USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 05 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ընդդիմության հետ կոնսենսուս չկա, սակայն սա չի նշանակում, որ գործընթացը չի բերել իր օգտակար հատիկը. Դ. Հարությունյան
2016-04-23 01:38:00
Տպել Տպել
ՀՀ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն այսօր Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ հրավիրված քննարկումից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց, որ նախագծի առաջին տարբերակը տարբերվում է ներկայիս քննարկվող տարբերակից: «Մենք փորձում ենք լսել մտահոգությունները և առաջարկել որոշակի լուծումներ այդ մտահոգությունները փարատելու համար»,-ասաց նա:

Մասնավորապես ընդդիմության ստորագրված ցուցակները հրապարակելու պահանջի վերաբերյալ նա ասաց, որ այդ հարցը բազմիցս քննարկվել է և թեև պաշտոնապես դրանք չպետք է հրապարակվեն, սակայն բոլոր նրանց համար, ովքեր շահագրգիռ են՝վստահված անձիք, դիտորդներ, նրանց համար այդ ցուցակը պետք է հասանելի լինի։ «Առաջարկված մեխանիզմը մեր կարծիքով լիարժեքորեն լուծում է այդ հարցը»,-ասաց նա:
 
Հարցին,թե ընդդիմության պահանջներից որն է լիարժեք բավարարվել, Դավիթ Հարությունյանն ասաց, թե նպատակը ոչ թե միայն մեխանիզմը ընդունելն է, այլ հասկանալ, թե որն է եղել բուն մտահոգության առարկան: «Մենք փորձել ենք հասկանալով բուն մտահոգության առարկան առաջարկել այլ լուծումներ այդ մտահոգությունը փարատելու համար»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է 4+4+4 ֆորմատով քննարկումների արդյունավետությանը և ընդդիմության դժգոհությանը, Դավիթ Հարությունյանն ասաց, որ կարծում է՝ ընդդիմության դժգոհությունը քաղաքական գնահատական է: «Բայց այդ քննարկումների արդյունքում ծագեցին մի շարք լուծումներ, որոնք արդեն զետեղված են նախագծում»,- ասաց նա և հավելեց, որ ընդդիմության հետ կոնսենսուս չկա, ինչը բոլորի համար՝ և՛ ընդդիմության, և՛իշխանության, և՛ հանրության համար պետք է մտահոգիչ լինի:
Այս նյութը դիտել են - 1138 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook