- 2026-06-10 22:55:00Ուշքի չենք գալիս այն խայտառակ խախտումներից, որ այս օրերին ընտրություններից հետո տեսանելի են դառնում հանրությանը.Նատաշա Պողոսյան
- 2026-04-20 03:34:00Համագործակցություն ճամբարափոխ հայվանի հե՞տ
- 2026-02-16 15:01:00Երբ կուսակցության նախագահը չի տիրապետում բարեվարքության և քաղաքական առաջնորդության կանոններին
- 2026-01-29 17:40:00 «Սենատոր» Գևորիկի արկածները
- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում
Տպել
Երբեմն թվում է, թե Հայաստանը նաև երջանիկ երկիր է՝ իր բոլոր ողբալի, ողբերգական և դժբախտ պահերով հանդերձ: Եվ այդ հազվադեպ երջանկությունն այն է, որ ընդդիմությանը երբեք չի հաջողվել հաղթել, այսինքն՝ ռեժիմի փոփոխություն Հայաստանում չի եղել. եղել է պալատական հեղաշրջում, երբ Տեր-Պետրոսյանի բուծած մարդիկ նրան դուրս գցեցին նախագահի աթոռից, այնինչ ռեժիմի փոփոխություն հետխորհրդային տարածքում նշանակում է էլիտայի բնաջնջում: Օրինակներ. Վրաստան` երեք անգամ, Ղրղզստան` երկու անգամ, Ուկրաինա` երկու անգամ: Թե ինչ են շահել այդ երկրները` տեսնում են բոլորը: Թեպետ ռեժիմի տապալումից հետո վիճակի վատթարացումը պարտադիր չէ: Ասենք, Վրաստանը նորմալ պետություն դարձավ Սաակաշվիլուց հետո, և եթե նա չլիներ ամերիկյան խամաճիկ, ապա այսօր Վրաստանի և՛ տարածքը կպահպանվեր, և՛ ինքը:
Բայց կան հստակ ապացույցներ, որ Հայաստանում ռեժիմի փոփոխությունը կհանգեցներ արմագեդոնի: Ընդունենք մի պահ, որ Րաֆֆի Հովհաննիսյանն ամերիկյան աջակցությամբ դառնար նախագահ 2013-ին` գունավոր հեղափոխության արդյունքում: Հիշեցնենք, Րաֆֆի Հովհաննիսյանն այն մարդն է, որ պառլամենտ բերեց հինգ հոգանոց խմբակցություն, որը բաժանվեց ուղիղ հինգ մասի: Ի՞նչ է սա նշանակում: Եթե մարդն իր ձեռքում հինգ հոգի չի կարողանում պահել, ինչպե՞ս յոլա կտաներ մի ողջ երկիր: Էլ չենք խոսում այդ հինգ հոգու մասին, որոնք, ըստ էության, Րաֆֆիի թիմն էին: Այդ խմբակցությունն այսօր անգամ ղեկավար չունի. ոչ ոք չի համաձայնվում ընտրել Զարուհի Փաստանջյանին, իսկ մեկ ուրիշի ընտրելն ավելի մեծ խայտառակություն կդառնար, քանզի Զարուհին «Ժառանգություն» կուսակցության միակ անդամն է: Եվ այսպես, Խաչատուր Քոքոբելյանն ընդհանրապես դուրս եկավ խմբակցությունից, քանզի ուներ դրա իրավունքն առանց մանդատ կորցնելու` նա ցուցակում երկրորդ համարն էր: Ալեքսանդր Արզումանյանը խմբակցության հետ որևէ կապ չունի: Թևան Պողոսյանն ընդհանրապես պատահական մարդ էր այդ խմբակցությունում: Նախկին դաշնակ Ռուբեն Հակոբյանն այսօր դարձյալ դաշնակների հետ է: Զարուհի Փոստանջյանի մասին չխոսենք: Էլ ո՞վ մնաց: Եվ այսպես, քաղաքական ուժը բազմիցս խոստանում է ազգ փրկել, այնինչ ի վիճակի չէ ինքն իրեն փրկել և գոնե միասնությունը պահպանել:
Նշենք, որ էն մյուս ընդդիմադիր խմբակցությունում, որի առաջնորդները 2008-ից ի վեր ազգափրկիչ ծրագրեր էին ներկայացնում, վիճակն ավելի լավ է. յոթ հոգանոց ՀԱԿ-ը բաժանվեց ընդամենը չորս մասի, իսկ սա, պետք է խոստովանել, լուրջ նվաճում է հայրենի ընդդիմության համար: Փաստացի, այսօր ՀԱԿ-ում մնացել են չորսը` Զուրաբյանը, Ջհանգիրյանը, Դեմիրճյանը, Մանուկյանը: Եվս երեք ֆրակցիա են ներկայացնում Բագրատյանը, Փաշինյանը, Լյուդմիլա Հարությունյանը:Հիմա՝ այսօր Րաֆֆին Սյունիքում կրկին խոսում է իշխանափոխության անհրաժեշտության մասին, երեկ, թե առաջին օրն ասում էր, որ հրաժարական պետք է ներկայացնեն նաև գողականները, վաղը նույն բաների մասին կխոսի մյուս մարզերում: Լավ, ի՞նչ է սրանց ուզածը: Իշխանական թևից մեկը սրան չասա՞ց, թե` այ տղա, տեղդ վեր ընկի ու գնա Գինեսի գրքում գրանցվի որպես քաղաքական գործիչ, աշխարհում միակն ու եզակին, որին հաջողվեց իր սեփական պառլամենտական խմբակցությունը բաժանել ուղիղ այն չափով, որքան անդամ կար այնտեղ:
Այնպես որ, հայ ժողովուրդը պետք է գիտակցի իր այս երջանկությունը: Իսկ եթե ամեն դեպքում, գիտակցելով իր այս հրաշալի երջանկությունը, դեռ մի բան էլ իրեն դժբախտ է զգում` իշխանության պատճառով, ապա ելքը միակն է` ազգովի առաջադրել Հայաստանի Հանրապետության լուծարման հարցը:
Ծառուկյանի փեսան վնասել է բռնագանձման ենթակա բնակարանը․ հարուցվել է հանրային քրեական հետապնդում
Hraparak.Պարտված 3 ուժ 5 տարի բյուջեից փող կստանա
Hraparak. Առուշը տեղակալին է ազատել` ՔՊ-ի տոկոսները չապահովելու համար
Հայաստանն այսօր խորհրդարան է ընտրում
ԶԶՎԱՆՔԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՄԱՐԱԹՈՆ. Արիս Քարամյան
«ԱՐՑԱԽԻ ՀՈՐՈՎԵԼ». ՌԱԶՄԻԿ ԱՄՅԱՆԻ ՑՆՑՈՂ ԿԱՏԱՐՈւՄԸ՝ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈւՄ
armlur. ՈւՂԻՂ. Բանավեճը սկսված է. որ ուժերն են մասնակցում
Tete A Tete. Աննա Գրիգորյանը՝ իր անվան հետ կապված կոռուպցիոն սկանդալի, ընտանիքի մասին
armlur. Ընտրովի՞ ծանուցագրեր․ ովքե՞ր են բնակարաններն ազատելու պահանջ ստացել Արցախի բարձրաստիճան զինվորականներից
Միրզոյանը ճանապարհեց Ռուբիոյին. ԱՄՆ պետքարտուղարի այցը ՀՀ ավարտվեց
Գլենդել քաղաքի քաղաքապետը Վահե Էնֆիաջյանին հանձնեց քաղաքի խորհրդանշական բանալին
«Չտալ խավարին վերջին խոսքը»․ Բրբենքում ազգային ոգու և հիշողության հզոր երեկո՝ նվիրված Տ․ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանին
Ո՞ր ՔՊ-ական պատգամավորները «դուրս մնացին» 50 հոգանոց ցուցակից.armlur
Ովքեր են ԲՀԿ-ի նախընտրական ցուցակում ընդգրկվել. անուններ.armlur
ՏԵՍԱՆՅՈՒԹ․Արամուսում 4 ժամում 4 անձի uպանողը կրկնակի փորձաքննությամբ անմեղսունակ է ճանաչվել. պատի՞ժ չի սպասվում
«Փոքրիկ հրեշտակներ»․ Սփյուռքի սրտից դեպի հայրենիք՝ հավատքի, սիրո և հույսի ճանապարհով
Մայրաքաղաքի շուրջ 20 հասցեում խուզարկություններ են
Հայկ Կոնջորյանի, նրա մոր ու քրոջ առանձնատների գործով նոր գործընթաց է սկսվել. «Ժողովուրդ»
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հայաստանի ամեն 5-րդ քաղաքացին աղքատ է այն պատճառով, որ աղքատությունը վարչապետի գլխում է»․ Ռ․ Քոչարյան
«Փաստ». Հայկ Մարությանը նախընտրական քարոզարշավը վերածում է սովորական թատրոնի
Մեր ազգն արդեն արթնացել է, Սամվել Կարապետյանը հաստատ կրած է․ Կարապետյանի աջակից.Panorama
HetqTV.Ողջամիտ ժամկետը՝ թղթի վրա, վճիռների հերթը հասել է 2028 թվական. Հայաստանում իրականությունն այլ է
Ishkhanutyun. Անանուն նամակի հեղինակը չի ստում․ 150 միլիարդի հետքերով




