USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Հինգշաբթի, 02 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Միքայել Մինասյանը «Յուքոմ»-ում բաժնեմա՞ս է ձեռք բերել. «Ժողովուրդ»
2016-04-26 23:32:00
Տպել Տպել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«ՀՀ կապի եւ տրանսպորտի փոխնախարար Գագիկ Թադեւոսյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում հաստատեց լուրերն այն մասին, որ «Յուքոմ» ընկերությունը Իրանում ինտերնետային կապ մատուցելու իրավունք է ստացել:

«Այո, հունվարին ՀՀ ՏԿ նախարար Գագիկ Բեգլարյանը Իրանում 4 հուշագիր է ստորագրել, որից մեկը հենց վերաբերում է կապին: «Յուքոմ»-ը պետք է ինտերնետ ծառայություններ մատուցի Իրանով մինչեւ անգամ դեպի Իրաք:

«Յուքոմ»-ը կաշխատի նաեւ իրենց բջջային օպերատորների հետ: «Յուքոմ»-ի միջոցով իրենց օպերատորները կմիանան «Վիվասել-Մտս»-ի եւ «ԱրմենՏել»-ի հետ»,- պարզաբանեց փոխնախարարը:

Հիշեցնենք, որ «Յուքոմ»-ն ընդունված է համարել ՀՀ ֆինանսների նախարարի ընտանիքին պատկանող ընկերություն, սակայն, ըստ լուրերի, վերջերս այդ ընկերությունում բաժնեմաս է ձեռք բերել նաեւ Սերժ Սարգսյանի փեսա, Վատիկանում ՀՀ դեսպան Միքայել Մինասյանը` ոչ իր անունով:

Արդյո՞ք այդպես է: Մեր հարցին փոխնախարարը պատասխանեց. «Այդ հատվածով ես ոչինչ չեմ կարող ասել»»: 

armlur.am

Այս նյութը դիտել են - 1475 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook