USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
, 28 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Հրազդանցիների «ճակատագիրը» որոշվել է Մոնումենտի «Վենեցիա» ռեստորանային համալիրում ...
2016-04-18 01:35:00
Տպել Տպել

 

Դեռ շաբաթներ առաջ էր, որ շրջանառվեցին այն հայտնիների անունները, ովքեր Հրազդան քաղաքի քաղաքապետի թեկնածու՝  գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի  վերընտրվելու թեկնածությունը պետք է սատարեին: 
 Անխոս,  նման պարագաներում յուրաքանչյուր թեկնածու ունենում է իր «համախոհների, հովանավորների» թիմը, որոնց շնորհիվ կարողանում է հաղթանակ տոնել, հետո էլ  նրանք շնորհակալ  են լինում վերջիններիս ՝ «ձեռքը ձեռք է լվանում, երկու ձեռքն էլ՝ երես»  սկզբունքով:
 Ահա այսպիսի կարգախոս որդեգրած Արամ Դանիելյանը, ստանլով յուր հովանավորներից մեկի՝ Ֆլեշ Բարսեղի (Բարսեղ Բեգլարյան) «դաբրոն» իր թիմակիցների հետ անցնավ գործի: 
 Նշենք, որ այս ամենին մաս կազմեց, նաև Ֆլեշ Բարսեղի  փեսան,  այսինքն՝  քրոջ ամուսինը՝ Սամվել Սանամյանը:
 Տեղեկացնենք, որ վերջինս զբաղեցնում է ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության պետի պաշտոնը:
 Ֆլեշ Բարսեղի ցուցումով, Հրազդան քաղաքի քաղաքապետի թեկնածու՝  գործող քաղաքապետ Արամ Դանիելյանի  վերընտրվելու թեկնածության գործընթացի ծանր «հրետանին» Սամվել Սանամյանը վերցրեց իր ուսերին: էլ ժամանակ չկորցրեցին և անմիջապես անցան գործի՝ մշակելով իրենց ոչ արդար ճանապարհով ընտրվելու  հայտնի մեխանիզմները:
 Պլան 1. Հրազդանի ընտրողներին 10.000-ական դրամաների ընտրակաշառքների բաժանում:
Պլան 2. Ընտրողներին բնակավայրերից սեփական տրանսպորտային միջոցներով ընտրատեղամասեր հասցնելը (կլինի ավտոբուս, տաքսի կամ ջիպ):
Պլան 3. Իրենց վստահված անձինք պետք է աչքները մեկ արած, հետևեին, որպեսզի այն մարդիկ, ում բաժանել էին 10.000-ական դրամները՝  չխաբեն և ընտրեն հատուկ Արամ Դանիելյանի օգտին:
Պլան 4. Ինչպես իրականցել լցոնումները:
 
USArmenianews.com-ի հայաստանյան աղբյուրները հայտնում են, որ այս ամբողջը իրականցնելու գործընթացի կոնստրուկտիվ աշխատանքների մեխանիզմը տեղի է ունցել Մոնումենտի «Վենեցիա» ռեստորանային համալիրում, որտեղ պարբերաբար հանդիպել  են Արամ Դանիելյանը և Սամվել Սանամյանը: Միասին մի կտոր հաց են կիսել, ու միևնույն ժամանակ քննարկել այս ամենը իրականություն դարձնելու գաղափարը: Դե թող ասեն՝ սո՛ւտ է...
 Հարկ ենք համարում նշել,  որ Սամվել Սանամյանը Գագիկ Խաչատրյանի պաշտոնավարման ժամանակ, իրավասու չէր կադրային տեղաշարժ անելու, իսկ այժմ սկսել է իրականացնել վաղեմի երազանքներից մեկը՝ իրականացնելով կադրային ջարդ  ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի և կրկնակի մաքսային հսկողության վարչության բաժնում:
 Ինչպես տեսնում եք, ապրիլի 17-ին Հրազդան քաղաքում անցկացրած քաղաքապետի թեկնածուների ընտրության ժամանակ, Ֆլեշ Բարսեղի, իր փեսայի և Արամ Դանիելյանի մշակած «օպերացիան» ավարտվել է  «հաղթանակով», այն է՝ որ ընտրության ժամանակ  ոչ արդար ճանապարհով, առաջին հորիզոնականում տեղ է զբաղցրել ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը:
 Հիշեցնենք, որ Հրազդան քաղաքի քաղաքապետի ընտրությունների համար , իրենց թեկնածություններն էին  առաջադրել   գործող քաղաքապետ Արամ Դանիելյանը, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության թեկնածու Սասուն Միքայելյանը և «Հայկական Վերածնունդ»  կուսակցության  թեկնածու Արթուր Միսականը:
 
Այս նյութը դիտել են - 2841 անգամ
Թողնել մեկնաբանություն
Բոլորը ›››
Facebook