չտա Աստված, կյանքեր խլել:

Կարծում եմ, այնքան էլ ողջամիտ չէ «հուսալի պետականամետի» իմիջ ձեռք բերելու մղումով հրապարակավ վերջնագրեր ներկայացնել իրադարձության հեղինակներին՝ հընթացս դիլետանտին բնորոշ ոճով, քրեական օրենսդրությանն անհայտ եզրույթներով գնահատել նրանց ու որակել նրանց արարքը. դա Ձեզանից ոչ ոք, այդ թվում՝ իշխանության ներկայացուցիչները, չեն ակնկալում:

Ողջախոհությունը թելադրում էր, որ այդպիսի «ակցիաները» գոնե համաձայնեցվեին իրավասու ծառայությունների հետ, վերջապես նրանք են իրենց կյանքի գնով դիմակայելու զինված խմբավորմանը: Գուցե չափավորեք Ձեր «համարձակությունը», նախապատվությունը տաք խոհեմ վերլուծությանը և կոչ անեք զենքը վայր դնել: Այդ մարդկանց արարքը, իր բոլոր շարժառիթներով հանդերձ, միանգամայն իրավաչափորեն արդեն քրեական գործ հարուցելու առիթ է հանդիսացել, ուստի քննչական մարմիններին ուղղորդելու կարիք չկա:

Նույն կերպ, ինչպես արդեն նկատել եմ, հարիր չէ գովաբանել այն մարդկանց, ովքեր քաղաքական պայքարը վերածում են իրենց ծառայությունը կատարող ոստիկանների նկատմամբ անհարկի բռնություններ հրահրելու ու իրականացնելու տհաճ միջադեպերի: Այս օրերին իրավապահ մարմինների աշխատանքում ևս արձանագրվեցին լուրջ բացթողումներ, սակայն դա հիմք ու առիթ չէ հեռուն գնացող ենթադրությունների ու գործողությունների համար, նրանց համար առավել ևս դյուրին չէ, և այս համատեքստում առնվազն անհասկանալի է իրավասու պաշտոնյայի կցկտուր ու վախվորած եզրակացությունը. «կարծում եմ, առանձին դեպքերում երկուստեք խախտումներ են եղել, .... ստույգ եղել են, կարծում եմ ....» և այլն:

Վերջում, ի՞նչ է նշանակում, թե երկրում չկան հեղինակություն և վստահություն վայելող մարդիկ, որոնք կկարողանային այդ իրավիճակում ստանձնել բանակցությունների ծանր բեռը և փորձել լիցքաթափել վիճակը, այդպես մտածողը ինչպե՞ս կարող է ընդհանրապես մասնակցել քաղաքական գործընթացների: Իհարկե, մասամբ նաև մեր մեղքով պատեհ, անպատեհ վարկաբեկել ենք շատերին, այնուամենայնիվ, բազմաթիվ անուններ կարող եմ տալ. գուցե սխալվեմ, բայց նշեմ միայն մի քանիսին՝ գեներալ Արկադի Թադևոսյան, ակադեմիկոս Սերգեյ Համբարձումյան և այլն...

Այս նյութը դիտել են - 7955 անգամ
Թողնել մեկնաբանություն
2019-10-08 22:46:00 Ցռան Վերգոն
Ցռան Վերգոն
2018-04-21 22:32:00 Հարազատներ, Հայեր
Հարազատներ, Հայեր
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook