USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Ուրբաթ, 03 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Որ պատգամավորն ինչ հարց է տվել. մանրամասներ Սեյրան Օհանյան-պատգամավորներ փակ հանդիպումից
2016-05-05 23:52:00
Տպել Տպել

Նախ տեղեկացնենք, որ ԱԺ 334 սենյակում տեղի ունեցած փակ հանդիպումը տեւել է 3 ժամ, որի ընթացքում նախարարը ներկայացրել է մեր երկրի այսօրվա իրավիճակը, սահմաններում առկա մթնոլորտը:

Միաժամանակ նկատենք, որ առանձնապես ոչ մի նորություն պատգամավորներին չի հայտնել նախարարը՝ անգամ փակ ձեւաչափով, քանի որ «Ժողովուրդ» օրաթերթին հանդիպման մասնակից պատգամավորների կողմից փոխանցված տեղեկություններում գրեթե նորություն չկար:

Թերեւս նախարարը չի վստահել նաեւ ԱԺ ոչ շարքային պատգամավորներին: Եւ այսպես՝ Սեյրան Օհանյանը պատգամավորներին հանգստացրել է, թե մեր բանակը մարտունակ է, իրավիճակը վերահսկվում է մեր կողմից: Իսկ ինչ վերաբերում է ապրիլի 1-4-ը ծավալված լայնամասշտաբ ռազմական գործողությունների հետեւանքով մեր կողմից կորցված դիրքերին, ապա այդ մասով նախարարը հայտնել է, որ վերցված 2 դիրքերը ռազմավարական նշանակություն չունեն եւ պատեհ պահին դրանք հետ կբերվեն:

Նիստին ներկա պատգամավորներից «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ նախարարի հետ հանդիպման ժամանակ հիմնական հարցերը վերաբերել են հայկական բանակի սպառազինությանը, ինչի մասով պաշտպանական գերատեսչության ղեկավարն ասել է, որ այդ առումով խնդիր չկա, մենք բավականին լավ զինատեսակներ ունենք, նույնիսկ այնպիսի զենքեր, որոնք չունի Ադրբեջանը, եւ պատրաստ ենք ընդհուպ մինչեւ լայնամասշտաբ գործողութունների:

ԱԺ պատգամավոր, «Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը, որը հայտնի է ամերիկամետ իր դիրքորոշմամբ, Սեյրան Օհանյանից հետաքրքրվել է 200 մլն դոլարի չափով կնքված պայմանագրից, որով նախատեսվում է զինամթերք ձեռք բերել Ռուսաստանի Դաշնությունից: Ինչո՞ւ են դանդաղում պայմանագրով նախատեսված ժամկետները, եւ զենքը ՌԴ-ից Հայաստան չի հասնում:

Պատգամավորի այս հարցին նախարար Օհանյանը պատասխանել է, թե այնպես չէ, որ դանդաղում է: Առաջիկայում ՀՀ պաշտպանական գերատեսչությունից դարձյալ այց է նախատեսվում դեպի Մոսկվա, եւ ամեն ինչ կարվի առավել արագացնելու պայմանագրով նախատեսված 200 մլն դոլար արժողության զինատեսակների մուտքը Հայաստան: Քոքոբելյանը հետաքրքրվել է նաեւ, թե ինչու ՆԱՍՍԱ-ում գործունեություն ծավալող 4 հայազի գիտնականներին ՀՀ ՊՆ-ն լավ վարձատրությամբ չի հրավիրում Հայաստան՝ օգտագործելու նրանց ունակությունները ռազմաարդյունաբերության ոլորտում:

Խոսվել է նաեւ կիբերնետիկայի ֆակուլտետում եւ քիմիական կրթությամբ շրջանավարտներին ռազմաարդյունաբերության մեջ ներգրավելու մասին: Սեյրան Օհանյանը հայտարարել է, որ կքննարկեն առաջարկները՝ հայտնելով, որ ՏՏ ոլորտի ներկայացուցիչներիի կողմից ներկայացված բոլորը առաջարկները չէ, որ ռացիոնալ են, իրականանալի եւ արժանահավատ:

Բանախոսը ասել է, որ կան մի քանի մասնագետներ ՏՏ ոլորտից, որոնց հետ այս օրերին ՊՆ-ն աշխատում է նորագույն զինատեսակների ստեղծման եւ վնասազերծման մեխանիզմներ ստեղծելու մասով: Վարդան Օսկանյանի կողմից նոր ստեղծված կուսակցության, այսօր ԲՀԿ խմբակցության անդամ Ստեփան Մարգարյանը հետաքրքրվել է, թե ինչու Երեւանի Մերգելյան ինստիտուտի բազայի վրա ՀՀ ՊՆ-ն չի վերականգնում ռազմաարդյունաբերությունը, ինչին ի պատասխան՝ Օհանյանն ասել է, որ դրա համար լուրջ ֆինանսներ են պետք:

Վարդան Այվազյանն այդ ընթացքում հիշել է, որ ներդրումներով հնարավոր է վերապրոֆիլավորել Կոտայքի մարզում (կոնկրետ համայնքը չենք նշում- Թ. Մ.) գտնվող փամփուշտների գործարանը: Նախարարը խոստացել է քննարկել:

Նախարարի ուշադրությունը հրավիրվել է «Զինապարտության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու առաջարկին, որով նախատեսվում է հանել պարտադիր զինվորական ծառայության զորակոչից ուսումը շարունակելու համար տարկետում ստանալու իրավունքը:

Նախաձեռնության հեղինակները կարծում են, որ արական սեռի այն քաղաքացիները, ովքեր իսկապես ցանկանում են ստանալ բարձագույն կրթություն, իսկ հետո նաեւ զբաղվել գիտական գործունեությամբ, դա նրանք կարող են անել պարտադիր զինվորական ծառայություն անցնելուց հետո եւս: Երբ այս մասին ԱԺ պատգամավոր Էլինար Վարդանյանը հարցրել է նախարարին՝ մտահոգություն հայտնելով, որ խուճապ կառաջացնի նախագիծը, Օհանյանը պատասխանել է, որ բոլորը պետք է հայրենիքին պարտքը տան, իսկ թե ով ինչ ձեւով, առաջիկայում կորոշվի:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանն էլ հետաքրքրվել է սպայական անձնակազմի, գեներալտիտետի ու նաեւ հենց նախարարի ունեցվածքի եւ արտերկրում ձեռքբերված թանկարժեք անշարժ գույքի մասին, ինչին ի պատասխան՝ Օհանյանն ասել է, որ իր մասով տարածված լուրերը բացարձակ ապատեղեկություն են, իսկ ինչ վերաբերում է գեներալիտետի ունեցվածքին, ապա մարդիկ ինչ-որ ունեն, ձեռք չեն բերել բանակի, պետական բյուջեի հաշվին, այլ տարիների ընթացքում բիզնեսներ են դրել:

ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը, ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը, «Ժառանգությունից» Թեւան Պողոսյանը հետաքրքրվել են ազատված 3 գեներալների պատասխանատվությունից, ինչին Սեյրան Օհանյանը պատասխանել է, թե չարաշահումները այնպիսի չափերի չեն, ուռճացնում են ավելի շատ: Արմեն Ռուստամյանը հանդիպման ժամանակ նախարարին է ցույց տվել «Էլիտ կապիտալ» ՍՊԸ-ի կողմից արտադրված բուսական «տուշոնկան», որը զինվորների «պայոկից» է եղել:

Պատգամավորն ասել է, որ վատ որակ ունի այս սնունդը, անհնար է ուտել, նախարար Օհանյանն էլի մեղմացրել է իրավիճակը՝ ասելով, թե այդ ընկերությունը միշտ էլ որակյալ սնունդ է մատակարարել բանակին, եւ իր համար զարմանալի էր ներկայացվածը: Խոստացել է ստուգել:

Վերջում հանդիպումն ավարտվել է Էդուարդ Շարմազանովի «ջիգյարով» նոտայի վրա:

ԱԺ փոխխոսնակն ասել է, թե շնորհակալ ենք, ինչ ասեմ, ախպեր ջա՛ն, ձեր կողքին ենք, ցավդ էլ տանեմ:

Պատգամավորների հետ «թաքուն» հանդիպումը գրի առավ Թամարա Միքայելյանը 

Այս նյութը դիտել են - 1606 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook