USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 04 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Ուշադրություն. հայտնի է այն օրը, երբ ադրբեջանցիները նոր հարձակում են սկսելու Ղարաբաղի դեմ
2016-04-22 04:19:00
Տպել Տպել


Ուշադրություն. հայտնի է այն օրը, երբ ադրբեջանցիները նոր հարձակում են սկսելու Ղարաբաղի դեմ

 

Ադրբեջանը իր բնույթով կիսատոտալիտար երկիր է, որտեղ չկա տարբեր կարծիքների համադրում, և որտեղ ողջ պետական քաղաքական տեղեկատվական և տնտեսական մեքենան սպասարկում է մեկ ընտանիքի շահերը, և նման հասարակության մեջ կարևորագույն որոշումները նույնպես կայացվում են հենց այդ համատեքստում:

Իլհամ Ալիևը հիմնել է մի համակարգ, որտեղ գովերգվում են նրա հոր Հեյդար Ալիևի արժանիքները:

Ավելին` Հեյդար Ալիևը ստացել է Ադրբեջանում յուրօրինակ  կարգավիճակը, ինչպիսին  ժամանակին Աթաթուրքը ստացել էր Թուրքիայում: Բնականաբար, նախկինում բոլոր ադրբեջանական պարտությունները վերագրվում էին Մութալիբովին և Էլչիբեյին, մինչդեռ Հեյդար Ալիևը ձևակերպվում է որպես նոր Ադրբեջանի հիմնադիր, ով որևէ ձևով կապված չէ պարտությունների հետ: Հենց այդ համատեքստի շրջանակներում էլ հիմնվել է յուրօրինակ կարևոր օրացույց՝ թե որոնք են իրենց պատմության խայտառակ էջերը վերջին 20-25 տարիների ընթացքում:

Իլհամ Ալիևի հորդորով այդ խայտառակ էջերը պետք է մաքրվեն: Ուշադրություն դարձնենք այն հանգամանքի վրա, որ վերջին քառօրյա պատերազմը սկսվեց ապրիլի 2-ին, իսկ այդ օրը այդ երկրի ամենախայտառակ էջերից մեկն է, քանզի 23 տարի առաջ ապրիլի 2-ին նրանք կորցրեցին Քելբաջարը և իրենց քարոզչության մեջ նրանք անընդհատ թմբկահարում են այդ գաղափարը, որ իբր 23 տարի առաջ նրանք պարտություն կրեցին, իսկ նույն օրը՝ 23 տարի անց, նրանք մեծ հաջողություն արձանագրեցին Իլհամ Ալիևի գլխավորությամբ:

Հասկանալի է, որ Ալիևի համար սա չափազանց կարևոր գործոն է իր իշխանության ամրապնդման համար, հատկապես, երբ այդ երկրում այսօր հաստատվել է խայտառակ սոցիալ-տնտեսական վիճակ, կապված նավթի գների կտրուկ անկման հետ: Եւ, ահա, ադրբեջանական լրատվամիջոցները նոր տեղեկատվական արշավ են սկսել Հայաստանի դեմթե իբր հայկական կողմը պատրաստվում է հարձակման այս տարվա մայիսի 8-ին, այսինքն Շուշիի ազատագրման օրը: Ադրբեջանական քարոզչական թեզերը լավ ուսումնասիրողները հասկանում են, որ սա իրականում նշանակում է, որ ադրբեջանական ռազմական վերնախավը հրահանգ է ստացել Իլհամ Ալիևից այս տարվա մայիսի 8-ին նոր ավելի խոշոր հարձակում սկսել Ղարաբաղի ուղղությամբ:

Այս ակցիայի նպատակը պետք է լինի նոր հաջողության գրանցումըև հենց այդ օրը, քանզի 24 տարի առաջ մայիսի 8-ին ադրբեջանցիները խայտառակ պարտություն կրեցին Շուշիում, և, ահա, ադրբեջանական քարոզչամեքենան նախապատրաստվում է իր հասարակությանը մայիսի 8-ին հնարավոր ռազմական գործողությանը: Հասկանալի է, որ ապրիլյան պատերազմից հետո հայկական կողմը պետք է պատշաճ ձևով դիմավորիԱդրբեջանցիների այս նոր ռազմական պրովոկացիան:

zham.am

Այս նյութը դիտել են - 1424 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook