USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 16 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Արմեն Ռուստամյանն էլ ասում է, որ շփման գծի մասին է խոսքը
2016-05-20 15:03:00
Տպել Տպել

Շատ հետաքրքրական և ուշագրավ են պաշտոնական Ստեփանակերտի և Դաշնակցության ներկայացուցչի մեկնաբանությունները ապրիլյան ռազմագործողության ընթացքում կորսված տարածքների վերաբերյալ: ԼՂՀ նախագահի խոսնակն ասում է, որ ադրբեջանական կողմն իր վերահսկողության տակ է առել չեզոք /անվտանգության գոտում գտնվող հայկական մի շարք դիրքեր/տարածքներ, իսկ Դաշնակցության հարգարժան ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանն էլ ասում է, որ շփման գծի մասին է խոսքը, իսկ այդ գիծն անընդհատ փոխվել է և դեռ կարող է փոխվել: Այն տպավորությունն է ստեղծվում, որ մարդիկ նպատակային կերպով ձգտում են փչացնել ու չեզոքացնել ԼՂՀ Սահմանադրությամբ ամրագրված Արցախի տարածքային ամբողջականության վերաբերյալ դրույթը: Իսկ, եթե չեմ սխալվում, Արցախի հիմնական օրենքի համաձայն, երկրի սահմանադրական տարածք է համարվում ԼՂՀ իշխանությունների վերահսկողության տակ գտնվող ողջ տարածքը՝ այսինքն ԼՂՀ իրական սահմանն անցնում է այն ռազմական դիրքերով ու խրամատներով, ուր կանգնած է եղել ԼՂՀ ՊԲ զինվորը: Ուստի բոլոր այն դեպքերում, երբ այդ զինվորը հակառակորդի հարձակման արդյունքում ստիպված է եղել նահանջել, նա ոչ թե ինչոր անտեր-չեզոք-անվտանգության գոտի է թողել հակառակորդին, այլ սեփական երկրի՝ Հայրենիքի տարածքը: Ըստ պարոն Սերժ Սարգսյանի, հակառակորդն իր ռազմական ու, հետևաբար, նաև վարչական վերահոսկողությունն է սահմանել Արցախի մոտ 800 հեկտար տարածքի նկատմամբ և ես շատ մտերմաբար կհորդորեի իմ կողմից իրապես շատ հարգված պաշտոնատարներին ստեղծված իրավիճակը բնութագրող ճշգրիտ և համարժեք ձևակերպումներ օգտագործել: Պարոն Սերժ Սարգսյանն, այդ առումով, անհրաժեշտ նախապայմանները ստեղծել է իր՝ օդում տված հարցազրույցով:

Արման Մելիքյան ֆեյսբուքյան էջ

Այս նյութը դիտել են - 1395 անգամ
Թողնել մեկնաբանություն
2019-10-08 22:46:00 Ցռան Վերգոն
Ցռան Վերգոն
2018-04-21 22:32:00 Հարազատներ, Հայեր
Հարազատներ, Հայեր
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook