USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 28 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Տարոն Մարգարյանն աշխատանքային շրջայց է կատարել Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում
2016-06-30 12:44:00
Տպել Տպել

Երևանի քաղաքապետարանի 2016 թվականի ծրագրերով մայրաքաղաքում ընթացող շինբարեկարգման աշխատանքներին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հետևել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում: Քաղաքապետը այցելել է «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատուն, որտեղ առաջիկայում կմեկնարկեն հիմնանորոգման աշխատանքները: Տարոն Մարգարյանին ներկայացնելով նախատեսվող աշխատանքների ծավալներն ու հնարավոր լուծումների նախընտրելի տարբերակները՝ պատասխանատուները նշել են, որ ծրագրի շրջանակում հնարավություն կստեղծվի ընդլայնել մատուցվող բժշկական ծառայությունների ծավալը, ստեղծել լրացուցիչ կաբինետներ, ունենալ ժամանակակից, մրցունակ բժշկական կենտրոն: 
  Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան կատարած աշխատանքային այցի շրջանակում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն այցելել է նաև կառուցվող նոր շախմատի դպրոց, հետևել իրականացվող աշխատանքների ընթացքին: Քաղաքապետին զեկուցվել է, որ Հրանտ Դինքի անվան հ.44 դպրոցի 2-րդ մասնաշենքի տարիներ շարունակ չօգտագործվող տարածքն ամբողջությամբ հիմնանորոգվում ու հարմարեցվում է շախմատի դասընթացների համար: Ներկայացնելով գործընթացի մանրամասները, պատասխանատուները զեկուցել են, որ աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն: Տարոն Մարգարյանը հանձնարարել է մշտական ուշադրության կենտրոնում պահել աշխատանքների որակի նկատմամբ հսկողությունն ու գործն ավարտել նախատեսված ժամկետներում: Շինարարական աշխատանքների ավարտից հետո այս դպրոցը ևս կկահավորվի համապատասխան գույքով ու կգործի անվճար: 
  Սարգիս Բարխուդարյանի անվան թիվ 2 արվեստի դպրոցում ևս Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրով հիմնանորոգման աշխատանքներ են ընթանում: Այցի շրջանակում քաղաքապետին զեկուցվել է, որ հիմնադրման օրից ի վեր, մշակութային օջախը երբևէ նորոգման չէր ենթարկվել: Ծրագրի շրջանակում հարմարավետ պայմաններ կապահովվեն տարբեր խմբեր հաճախող շուրջ 250 երեխաների համար։ Արվեստի դպրոցի տնօրենը կոլեկտիվի և սաների ու ծնողների երախտագիտությունն է փոխանցել քաղաքապետին՝ մշակութային օջախների հանդեպ ցուցաբերվող հետևողական ուշադրության համար: 
  Ամփոփելով շրջայցի արդյունքները՝ Երևանի քաղաքապետն ընդգծել է, որ քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում ընթացող աշխատանքներում որդեգրված է համաչափ զարգացման հրամայականը:
 «Վարչական շրջաններում իրականացվող աշխատանքներին տեղում ծանոթանալու համար մենք պարբերաբար շրջայցեր ենք իրականացնում և աշխատանքնային այցերը սկսել ենք Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից: 2016թ-ի համայնքային բյուջեով քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում մեծածավալ աշխատանքներ են իրականացվում Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում: Կառուցվում է շախմատի նոր դպրոց, հիմնանորոգվում է արվեստի հերթական դպրոցը, «Քանաքեռ-Զեյթուն» ծննդատունը, բարեկարգվում են բակային տարածքները: Մեր կողմից պատասխանատուներին առաջադրված հիմնական պահանջը աշխատանքները որակով կատարելն ու ժամանակին ավարտելն է: Մեր նպատակն է հարմարավետ պայմաններ ապահովել վարչական շրջանի բնակիչների համար: Այս տարի մայրաքաղաքում շահագործման կհանձնենք ևս երկու շախմատի դպրոց, որի ավարտից հետո Երևանի բոլոր 12 վարչական շրջաններն ամբողջությամբ ապահովված կլինեն շախմատի հարմարավետ դպրոցներով: Արդեն շուրջ 4000 երեխա հնարավորություն ունի անվճար շախմատային կրթություն ստանալ, և այս տարի շահագործման հանձնվող երկու դպրոցները ևս կգործեն անվճար: Իսկ ընդհանրապես, մեր որդեգրած մոտեցումը հստակ է. մենք շարունակելու ենք ապահովել մայրաքաղաքի համաչափ զարգացումը՝ քաղաքային տնտեսության բոլոր ոլորտներում ու վարչական բոլոր շրջաններում», - ընդգծել է քաղաքապետը:
 Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջան կատարած այցի շրջանակում Տարոն Մարգարյանն այցելել է նաև Ղազարոս Սարյանի անվան երաժշտական դպրոց, որտեղ բազմաթիվ հանդիսականների հետ միասին դիտել է կրթօջախի տաղանդաշատ սաների մասնակցությամբ բեմադրված թատերականացված ներկայացումը: Հարկ է նշել, որ Երևանի քաղաքապետարանի ծրագրով այս կրթօջախը ևս ամբողջությամբ հիմնանորոգվել է:

 Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության 

 և հասարակայնության հետ կապերի վարչություն

 
Այս նյութը դիտել են - 1359 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook