- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-20 15:01:00Ռուսաստանաբնակ թամադա Էդգար Համբարձումյանն ընդամենը 24 ժամ ժամանակ ունի
- 2025-05-20 11:36:00Պարզվում է, որ այդ մեղադրանքներն իրականության հետ աղերս չունեն և արատավորել են լրագրողի և նրա մոր պատիվն ու արժանապատվությունը.Փաստաբան
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Առաջնագծում ծառայող զինվորի ընտանիքը արդեն քսան տարի ապրում է վարձով.
Զրուցել եմ Հայոց բանակում ծառայող Եպիֆանով Արթուրի մոր՝ Նելլի Հովակիմյանի հետ. Արթուրը այս պահին առաջնագծում է...
Անտարբերությունը հոգու կաթված է, անժամանակ մահ.
«Մենք սեփական հող չունենք, բայց իմ տղան այս պահին ծառայում է մեր Հայրենիքի համար, ինչի համար շատ ուրախ եմ, բայց տխուր եմ ու անհանգիստ, որ այսօր երկրում մենք, որպես զինվորի ընտանիք անտեսված ենք նույն պետության կողմից, արհամարված ու լքված: Արդեն քսան տարի է, մենք վարձով ենք ապրում»:
Նելլի Հովակիմյանը զինվորի մայր է, ում տղան այսօր ծառայում է Հայոց բանակում: Տիկին Նելլին շատ հուզված էր, անհանգիստ, իհարկե մոր սիրտն ամեն վայրկյան է անհանգիստ, երբ զինվոր տղան այսօր առաջնագծում է ու պարբերաբար մայրը տեղեկություն է ուզում ստանալ որդուց:
«Այսօր վիճակը ծանր է սահմանում, պատերազմ է, դուք պատկերացրեք, թե ինչ եմ զգում ես այս պահին: Ուզում եմ, որ մեր հայ զինվորների մատը փուշ չմտնի, ոչ մի զոհ, ոչ մի արյուն չթափվի: Ես մայր եմ և, բնականաբար, ոչ մի մոր աչքերին տխրության արցունք չեմ ուզենա տեսել»:
Զրուցելով տիկին Նելլի հետ, պարզեցի, որ նրանք իրենց տան հինգ անդամներով քսան տարի է արդեն վարձով են ապրում: Զինվորի մայրը պատմեց, որ ամուսինը մանկատան նախկին սաներից է և պետությունը նույնիսկ այդ հանգամանքը հաշվի չառավ, որ մեզ գոնե մի փոքրիկ անկյուն տրամադրեր, որ մենք էլ մեզ մարդ զգայինք:
«Մյուս երկու տղաներս ամռանը արդեն կծառայեն Հայոց բանակում: Ես երեք որդի եմ դաստիարակել մեր հայրենիքի համար, որ մենք հանգիստ ապրենք, որ մեր կյանքը, խաղաղությունը ապահովեն: Տեսնում եմ, թե այսօր ինչ անապահով ընտանիքների երեխաներ են անվերապահորեն ծառայում Հայոց բանակում, հպարտ եմ, բայց միաժամանակ ինչո՞ւ մեր երեխաները, ովքեր վատ կյանքով են ապրել, պետք է պաշտպանեն մեր Հայրենիքը, իսկ օլիգարխների երեխաներն ապահով կյանքով ապրեն:
Մենք սեփական հող չունենք, բայց իմ տղաներն այսօր պայքարում են մեր Հայրենիքի համար:
Ես երբեք չեմ դիմել որևէ մեկին մեզ տուն հատկացնելու, նվիրելու համար, ի՞նչ է չգիտեն, թե ինչ վիճակում ենք այսօր մենք ապրում, թե՞ պետք է գնամ կանգնեմ, լացեմ, բողոքեմ, որ մեզ էլ տուն նվիրեն:
Իմ տղաներին Աստված թող ուժ, կարողություն տա, անփորձանք լինեն, ողջ-առողջ հետ գան, ամեն բան կստեղծենք ու կապրենք: Միայն թե սահմանում լավածությունն անցնի ու ամեն բան հաջող ընթանա»:
Լրագրող՝ Արթուր Հայրապետյան

Ինչ շուտ մոռացաք Բագրատ Սրբազանին, Միքայել Սրբազանին և Սամվել Կարապետյանին

Սեյրան Օհանյանին և Արծվիկ Մինասյանին ՔՊ-ական 59 պատգամավոր զրկեց անձեռնմխելիությունից

Հայաստանի դատարանները երբեք անկախ չեն եղել.Լևոն Բաղդասարյան

Ի լուր աշխարհի ասում եմ՝ եթե կառուցապատման թույլտվությունների հարթակը սենց աշխատեց, հրաժարվելու ենք. Ավինյան

Սրբազան Պայքարի ակտիվիստ Լիդյա Մանթաշյանը նույնպես կալանավորվեց երկու ամսով

«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանի գործը դատարան է հասնում

Նոր շինծու քրգործեր. Ադրբեջանը Սամվել Կարապետյանի, Դավիթ Գալստյանի և Արա Աբրահամյանի նկատմամբ հայտարարել է հետախուզում

Այսօր աշխարհն իր լույսերից մեկն էլ կորցրեց…

Խոր վշտով տեղեկացնում ենք...

Այսօր բառերը խեղդվում են կոկորդում…

ԽԱՂԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ, ՄԻՆՉ ԵՐԿԻՐԸ ԴԱՏԱՐԿՎՈՒՄ Է …

Երջանկահիշատակ Սերգեյ Գրիգորյանի լուսավոր հիշատակին

Կրակnցներ Ավանի բացօթյա շուկայի տարածքում, վիրավnրներ կան, այդ թվում՝ 76-ամյա կին

Խոսքի ուժը կարող է սպանել, կարող է ապրեցնել, կարող է հրաշքներ գործել...

«Նիկոլական գաղափարների հիվանդություններով տառապողներին թույլ չեմ տալու մտնել եկեղեցի». Տեր Փառեն քահանա Պետրոսյան

Սարդարապատով անցած երկիրը, խաղաղության կեղծ քողի տակ, թշնամու պահանջներին հլու-հնազանդ, դեպի ու՞ր են տանում.Նատաշա Պողոսյան

Շնորհավոր Մայիսի 28

Նժդեհի լռության մեջ խոսում էր երկաթը, Մովսեսի խոսքի մեջ՝ լռությունն էր խոսում.Արիս Քարամյան

«Հիմա էդ էքստրասենսները չեն ամաչո՞ւմ»․ Փայլակ Ֆահրադյան

Բարի ե՛րթ ձեզ, երջանկություն և նորանոր բարձունքների նվաճում. Լևոն Բաղդասարյան

Կանաչ ճանապարհ բոլոր շրջանավարտներին, որ վերևից ճառագող լույսը միշտ լինի նրանց ուղեկից

Ռուսաստանաբնակ թամադա Էդգար Համբարձումյանն ընդամենը 24 ժամ ժամանակ ունի

Պարզվում է, որ այդ մեղադրանքներն իրականության հետ աղերս չունեն և արատավորել են լրագրողի և նրա մոր պատիվն ու արժանապատվությունը.Փաստաբան

Ռոբերտ Քոչարյանը հստակեցրեց ցավալի իրավիճակից ելքը. ո՞րն է նախապայմանը



