USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 16 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Հայաստանը շռայլում է միլիոնավոր դրամներ անհայտ ծագումի կազմակերպությունների խնդրանքով
2016-05-16 11:57:00
Տպել Տպել

Այսօր Ազգային ժողովում երկրորդ ընթերցմամբ ընդունել է « Հրազդան ցեմենտ » ընկերությանը ազատել և որոշակի հարկային պարտավորություններից, իսկ հիմնական շահագրգիռ կողմը դա ՎՏԲ Արմենիա բանկն է` որը որոշ չափով պատկանում է արդեն իսկ բոլորիս հայտնի ադրբեջանցիներին, գուցե սա է պատճառը որ ՀՀ զինված ուժերի համար ժամանակակից սպառազինությունների և զին. տեխնիկայի գնելու համար գումարներ չկան, քանզի գտնվելով ռազմական գործողությունների իրավիճակում Հայաստանը շռայլում է միլիոնավոր դրամներ անհայտ ծագումի կազմակերպությունների խնդրանքով, գուցե սա է հիմնական պատճառը, որ Հայաստանում կարևորագույն խնդիրներից բացի Ազգային ժողովում լուծվում են երկրորդական և երրորդական խնդիրներ, որոնք կործանարար բնույթ են կրում պետության համար, իսկ կառուցողական հանդիսանում անհատների շահերի համար։ 


Խոսվում էր լրացուցիչ 470-ից հետագայում մինչև 3000 աշխատատեղեր ստեղծման մասին, սակայն հանցավորությամբ մոռացության են մատնվում տասնյակ հազարավոր զինծառայողներ և մեր բանակի ամրապնդումը։

Ընդհանրապես զարմացած եմ այն պատգամավորների վրա որոնք իրենց տարբեր քվեարկության արդյունքում կործանում են Հայաստանի Հանրապետությունը և միևնույն ժամանակ իրենց Հայ են համարում, քանի անգամ այդ նախագիծը մերժվեց, սակայն կրկին անգամներ մտավ ազգային ժողով, որը վառ ապացույցն է այն մասին, որ բանկերի մի մասը և այլ կազմակերպություններ և անհատներ բացահայտ թքած ունեն Ազգային ժողովի կարծիքի մասին և ի վերջո իրենց ցանկությունները միևնույն է անցնելու են, ինչպես անցավ այս անգամ, այն էլ ադրբեջանի սեփականության իրավունքի ներքո գտնվող բանկի կողմից, որը մեղմ ասած թելադրեց իր կամքը Հայաստանի ազգային ժողովին։ 

Ամաչում եմ այն բանի համար որ մարդիկ անտերության են մատնվել իրենց կողմից ընտրված պատգամավորների կողմից, ամաչում եմ այն բանի համար, որ Հայաստանում զինվորներին աջակցելու փոխարեն որոշ պաշտոնյաներ և պատգամավորներ աջակցեցին ադրբեջանական բանակին, իսկ երբ գա ժամանակը երբ պետք կլինի աջակցել բանակին` այդ ժամանակ բոլորը << սոված էշի հայացքով >> միահամուռ կասեն, որ գումար չկա, սակայն հարյուրավոր միլիոն դրամներ նվիրատվություն անելու համար կան։
Որոշ պատգամավորներ երևի մոռացել են, որ Հայաստանում քսան տարուց ավելի է չկան սահմաններում տեսանկարահանող սարքեր` որոնցով հնարավոր կլինի ապացուցել միջազգային հանրության ու միջազգային կազմակերպություններին թե ո՞վ է առաջինը խախտում հրադաթարի ռեժիմը և դիմում ագրեսիայի, երևի այդ խղճուկները մոռացել են թե ո՞ւմ արյան գնով են այսօր իրենց փափուկ աթոռներին նստած կոճակ են սեղմում ի վնաս Հայաստանի Հանրապետությանը։ Որոշ սրիկայացած մարդիկ երևի մոռացել են 80-ական զենքերի մասին` որը իր խոսքերում հիշատակել էր ՀՀ Նախագահը։
Ձեր պես պատգամավորներ ընտրողները արժանի են այսպիսի կյանքին, Ձեզ պատգամավոր համարողները արժանի են տիրող սոցիալական, տնտեսական, քաղաքական, հասարակական իրավիճակին, սակայն բանակում և սահմաններում երիտասարդ զինծառայողները արժանի չեն Ձեր վերաբերմունքին, վերաբերմունք որով կործանում եք Հայաստանի Հանրապետությունը և Հայոց Բանակը։
Էմիլ Մարկոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս նյութը դիտել են - 1615 անգամ
Թողնել մեկնաբանություն
2019-10-08 22:46:00 Ցռան Վերգոն
Ցռան Վերգոն
2018-04-21 22:32:00 Հարազատներ, Հայեր
Հարազատներ, Հայեր
Բոլորը ›››
Facebook