- 2025-06-28 16:06:00Բլոգեր Լենդրուշը հրապարակավ քա..եց հանրությանը ժեխ անվանող թամադա Էդգարի գլխին
- 2025-05-20 15:01:00Ռուսաստանաբնակ թամադա Էդգար Համբարձումյանն ընդամենը 24 ժամ ժամանակ ունի
- 2025-05-20 11:36:00Պարզվում է, որ այդ մեղադրանքներն իրականության հետ աղերս չունեն և արատավորել են լրագրողի և նրա մոր պատիվն ու արժանապատվությունը.Փաստաբան
- 2025-05-01 04:15:00Հասունանում է պատվերով հաչան շան բերանը օրենքով փակելու ու շանն իր տեղը ցույց տալու ժամանակը
- 2022-01-23 00:07:00Նարեկ Մալյանի կինն՝ ընդդեմ ամուսնու. սկանդալային ցուցմունք՝ Քննչական կոմիտեում































Ես՝ որպես ՀՀ զինված ուժերի ստեղծողներից մեկը, կարող եմ ասել, որ դրանք կազմակերպված են, ղեկավարվող, քաղաքականապես գրագետ: 20-ից ավելի տարիների ընթացքում հայկական զինված ուժերը կանգնած են եղել Ադրբեջանի դեմ: Եվ ոչ միայն, որովհետև մեր բանակը կանգնած է նաև Թուրքիայի Հանրապետության զինված ուժերի դեմ: Կրկնում եմ՝ մեր բանակը պաշտպանել է ոչ միայն Արցախը, այլև ողջ Հայաստանն ու աշխարհի հայությանը:
Ադրբեջանը, որ մշտապես գոռում է, թե մենք` հայերս, գրավել ենք Ադրբեջանի 20 տոկոսը, այդ ուղերձը հետևողականորեն հասցնում է աշխարհին ու ցույց տալիս, թե, իբր, Արցախը զավթված հող է: Հայերը ոչ մի բան չեն զավթել, հայերը ազատագրել են այդ տարածքները. ի դեպ` ենթարկվելով հարձակման: Կրկնում եմ` նրանք հարձակվել են, մերոնք` պաշտպանվել, որովհետև սա դարեր, հազարամյակներ ի վեր հայկական հող է եղել:
♦♦♦
Այս անգամ Ադրբեջանը շատ մեծ թափով հարձակվեց: Եվ եթե սկզբում տպավորություն էր, թե սա գրոհով հետախուզություն է, ապա շատ շուտով էլ պարզվեց, որ այն չափազանց ագրեսիվ հարձակում է: Եվ եթե այնտեղ կանգնած մեր ԶՈՒ ստորաբաժանումները չկարողանային դրա դեմն առնել, հասնելու էին մինչև Արցախ ու չգիտեմ` ուր: Այնպես որ, մեր բանակը, իհարկե, կատարեց իր խնդիրը, բայց, ըստ իս, հակադարձ հարվածը թույլ էր: Ես վերջերս հարցազրույց էի տվել և հայտարարել, որ ՀՀ պաշտպանության նախարարը և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը կարծես խղճացել են թշնամուն: Եվ պետք էր նրանց թողնել, որ հասնեին այն կետին, որտեղ գտնվում է իրական պաշտպանությունը և ամբողջությամբ ջարդել այդ հրոսակներին, որոնց մեջ կային նաև «Իսլամական պետության» մարտիկներ:
♦♦♦
Պատերազմի ժամանակ կողմերից մեկը թաքցնում է կորուստները, իսկ մյուսն ասում, որ հակառակորդն ավելի շատ կորուստներ է կրել` ձգտելով ցույց տալ, թե ինքն ավելի խելացի է, գրագետ: Իհարկե, երկու կողմից էլ կան կորուստներ, որովհետև սա պատերազմ է: Հրետակոծում են, արկակոծում, հրթիռակոծում: Ես նայել եմ` Հայաստանը միշտ ազնվորեն ասում է իր կորուստների չափը:
♦♦♦
Ադրբեջանի ԶՈՒ-ն հագեցած է սպառազինությունների ավելի նոր տեսականիով: Նրանք ավելի շատ փող ունեն, նավթային դոլարներ ունեն, և պետք էր, օգտվելով այս ագրեսիայից, ոչնչացնել նրանց բոլոր նավթային խողովակաշարերն ու մնացած «շարերը»: Եվ այդ ամենն այնպես այրել, որ չկարողանային դրանցով սպառազինել իրենց բանակը: Այո, նրանք ունեն շատ տանկեր, համազարկային կրակի համակարգեր ու սպառազինություն, որը գնել են ՌԴ-ից: Հետո էլ Էրդողանը Ալիևին հրաման էր տվել, որ նրանք առաջին հերթին կրակեն ռուսական զենքով, ինչը և արեց Ալիևը, քանի որ եթե նրանք կրակեին թուրքական զենքով, աշխարհը կասեր` «թուրքերն են տվել հրամանը»: Սա կոպիտ խախտում է ձեռք բերված պայմանավորվածությունների, և նրանք առաջին հերթին վիրավորանք են հասցրել Ռուսաստանի Դաշնությանը, որովհետև ստացվեց, թե ՌԴ-ն իրենց տվել էր այդ զենքով հայերին ոչնչացնելու քարտ բլանշ:
Ռոգոզինը նողկալի քաղաքական գործիչ է. նա տվյալ դեպքում աշխատել է ընդդեմ Ռուսաստանի: Ի դեպ, ես այդ մասին նամակ եմ գրել ու կարող եմ ասել, որ սա Ռոգոզինի կոպտագույն ու անամոթ վերաբերմունքն է ռուս ժողովրդի ու Ռուսաստանի Դաշնության նկատմամբ: Նրա այդ խոսքերն ասես հրաման լինեն Ադրբեջանին` «Կրակի՛ր, ոչնչացրո՛ւ»: Նման վերաբերմունքը, ինչ խոսք, առաջացրել է հայ ժողովրդի դժգոհությունը ՌԴ-ի հանդեպ: Եվ նրանց պետք է, որ Հայաստանը երես թեքի Ռուսաստանից ու գնա ՆԱՏՕ կամ ինչ-որ այլ տեղ: Ռուսաստանը սրանով կկորցնի հարավային սահմաններում իր միակ հավատարիմ դաշնակցին ու պաշտպանին: Իսկ արևմուտքում էլ միայն Բելառուսն է: Այսինքն` Ռոգոզինը նրանց օգնեց դա անելու: Ահա՜, ձեզ Ռոգոզին: Այնպես որ, հիմա թող ՀՀ-ն ու ՌԴ-ն եզրահանգման գան, թե ինչ վիճակ է այդ սահմաններում, երբ շարքից հանեցին այնպիսի քրիստոնեական պետություններ, ինչպիսիք են Վրաստանը, Ուկրաինան, հիմա էլ` Հայաստանը, հետո նաև կանցնեն Բելառուսին: Ամեն ինչ պարզ է, չէ՞: Եվ այն ժամանակ կզգան այդ 4 միլիարդի հոտը: Թուրքիայից տասնյակ իսլամիստներ են տեղափոխվում Աֆղանստան, որտեղից կհարձակվեն Տաջիկստանի, Ուզբեկստանի ու Ռուսաստանի վրա: Պարզ է, չէ, թե որտեղ է պետք դաշնակից պետություն ունենալ: Սա Ռոգոզինի խղճի վրա է:
ՌԴ վարչապետն էլ է ելույթ ունեցել և ասել, որ զենք ենք վաճառում: Ես էլ ասում եմ «Դե, շնորհավորում եմ», 4 միլիարդն ավելի լավ է, քան բարեկամությունը ու հայկական պետականությունը, որը ձեր թիկունքն է պահում հարավում: Հանեք Հայաստանը, և Չեչնիան, Դաղստանը, Ինգուշեթիան, Ստավրոպոլի երկրամասը կապույտ կրակով կայրվեն:
♦♦♦
Ճիշտ է` ամեն հայ պետք է պաշտպանի իր հողն ու տունը, բայց, կարծում եմ, որ ավելի լավ պատրաստվածություն ունեցող և ավելի կատարելագործված մարտիկների կարիք կա: Եվ եթե այնտեղ կանգնած պայմանագրայինը ավելի հասուն մարդ է, ապա ավելի կազմակերպված, ավելի հմուտ ու առնական: Սա փաստ է: Նրանք կանգնած են առաջնագծում: Մեր տղաներն այնպես պաշտպանվեցին, որ Ադրբեջանը չկարողացավ դիմանալ: Այս տղաները նույնիսկ իրենք իրենց էին պայթեցնում, այդ տղաները իսկական հերոսներ են: Երկնային արքայություն զոհվածներին: Մեր տղաները դիմակայեցին տականքին, այդ ամբողջ հրոսակախմբերին: Եվ, այո՛, առաջնագծում պետք է լինեն ավելի հասուն ու պատրաստված մարդիկ:
♦♦♦
Մեր բանակը պետք է լինի հագեցած, սպառազինված և ղեկավարվի բարձր չափանիշներով: Նկատի ունեմ և՛ կոորդինացումը, և՛ փոխազդեցությունը, և՛ հետախուզությունը, որովհետև մենք ՆԱՏՕ-ական Թուրքիայի ու երկրորդ թուրքական պետության` Ադրբեջանի զինված ուժերի շրջափակման մեջ ենք: Ու քանի որ Հայաստանը ոչ թե հարձակվող, այլ պաշտպանվող պետություն է, ուրեմն պետք է ավելի շատ պաշտպանողական բնույթի զենք ունենա: Եվ ինչու ոչ` ատոմային զենք, եթե, իհարկե, ինչ-որ մեկը մեզ այն առաջարկի: Եվ սա զսպման ու վրիժառության զենք կլինի:

Ինչ շուտ մոռացաք Բագրատ Սրբազանին, Միքայել Սրբազանին և Սամվել Կարապետյանին

Սեյրան Օհանյանին և Արծվիկ Մինասյանին ՔՊ-ական 59 պատգամավոր զրկեց անձեռնմխելիությունից

Հայաստանի դատարանները երբեք անկախ չեն եղել.Լևոն Բաղդասարյան

Ի լուր աշխարհի ասում եմ՝ եթե կառուցապատման թույլտվությունների հարթակը սենց աշխատեց, հրաժարվելու ենք. Ավինյան

Սրբազան Պայքարի ակտիվիստ Լիդյա Մանթաշյանը նույնպես կալանավորվեց երկու ամսով

«Ժողովուրդ». Հովիկ Աբրահամյանի գործը դատարան է հասնում

Նոր շինծու քրգործեր. Ադրբեջանը Սամվել Կարապետյանի, Դավիթ Գալստյանի և Արա Աբրահամյանի նկատմամբ հայտարարել է հետախուզում

Այսօր աշխարհն իր լույսերից մեկն էլ կորցրեց…

Խոր վշտով տեղեկացնում ենք...

Այսօր բառերը խեղդվում են կոկորդում…

ԽԱՂԵՐ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎՈՒՄ, ՄԻՆՉ ԵՐԿԻՐԸ ԴԱՏԱՐԿՎՈՒՄ Է …

Երջանկահիշատակ Սերգեյ Գրիգորյանի լուսավոր հիշատակին

Կրակnցներ Ավանի բացօթյա շուկայի տարածքում, վիրավnրներ կան, այդ թվում՝ 76-ամյա կին

Խոսքի ուժը կարող է սպանել, կարող է ապրեցնել, կարող է հրաշքներ գործել...

«Նիկոլական գաղափարների հիվանդություններով տառապողներին թույլ չեմ տալու մտնել եկեղեցի». Տեր Փառեն քահանա Պետրոսյան

Սարդարապատով անցած երկիրը, խաղաղության կեղծ քողի տակ, թշնամու պահանջներին հլու-հնազանդ, դեպի ու՞ր են տանում.Նատաշա Պողոսյան

Շնորհավոր Մայիսի 28

Նժդեհի լռության մեջ խոսում էր երկաթը, Մովսեսի խոսքի մեջ՝ լռությունն էր խոսում.Արիս Քարամյան

«Հիմա էդ էքստրասենսները չեն ամաչո՞ւմ»․ Փայլակ Ֆահրադյան

Բարի ե՛րթ ձեզ, երջանկություն և նորանոր բարձունքների նվաճում. Լևոն Բաղդասարյան

Կանաչ ճանապարհ բոլոր շրջանավարտներին, որ վերևից ճառագող լույսը միշտ լինի նրանց ուղեկից

Ռուսաստանաբնակ թամադա Էդգար Համբարձումյանն ընդամենը 24 ժամ ժամանակ ունի

Պարզվում է, որ այդ մեղադրանքներն իրականության հետ աղերս չունեն և արատավորել են լրագրողի և նրա մոր պատիվն ու արժանապատվությունը.Փաստաբան

Ռոբերտ Քոչարյանը հստակեցրեց ցավալի իրավիճակից ելքը. ո՞րն է նախապայմանը



