USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 25 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Հարցը շատ ավելի կարևոր է
2016-07-18 10:40:00
Տպել Տպել

Մի տեսանյութ է տարածվել, որտեղ Արցախի Մարտակերտի բուժկետի պետ ներկայացող կինը բողոքում է, թե Երևանում ոստիկանները բռնել են իրեն, պոկել ուսադիրներն ու խլել սվին-դանակը, այն դեպքում, երբ ինքը ընդամենը հիվանդ զինվոր էր բերել հոսպիտալ: Մի կողմ թողնենք, որ դաշտային համազգեստը ուսադիրներ չունի, ու նաև՝ բուժծառայողները սվին-դանակ չեն կրում: Սա թողնենք լրագրողի իմացությանն ու պրոֆեսիոնալիզմին: Հարցը այլ է ու շատ ավելի կարևոր: Բանն այն է, որ Մարտակերտի բուժկետում Գայանե Միլլերի Ավետիսյան անուն-ազգանունով անձնավորություն գոյություն չունի: Սույն կինը Երևանի Մալաթիա-Սեբաստիա համայնքի բնակիչ է, ծնված 1979 թվականին և ունի առողջականխնդիրներ:

Ըստ մեր հավաստի տեղեկությունների՝ ապրիլի մարտական գործողությունների ժամանակ էլ նա Արցախի տարբեր բնակավայրերում ներկայացել է որպես ՀՀ երկրապահ կամավորական միության անդամ, հատուկ նշանակության ստորաբաժանումների զինծառայող և այլն: Նույն ժամանակահատվածում հայտնվել է Արցախի իրավապահների տեսադաշտում: Կարծում ենք բավարար տեղեկատվություն է հիշյալ կնոջ և կատարվածի մասին իրական պատկերացում կազմելու համար: Բայց կա մի խնդիր ևս. սոցցանցերում տարածված այս ակնհայտ ապատեղեկատվությունը հերթական օղակն է անթաքույց քարոզչական շղթայի, որ երեկվանից ոմանք բուռն ծավալել են մայրաքաղաքում տեղի ունեցող դրամատիկ իրադարձությունների ֆոնին: Իհարկե, ցանկացած ապատեղեկատվություն չափազանց կարճ կյանք է ունենում, բայց այդ ընթացքում հասցնում է մարդկանց մոլորության մեջ գցել, իսկ պղտոր ջրում ձուկ բռնել ցանկացողների պակաս չկա: Հատկապես այս օրերին, մեղմ ասած, տգեղ է նման գործելակերպը…


Աշոտ Ահարոնյան / ֆեյսբուք

Այս նյութը դիտել են - 5174 անգամ
Թողնել մեկնաբանություն
2019-10-08 22:46:00 Ցռան Վերգոն
Ցռան Վերգոն
2018-04-21 22:32:00 Հարազատներ, Հայեր
Հարազատներ, Հայեր
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook