USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Երկուշաբթի, 06 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Նառայի «Ելք»-ն ու անելանելի վիճակը
2016-05-12 16:06:00
Տպել Տպել

Հայաստանի քաղաքական դաշտում շատ ուժեր, հաճախ փորձելով ցույց տալ, որ իբր իրենք ամենաըննդիմադիրն են` փորձում են ցեխ շպրտել այս կամ այն կուսակցության ու քաղաքական գործչի ուղղությամբ:
Վերջին ժամանակներս նման վարքագիծ է դրսևորում ԲՀԿ-ն կամ, ավելի շուտ, նրա ղեակավար Նաիրա Զոհրաբյանը: Այս տիկինն ամեն կերպ ուզում է ապացուցել անապացուցելին, որ ԲՀԿ-ն ըննդիմադիր ուժ է: Հետաքրքիր է, որ իր ընդդիմադիր լինելու հանգամանքը ցույց տալու համար նա ամեն կերպ ուզում է շեշտել, որ մյուսներն ընդդիմադիր չեն:
Օրինակ` անցած քառօրյայում հերթական շնչակտուր, բոցաշունչ ելույթում տիկին Նառան մի լավ «անցավ»Նիկոլ Փաշինյանի «վրայով»՝ըստ էության անուղղակիորեն մեղադրելով նրան իշխանությունների հետ պայմանավորվածության մեջ:

Փաշինյանի ելույթն ակնարկելով՝ Զոհրաբյանը հայտարարեց, որ ժողովուրդը գիտի բոլորի արժեքը, ժողովուրդը շատ լավ գիտի բոլորի իրական բազառի գինը, և թույլատրված, բանակցված, պայմանավորված խաղի կանոններից շեղվելու դեպքում նրանց գլխին «բանվում են»:
Թե ե՞րբ և ո՞ր քաղաքական ուժի գլխին են «բանվել», իսկապես ժողովուրդը գիտի: 

Իսկ քաղաքական «բազառների» ու պայմանավորվածությունների գիտակը երևի հենց Նաիրա Զոհրաբյանն ու իր քաղաքական ուժն են, քանզի տեղեկացված լինել քաղաքական բազառների ու պայմանավորվածությունների մասին, նշանակում է ներգրավված լինել այդ գործընթացում:
Ավելին` ներկայում հենց ԲՀԿ-ի ու Նառայի հետ կապված են խոսում քաղաքական պայմանավորվածությունների մասին:
Բազմիցս են եղել խոսակցությունները, որ ԲՀԿ-ում իրական հարցերը լուծվում են վարչապետ Հովիկ Աբրահամյանի կողմից, որ կուսակցությունը հիմնականում ֆինանսավորում է Հովիկ Աբրահամյանը, որ ԲՀԿ-ում քաղաքական որոշումները կայացվում են վարչապետի հետ պայմանավորված, որ ԲՀԿ-ն դարձել է Հովիկ Աբրահամյանի գրպանի կուսակցությունը, որ Հովիկ Աբրահամյանն իր քաղաքական ճակատագիրը կապում է հենց ԲՀԿ-ի հետ...

Իսկ Հովիկ Աբրահամյանին, իսկապես, ժողովուրդը ճանաչում է: 

Թե որքան ընդդիմադիր է ԲՀԿ-ն ու իր ղեկավարը, ցույց տվեց նաև ԱԺ-ում ընտրակն օրենսգրքի քվեարկությունը: Բոցաշունչ ելույթներից հետո Նաիրա Զոհրաբյանի ղեկավարած «Բարգավաճ Հայաստան» կուսակցության կողմ քվեարկելը վերջնականապես ցույց տվեց նույն ժողովրդին, թե իրականում ով ինչ արժեք ունի, ում հետ է «բազառվում», ում հետ է պայմանավորվում:

ԲՀԿ-ի անելանելի քաղաքական վիճակը Նառային ստիպել է ելքեր որոնել ու այդ ճանապարհին նա հիշել է իր նախկին մասնագիտությունը:
Առավոտից երեկո Նաիրա Զոհրաբյանի, Հովիկ Աբրահամյանի ու ԲՀԿ-ի գովազդով զբաղվող (չնայած անհույս) ինչ-որ «Ճ» կլասի «Ելք» կոչվող կայքի թիրախում են հայտնվել գրեթե բոլոր ընդդիմադիր ուժերը:
Այս կայքի գլխավոր նյութերում մշտապես տեղ են գտնում մի քանի ընդդիմադիր ուժերի դեմ, ասենք՝ «Հայկական վերածնունդ», «Քաղաքացիական պայմանագիր», ՀԱԿ և այլն, ակնհայտ վարկաբեկող, հակաքարոզչական բնույթի նյութեր:
Եթե Զոհրաբյանը կարծում է, որ իրենց անելանելի վիճակից դուրս գալու միակ ճանապարհը «Ելք» կայքն է, ապա իսկապես ցավակցել կարելի է:

Հ. Գ. Ասում են «Ելք» կայքում, հատկապես ըննդիմադիրների դեմ ուղղված հոդվածներն անձամբ Նաիրա Զոհրաբյանն է գրում:
Սա մի բանի մասին է խոսում, որ գիտակցելով իր ու իր հովանավորյալների այդքան անհույս ու անելանելի վիճակը, Նառան կրկին իր ուժերն է փորձում լրագրողական դաշտում, լավ գիտակցելով, որ 2017 թվականին իսկապես ձախողվելու են ու այդ պարագայում, գոնե «Ելք» կայքում կարող է հավակնել գլխավոր խմբագրի պաշտոնին:
Բայց մի բան հաշվի չի առնում, որ լրագրողական դաշտն էլ է փոխվում, ուստի այդ ոլորտում աշխատանք գտնելու համար խորհուրդ Նառային՝ Դուք էլ փոխվեք, տիկի՛ն Զոհրաբյան, մաշված «տրյուկներով» առաջ չեք գնա:
Ազատ Կարապետյանի ֆեյսբուքյան էջից

Այս նյութը դիտել են - 1842 անգամ
Թողնել մեկնաբանություն
2019-10-08 22:46:00 Ցռան Վերգոն
Ցռան Վերգոն
2018-04-21 22:32:00 Հարազատներ, Հայեր
Հարազատներ, Հայեր
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook