USArmenianews.com
Լրատվական կայք՝ Լոս Անջելեսից
Շաբաթ, 18 2024թ.
Լոս Անջելես
: :
Երևան
: :
Գլխավոր|Քաղաքականություն|Պաշտոնական լրահոս|Հասարակություն|Սփյուռք|Մամուլի տեսություն|Մանկավարժի անկյուն|ՀՀ Ոստիկանական Համակարգի Իրական Դեմքը |Սոցցանց|Հարցազրույց|Տեսանյութ|Շոուբիզնես|Մշակույթ|Ուտելիք-Մուտելիք|Սպորտ|Առողջապահություն|Ժամանց|Հաճելի Երաժշտություն|am|am|am
Facebook twitter Youtube
Search
am en
Արխիվ
Օրվա Լուսանկար
Հիմա ասեք՝ ո՞ւմն է այս երկիրը՝ Սաշիկինը՞, թե՞ վարորդինը: Մերը՞, թե՞ նրանցը...
2016-04-12 12:49:00
Տպել Տպել

Ոչինչ մի սպասեք, ո՛չ Ռուսաստանից, ո՛չ Եւրոպայից, ո՛չ Ամերիկայից, ոչ էլ Մոզամբիկից...քաղաքականության մեջ չկան բարեկամներ:
Ե՛ւ բարեկամը, ե՛ւ թշնամին ներսում են:
Նախ՝ հարկավոր է հաղթել ներսի թշնամուն, հետո, կանգնելով ներսի բարեկամների կողքին, հաղթել դրսի թշնամուն:
Մենք մեր հիմարությամբ, անկազմակերպվածությամբ, պառակտվածությամբ, վախկոտությամբ չաղացնում ենք մեր ներքին թշնամուն՝ զոհ տալով նրանց մեր զինվորների արյունն ու չապրած կյանքերը:
Մեր հերոսները ընկան հանուն այն հայրենիքի, որն իրենց համար ոչինչ չէր արել: Այն հայրենիքի, որն իրենց չէր պատկանում, որի տերերը բոլորիս հայտնի մականունավորներն են: Հենց նրանք պիտի զոհվեին, քանի որ նրանք են պարտք հայրենիքին: Այս հողի յուրաքանչյուր քմ-ը նրանցն է: Համեմատեք բոլոր պաշտոնյաների տներն ու ապրուստը զոհվածների, վիրավորների, սահմանին քաջաբար կանգնած զինվորների հողե տնակի և պայմանների հետ:

Երեկ ֆեյսբուքյան ընկերներցս մեկը՝ միկրոավտոբուսի վարորդ, պատմեց, որ մի քանի օր շարունակ կամավորներ է տանում սահման, ճանապարհին 10.000 դրամի տուգանք է ստացել: Հիմա չգիտի՝ որտեղից մուծի այդ փողը, որովհետև մի քանի օր չի աշխատել ու իր հաշվին էլ վառելիք է ծախսել:
Հիմա ասեք՝ ո՞ւմն է այս երկիրը՝ Սաշիկինը՞, թե՞ վարորդինը: Մերը՞, թե՞ նրանցը...
Աննա Մնոյանի ֆեյսբուքյան էջից

Այս նյութը դիտել են - 3972 անգամ
Թողնել մեկնաբանություն
2019-10-08 22:46:00 Ցռան Վերգոն
Ցռան Վերգոն
2018-04-21 22:32:00 Հարազատներ, Հայեր
Հարազատներ, Հայեր
Բոլորը ›››
Ամենաընթերցվածները
Օրվա Շաբաթվա Ամսվա
Facebook